ՏԻՄ ընտրություններում առաջին համարի գործոնը մեծ ազդեցություն է ունենում. ՔՊ-ի Իջևանում համայնքապետի թեկնածու

2021 թվականի աշունը հարուստ է ՏԻՄ ընտրություններով: Նոյեմբերի 14-ին ՀՀ 5 համայնքներում անցկացվելու են ավագանու ընտրություններ, որոնցից մեկը Տավուշի մարզի Իջևան համայնքն է:

Իջևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Արթուր Ճաղարյանն է: Նա, «Հայկական ժամանակի» հետ զրույցում խոսելով իրենց քաղաքական թիմի առաջնահերթություններից, նշեց՝ խոշորացված համայնքների համար կարևոր գործոն է համաչափ զարգացումը:

«Մեզ համար կարևոր կետերից մեկն Իջևանի «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ զոհվածների հիշատակին նվիրված պուրակի ստեղծումն է: Պետք է բարեկարգվեն մի շարք փողոցներ, նաև՝ դեպի արոտավայրեր տանող ճանապարհները: Իջևան համայնքի մեջ մտնող մի շարք գյուղերում առկա է մանկապարտեզների խնդիր, դրան նույնպես պետք է լուծում տրվի. բացվեն նոր խմբեր երեխաների համար: Սակայն աշխատանքների մեծ մասը կախված է բյուջեից: Երբ բյուջեն կհաստատվի, ավելի իրատեսական կլինի խոսել բարեփոխումների մասին»:

Ճաղարյանը նկատեց՝ քաղաքացիներին ամենից շատ հուզող հարցերից մեկն էլ աշխատատեղերի բացակայությունն է:

«Կան մի շարք գործարաններ, որոնք երկար տարիներ է՝ չեն շահագործվում, այդպես մնացել են՝ վերածվելով գերեզմանների: Պետք է ամեն կերպ ներդրողներին աջակցենք, որպեսզի նրանք գան Իջևան և այդ գործարանները վերածեն աշխատատեղերի»:

Դիտարկմանը՝ Տավուշը տուրիստական ամենահայտնի ուղղություններից մեկն է, հարցին՝ ի՞նչ քայլեր են պատրաստվում կատարել, որ Իջևանում տուրիզմն է՛լ ավելի զարգանա՝ հասնելով, օրինակ, Դիլիջանի զարգացվածությանը, համայնքապետի պաշտոնակատարը պատասխանեց.

«Քանի որ Իջևանում մինչ այս մի շարք փողոցներ բարեկարգված չեն եղել, դա խոչընդոտ է եղել այստեղ տուրիզմի զարգացմանը: Արդեն կարող ենք մտածել տուրիզմի զարգացման ուղղությամբ: Մենք ունենք ճոպանուղի, որը կիսակառույց է, կարելի է այն գործարկել ներդրողների շնորհիվ: Շատ հետաքրքրվողներ կան այս մասով, կարելի է այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցել: Մեզ մոտ շատ քիչ են հյուրատները, ռեստորանները, սրճարանները, այս մասով նույնպես պետք է աշխատանքներ կատարվեն: Մեզ ներդրողներ են պետք»:

Հարցին՝ ինչի՞ հետ է կապված ներդրողների՝ Իջևանում ներդրումներ չկատարելը, Ճաղարյանն ասաց՝ սահմանին մոտ լինելով. «Իջևանը մոտ է սահմանին, շատերը այդ մասով մտավախություն ունեն: Մենք էլ իրենց պետք է ապացուցենք՝ անվտանգային հարցեր չկան»:

Արթուր Ճաղարյանը, անդրադառնալով այն պնդումներին, թե 44-օրյա պատերազմից հետո իրենց ուժի նկատմամբ վստահությունը մարել է, ասաց՝ ԱԺ ընտրությունների արդյունքները այլ բան ապացուցեցին: «Օրինակ՝ Իջևանում ՔՊ-ն բավականին բարձր ձայներ էր հավաքել»:

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ծնունդով իջևանցի լինելն իր ազդեցությունը չի՞ ունեցել Իջևանում բարձր ցուցանիշներ արձանագրելու համար, իշխանության համայնքապետի թեկնածուն ասաց. «Այո, եղել է ազդեցություն, բայց դա չենք կարող ընդունել միանշանակ: Մի շարք գյուղերում էլ ՔՊ-ն 90 տոկոս ձայն է հավաքել, բայց Փաշինյանն այդ գյուղերից չի եղել ծնունդով»:

Խոսելով հոկտեմբերի 17-ին ՔՊ-ի՝ Գորիս, Մեղրի, Գյումրի քաղաքներում հաղթանակ չգրանցելու և դրա պատճառների մասին՝ Արթուր Ճաղարյանն ասաց՝ չի ուսումնասիրել շատ մանրամասն այդ համայնքների ընտրությունների ընթացքը:

«Ես բացի Դիլիջանից, որտեղ ՔՊ-ն հաղթանակ էր տարել, այլ թեկնածուների չեմ ճանաչում: ՏԻՄ ընտրություններում առաջին համարի գործոնը մեծ ազդեցություն է ունենում»:

Նկատառմանը՝ պարտված համայնքներում ՔՊ առաջին համարնե՞րն են թերացել, Ճաղարյանն ընդգծեց՝ չի ճանաչում այդ համայնքների առաջին համարներին և, բնականաբար, նրանց վարած քաղաքականության վերաբերյալ էլ չի կարող որևէ մեկնաբանություն տալ:

Արթուր Ճաղարյանը, անդրադառնալով իր միակ հակառակորդին՝ ՀՅԴ թեկնածու Վահան Ղազումյանին, շեշտեց՝ իրենք ջերմ հարաբերություններ ունեն:

«Ղազումյանն Իջևանի ավագանու անդամ է: Մենք ընկերական հարաբերություններ ունենք, գրեթե ամեն օր տեսնում ենք միմյանց: Եթե ես պարտվեմ, ապա պատրաստ եմ իր հետ համագործակցել, նույն կերպ էլ վստահ եմ՝ ինքը: Մենք աշխատում ենք հանուն մեր համայնքի զարգացման»,- եզրափակեց Իջևանի համայնքապետի պաշտոնակատարը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1304 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին