Ես հասարակ արվեստագետ ընտանիքի զավակ եմ. Կապանում ՔՊ-ի թեկնածու Դավիթ Դանիելյան

Շուտով՝ նոյեմբերի 14-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանն է, և «Շանթ» դաշինքը, որի թեկնածուն գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանն է:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՔՊ թեկնածու Դավիթ Դանիելյանի հետ առաջիկա ընտրությունների, իր առաջադրման և Սյունիքում անվտանգային խնդիրների մասին:

- Պարոն Դանիելյան, ինչո՞ւ կուսակցությունը որոշեց, որ հենց Դուք պետք է լինեք Կապանում ձեր կուսակցության թեկնածուն: Հե՞շտ եք համաձայնել, թե՞ ծանրութեթև եք արել մինչ ընդունելը:

- Որոշումը ՔՊ վարչությանն է եղել: Ինձ առաջարկել են, ես հպարտորեն ընդունել եմ:

- Այս պահին ԱԺ պատգամավոր եք: Ընդունել եք առաջարկը, քանի որ համայնքապետի աշխատանքը Ձեզ ավելի հոգեհարազա՞տ է, քան պատգամավորինը:

- Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ ու խնդիրներ, որոնք կան համայնքում, իմ ներուժը՝ դրանք լուծելու, որոշեցի ընդունել առաջարկը:

- Գևորգ Փարսյանը 3 տարի է, ինչ Կապանի համայնքապետն է, կատարել է բարեփոխումներ: Ի՞նչ եք կարծում՝ բարդ է լինելու պայքարը:

- Ընտրություններին սովորաբար ես բոլոր կողմերի շանսերը հավասար եմ գնահատում: Որ ուժը լավ քարոզարշավ կիրականացնի, ճիշտ կներկայացնի իրենց ծրագրերը, ուժեղ թիմ կհավաքի, այդ ուժն էլ կհաղթի:

- Այսինքն՝ 2018-ին ՔՊ-ի թիմը թո՞ւյլ էր:

- Այն ժամանակ մի փոքր այլ էր: Հիմա ավագանու ընտրություններ են, ավագանու ցուցակը պետք է կազմված լինի լավ մասնագետներից: Հիմա թիմային ընտրություն է: Ես ցանկանում եմ արձանագրել՝ մենք ամուր և ուժեղ թիմ ենք հավաքել:

- Գևորգ Փարսյանն իր հարցազրույցներում նշում է, թե Դուք Կապանում ճանաչելիության խնդիր ունեք: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ես հասարակ արվեստագետ ընտանիքի զավակ եմ: Մինչ զինված ուժերում ծառայելը՝ ապրել եմ Կապանում: Արդեն 3-4 տարի է՝ աշխատում եմ պետական ապարատում և այս ընթացքում Կապանի հետ կապս միշտ պահել եմ: Կարող են լինել մարդիկ, այո, որ ինձ չճանաչեն, մարդիկ կլինեն, որոնք հայրիկիս միջոցով են ճանաչում, քանի որ նա հայտնի նկարիչ է Կապանում: Շատ ուրախ եմ, որ իմ միակ խնդիրը ճանաչելիությունն է: Ուրախ եմ, որ այլ խնդիրներ իմ անձի հետ կապված չկան:

- Նշեցիք, որ պետական ապարատում աշխատելիս Կապանի ու կապանցու հետ կապը միշտ եղել է: Այս ընթացքում համաքաղաքացիներն ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմել:

- Առաջին և կարևոր խնդիրը՝ անվտանգայինն է: Երկրորդը՝ աշխատատեղերի քիչ լինելը: Այս ուղղություններով աշխատանքներ ենք տանում և շարունակելու ենք:

- Որո՞նք են այդ աշխատանքները:

- Հանդիպումներ եմ ունեցել տարբեր բիզնեսմենների հետ, որոնք պատրաստակամ են ներդրումներ անել Կապանում, ինչի արդյունքում կավելանան նաև աշխատատեղերը: Օրինակ՝ Շիկահող գյուղում մինչև 15 աշխատատեղ է ավելանալու, բացվելու է Կարի արտադրամաս:

- Իջևանում ՔՊ-ի թեկնածու Արթուր Ճաղարյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել էր՝ ներդրողներին՝ Տավուշի սահմանամերձ շրջան լինելը երբեմն վանում է: Իսկ Սյունիքո՞ւմ: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ ներդրողներին Սյունիք բերելու և անվտանգային հարցերին լուծում տալու համար:

- Անվտանգային առումով պետք է համագործակցել կենտրոնական իշխանության և համապատասխան գերատեսչությունների հետ: Վարչապետը պարբերաբար եռակողմ հանդիպումներ է ունենում, ԱԳՆ-ն նույնպես աշխատում է այդ ուղղությամբ:

- Իսկ որպես Կապանի հնարավոր ապագա համայնքապետ՝ Դուք ինչպե՞ս եք տեսնում անվտանգային խնդրի լուծումը, ո՞րն է Ձեր պատկերացումը:

- Պետք է ցույց տալ ներդրողներին, որ համայնքային իշխանությունն իրենց կողքին է, պետք է նրանց ճիշտ պայմաններ առաջարկել:

- 44-օրյա պատերազմից հետո իշխանությունների հանդեպ վստահության պակաս զգո՞ւմ եք: Օրինակ, երբ քաղաքացին մոտենա և ասի, որ էլ Ձեզ չի հավատում:

- Եթե անկեղծ լինեմ, ինձ հետ նման դեպք դեռևս չի պատահել:

- Դուք՝ որպես պատգամավոր, կապանցիների հետ հաճախ եք շփվում: Կապանում այժմ վախի մթնոլորտ կա՞ կապված սահմանամերձ դառնալու հետ, կա՞ն մարդիկ, որոնք լքում են իրենց տները:

- Ոչ, նույնիսկ կան սահմանամերձ գյուղեր, որտեղ բնակիչները շատացել են: Սյունեցին երբեք չի վախենում:

- Կապանցին ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրելու դեպքում:

- Նախ, անվտանգային առումով համագործակցելով տարբեր գերատեսչությունների հետ՝ ինժեներական աշխատանքներ կիրականացնենք՝ դիրքերի ամրապնդման մասով, այլընտրանքային ճանապարհների ավելի հարմար ուղղություններ կառաջարկվեն, կլուծվի համայնքի խմելու ջրի հարցը, աշխատատեղեր բացելու մեծ աշխատանքներ են իրականացվելու, խոշոր պլաններ ունենք զբոսաշրջության մասով, բացվելու են նոր կրթական կենտրոններ՝ զարգացնելու ռոբոտաշինությունն ու IT ոլորտը: Ցանկանում ենք Կապանում ժամանակակից գրադարան հիմնել: Այն, ինչ հիմա տեղի է ունենում սուբվենցիոն ծրագրերով, մենք կշարունակենք ավելի մեծ տեմպերով: Ցանկանում ենք Կապանը դարձնել մշակութային և կրթական կենտրոն: Մեր թիմում կան տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, որոնց մեր քաղաքացիները ճանաչում են: Ինչ մինչ այս կատարվել է քաղաքում, մենք շարունակելու ենք՝ զուգահեռաբար այլ ծրագրեր իրականացնելով, քանի որ, կարծում եմ, մեր համայնքում զարգացման ծրագրերի տեմպերը դանդաղ են իրականացվում:

- Ո՞րն է դրա պատճառը:

- Չեմ կարող ասել. ամեն համայնքապետ և նրա թիմն իր ռազմավարությունն ունի: Ես չեմ կարող դա ինչ-որ բանի հետ կապել:

- Եթե այնպես ստացվի, որ Դուք չընտրվեք Կապանի համայնքապետ, շարունակելո՞ւ եք Ձեր գործունեությունը որպես ԱԺ պատգամավոր, թե՞ կվերցնեք ավագանու մանդատը:

- Այս հարցի շուրջ չեմ մտածել: Ես այս պահին զբաղված եմ նախընտրական աշխատանքներով, և մեր թիմը համոզված է՝ մեզ մոտ ամեն բան հաջողվելու է:

Անյուտա Աթանեսյան

Տպել
3451 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ