Հնարավո՞ր է՝ դպրոցներն անցնեն օրումեջյան ռեժիմի. պատգամավորի հարցը՝ Ավանեսյանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանն անդրադարձավ դպրոցներում դասերն օրումեջ անցկացնելուն և արձակուրդները երկարաձգելուն:

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին՝ դպրոցներում աշնանային արձակուրդի երկարացմամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ ունե՞նք դրական տեմպ, կարիք չկա՞ վերանայելու դպրոցների հարցը, և դասապրոցեսը դարձնել օրումեջյան՝ նախարարն ասաց. «Դասարաններում 20-30 հոգին կիսվում և դառնում է 15, բայց որքան էլ պահպանեն սոցիալական հեռավարությունը, միևնույն է, քովիդով պայմանավորված՝ վիճակը շարունակում է լարված մնալ»:

Ավանեսյանի խոսքով՝ դպրոցներում դասապրոցեսի վերականգնումը քննարկվել է դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին, բայց միակ լուծումն ընտրվեց այն, որ եթե դպրոցում վիրուսով վարակվածության ցուցանիշը կազմի 10 տոկոս, ապա դպրոցն այդ պարագայում նոր կանցնի հեռավար ուսուցման:

«Համավարակը որևէ ժամանակագրական պատկերացում մեզ չի տալիս՝ երբ կավարտվի այն: Նախորդ տարի կտրուկ լոքդաուններն արդարացված էին և մեզ ժամանակ տվեցին առողջապահական համակարգը պատրաստել վիրուսի դեմ պայքարին, բայց դրանք վնասակար հետևանքներ են ունենում: Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ դպրոցների փակման ու կիսատ ռեժիմը պետք է կարճ անցկացնել: Մենք ունենք երեխաների հոգեբանական, զարգացման խնդիրներ, որ աչք չենք կարող փակել. մենք չունենք այդ ժամանակը: Ճիշտ է, հենց որ բացվում են դպրոցները, նորից աճ ենք ունենում, իսկ արձակուրդները երկարաձգելը, հեռավարը հանգեցնում են կրթական պրոցեսի խախտման»,- ասաց Ավանեսյանը:

Պատգամավորի դիտարկմանը՝ հարցն ուղղված չէր լոքդաունին անցնելուն, այլ դպրոցներում դասապրոցեսն օրումեջ կազմակերպելուն, նախարարն արձագանքեց. «Դա վատ անդրադարձ է ունենում մեր կրթական համակարգի վրա: Վիրուսից խուսափելու միակ լուծումը պատվաստումներն են: Ուսուցչական անձնակազմի 90 տոկոսը պետք է պատվաստվի քովիդի դեմ: Իսպանիայում, օրինակ, ամբողջ անձնակազմն է պատվաստվել ուսուցիչների: Պետք է այս հարցում բոլոր ուժերն ու ջանքերը մեկտեղենք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3480 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ