Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

05/05/2024 schedule22:00

«Փիփլ օֆ Ար» ընկերության տնօրեն, դերասան, ռեժիսոր Արման Նշանյանի «Ամերիկացի» ֆիլմը մեծ հաջողություններ է գրանցել՝ հայտնվելով մինչև հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության գեղարվեստական 15 լավագույն ֆիլմերի կարճ ցուցակում։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս խոսել է ֆիլմի, հայ կինոարտադրության, էկրանը որպես զենք կիրառելու և այլ հարցերի մասին: 

- Արման, սպասելի՞ էր, որ ֆիլմը կհասնի նման հաջողությունների, ընկալվե՞ց այն ասելիքը, որը ցանկանում էիք փոխանցել։

- Ինձ համար սպասված էր այդ հաջողությունը, բայց այն միայն մրցանակների մասին չէ։ Առաջին անգամ, երբ ես սցենարը ընթերցեցի, հասկացել էի, որ կարևոր ֆիլմ է։ Սցենարը հզոր էր, իսկ դրա համար կարևորը գրականությունն էր։ Եթե ուժեղ է լինում, ֆիլմը հաղթում է, եթե՝ ոչ, ապա որքան ուզում ես գեղեցկացրու այն, հիմքը թույլ եղավ՝ փլուզվելու է։ Ես հասկանում էի, որ եթե կարողանանք մեր էգոն ֆիլմում չմտցնել, նկարենք այն, ինչ կա, մեծ հաջողություններ կունենանք։ «Օսկարից» և «Անահիտ» մրցանակաբաշխություններից հետո պարզ էր, որ մեզ հաջողվել է։

Իմ կարծիքով՝ այն հանդիսատեսը, որը ունակ է ընկալելու, հասկացել է, թե մենք ինչ ենք ուզում ասել ֆիլմով։

amerikatsi_web.jpg (25 KB)

- Ֆիլմը ցուցադրվել է Հայաստանում և այլ երկրներում, այժմ էլ շարունակվում է ցուցադրվել տարբեր միջազգային փառատոներում։ Ասում են՝ յուրաքանչյուր երկրի հանդիսատեսը առանձնանում է յուրովի: Դուք զգո՞ւմ եք այդ տարբերությունը։ Ինչպե՞ս են ֆիլմը ընդունում Երևանում ու արտերկրում։

- Ազգությունը չի առանձնացնում հանդիսատեսին։ Այսպես ասեմ․ կան գիրք կարդացողներ ու սերիալ դիտողներ, կան օպերա գնացողներ և ռոք երաժշտություն լսողներ։ Այո՛, մենք ունենք հայ հանդիսատես, որը հասկացել է, թե ֆիլմը ինչի մասին է, այլ երկրներում էլ կան մարդիկ, որոնց համար այն հետաքրքիր չէ։ Բայց ֆիլմը գտել է իր հանդիսատեսին։ Մարդ կա՝ չի ընկալում, թե ինչի համար կարելի է գնալ օպերա, սակայն չես կարող քեզ բարձր դասել նրանից ու համարել նրան անգրագետ։ Եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ նրա դաստիարակողի։ Մեր ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ, ուստի մենք սովոր ենք ավելի դյուրամարս բաների, քան դժվարամարսերի։

300789725_186461720465416_8782031572956980833_n.jpg (190 KB)

- Այժմ փոխվե՞լ է հասարակության ճաշակը, պահանջը:

- Մենք պետք է դադարենք նկարել ֆիլմեր և սերիալներ ժողովրդի ճաշակով՝ մեր էգոյի համար, այլ նկարենք արվեստագետի ճաշակով՝ ժողովրդի համար, որովհետև եթե ես եմ այդ գործի գիտակը, հասկանում եմ դրա բարիքն ու չարիքը, բայց եթե ես օգտվում եմ առիթից, ուզում եմ ինձ համար լավ լինի, ժողովրդի համար վատ կլինի։ Սա նման է ռեստորանային բիզնեսի․ եթե մատուցողը հաճախորդին տա էժան մի բան, դա կվնասի նրան։ Արվեստը հոգու սնունդ է, դրա համար շատ վտանգավոր է լինում, եթե ճիշտ ուղղությամբ չես ներկայացնում ժողովրդին։

- Մեր եթերում ասելիք ունեցող ֆիլմ կա՞։

- Չեմ կարող ասել, մենք հեռուստացույց չենք նայում։ Բայց վստահ կարող եմ ասել, որ ամենամեծ զենքերից մեկը հեռուստատեսությունն է, որովհետև, օրինակ, կինոթատրոնում ֆիլմ դիտելու համար դու տոմս ես գնում, այսինքն՝ քո կամքով ես ընտրում, թե ինչ ինֆորմացիա ստանաս դու կամ երեխադ էկրանի միջոցով, իսկ հեռուստատեսությունը կարող է ցուցադրել այն, ինչ ուզում է, կամ այն, ինչ հեշտ է վաճառվում։ Ուստի մեծ պատասխանատվություն է պահանջվում։ Աշխարհում ոչինչ անվճար չէ, ինչպես հեռուստատեսությունն է, TikTok-ը, Facebook-ը, Instagram-ը YouTube-ը, ուրեմն դու ես պրոդուկտը, քո ուշադրությունն է վաճառվում։

Ասում են, որ շատ հայկական ֆիլմերում բռնություն կա, բայց, օրինակ, ինչո՞ւ են մարդիկ նայում լուրերը, որովհետև այն բռնություն է։ Լուրերի պրոդյուսերներն էլ մտածում են՝ մարդկանց հետաքրքիր չէ, որ ծառերը աճել են, այլ ով է կտրել դրանք։ Մարդն ուզում է տեսնել բացասականը։ Դրա հետևանքով է, որ մեր ժողովրդի մեջ հավատքը էլ չկա, սա չի վերաբերում եկեղեցուն կամ կրոնին, այլ հենց բուն հավատքին։ Երբ կգտնենք, մեզ թույլ կտանք հետ վերադառնալ մեր հավատքին։

«Ամերիկացի» ֆիլմը հենց դրա մասին է, որ մարդը գտնում է իր արմատները, թեև նրա հետ ամենավատ բաներն են կատարվում, բայց հավատը չի կորցնում։ Պետք է ստեղծվի հանձնաժողով, դա էլ որոշի, թե հեռուստաեթերը ինչ ցուցադրի։ Ծնողներից էլ է գալիս, օրինակ՝ գնում են կինո երեխայի հետ, վրան գրված է 12+, կամ բարձր, ասում են՝ ոչինչ, ինձ հետ է, բայց դա կարևոր չէ, եթե տարիքը նշված է, չի կարելի երեխային այդ ֆիլմը դիտել։

243524323_108917894886466_7386077773662310070_n.jpg (157 KB)

Մերի Խաչատրյան

Տպել
4354 դիտում

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին