Ագրարային համալսարանի Բալահովիտի տնտեսությունում բացվել է Կաթնամթերքի վարպետաց դպրոց (լուսանկարներ)

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում այսօր տեղի է ունեցել Կաթնամթերքի վարպետաց դպրոցի բացման արարողությունը:

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ նորարարական այս գաղափարը իրականություն դարձնելու գործում բուհին աջակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Հմտությունների և գիտելիքի զարգացում» ծրագրի շրջանակում: Կաթնամթերքի վարպետաց դպրոցի նպատակն է փորձուսուցման միջոցով ՀԱԱՀ-ի և գործընկեր համալսարանների ուսանողներին փոխանցել արդիական գործնական մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ:

Միջոցառմանը ներկա է գտնվել և մասնակիցներին ողջունել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա կարևորել է, որ ծրագիրն իրականացվում է գյուղատնտեսության ոլորտում, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար:

«ՄԿՈՒ ոլորտն այս առումով ամենամեծ ներուժն ունեցող բնագավառն է, և ես ուրախ եմ, որ Ագրարային համալսարանի ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության քաղաքականությանը: Ծրագիրը կարող է նաև փորձի փոխանակման և կարողությունների զարգացման հարթակ դառնալ մյուս ուսհաստատությունների համար, քանի որ համակարգում լավագույն փորձը տարածելը և զարգացնելը մեր առաջնահերթություններից է: Դուալ կրթությունը և աշխատանքի վրա հիմնված ուսուցումը ևս առաջնահերթ ուղղություններ են, որոնք շեշտադրված են Կառավարության ծրագրում: Նախատեսում ենք ուսուցման այդ ձևին առաջիկայում տալ օրենսդրական կարգավորումներ՝ դրանցով ինստիտուցիոնալ մեխանիզմներ ներդնելով, որպեսզի համակարգն, իրոք, զարգանա, և ուսումնական հաստատությունները գործատուների հետ համագործակցության բազմազան գործիքակազմ ունենան: Կառավարության ծրագրով շեշտադրվել է նաև, որ այդ համագործակցությունը կարող է ավելի ընդլայնվել. մասնավոր սեկտորի հետ գործակցության շրջանակը կընդգրկի նույնիսկ համատեղ կառավարման հնարավորություններ՝ դրանով իսկ նպաստելով գործընթացի արդյունավետության բարձրացմանը և գործատուների կարիքներին արձագանքմանը»,- ասել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ին վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության հուսալի գործընկերը լինելու համար, ինչպես նաև սփյուռքահայ բարերարներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել կրթության զարգացման գործում:

Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է, որ Կաթնամթերքի վարպետաց դպրոցում փորձուսուցում անցնող առաջին, 14 ուսանողից բաղկացած խումբը կլինի Արցախից. «Սա նաև ցույց է տալիս մեր հայրենակիցների հետ բոլոր դժվարությունները միասին անցնելու և մարտահրավերներին դիմակայելու մեր պատրաստակամությունը, իսկ դրա լավագույն եղանակը կրթությունն է»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, կարևորելով մարդկային կապիտալի զարգացումը, իր հերթին նշել է, որ սա լավ հնարավորություն է, որպեսզի ուսանողները ստանան գործնական և կիրառելի գիտելիքներ՝ այսպիսով հասանելիություն ապահովելով աշխատաշուկայում:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ դպրոցն առաջին հերթին նվեր է ուսանողներին. «Սա շատ կարևոր մոտեցում է Հայաստանում դուալ կրթության զարգացման տեսանկյունից, որպեսզի ուսանողները տեսական գիտելիքների հետ ձեռք բերեն գործնական հմտություններ»:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանի խոսքով՝ ՌԶԳ-ն հաջորդ տարի նշում է իր 20-ամյակը, և այս ընթացքում գյուղատնտեսության և ՄԿՈւ ոլորտներում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր:

«Աշխատելով մասնավոր բիզնեսի և համայնքների հետ՝ մենք հասկացանք, թե անասնաբուժության ոլորտում որքան սուր է երիտասարդ կադրերի՝ ոլորտ ներգրավման խնդիրը: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջերս Շվեյցարիայի կառավարությունը հաստատեց առաջիկա տարիների ընթացքում ևս մեկ ՄԿՈւ ծրագրի իրականացումը, որի շրջանակում կընդլայնենք մեր համագործակցությունը Ագրարային համալսարանի և ՄԿՈՒ հաստատությունների հետ»,- շեշտել է նա:

Ողջույնի խոսքերից հետո միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում, ծանոթացել դրա ենթակառուցվածքներին և պայմաններին:

ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ ուսանողները վարպետաց դպրոցում հնարավորություն ունեն մասնակցելու կաթնամթերքի արտադրության և իրացման ամբողջական շղթային, ընդ որում՝ նրանց համար այստեղ ստեղծված են աշխատանքի և կեցության լավագույն պայմանները: Ուսանողների համար վարպետաց դպրոցը կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիաներին տիրապետելու, սեփական ձեռքերով հանրային բարիք ստեղծելու, ապագա գործընկերների ցանցն ընդլայնելու, ինչպես նաև ընտանիքից դուրս ինքնուրույն կյանք վարելու փորձ ձեռք բերելու լավագույն հնարավորություն է:

Բալահովիտի տնտեսությունում կաթնամթերքի վերամշակման գործող արտադրամասի և նորակառույց ոսանողական կացարանից բացի՝ շահագործման են հանձնվում նաև վերակառուցված ոչխարանոցը՝ նախատեսված Ֆրանսիայից ներկրված մսատու «Բլանշ» ցեղի ոչխարների բուծման համար, ինչպես նաև կանաչ կերի արտադրամասը: Առաջիկայում կառուցվելիք «խելացի» անասնաշենքի շահագործմամբ կամբողջանա ժամանակակից արտադրության շրջափուլը, և ուսանողները կստանան աշխատաշուկայում պահանջված ամենաարդիական գործնական մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1300 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ