Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

05/05/2024 schedule13:29

Քաղաքագետ Հարություն Մկրտչյան «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման՝ Տավուշի մարզից քայլերթով Երևան գալու նախաձեռնությանը:

«Ինչպե՞ս կարելի է ողջունել անհեթեթությունն ու գլխակերությունը, կամ ո՞րն է հոգեւորականների քարավանի քաղաքական հանգրվանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետը՝ նշելով, որ հոգեւորականը չպիտի քաղաքական հայտ ներկայացնի, առավել եւս՝ Աջապահյանի արկածախնդիր ու հակասահմանադրական մտքերին չհակադարձի ու իշխանության զավթման նկրտումներ ունենա:

«Բայց որպես ՀՀ քաղաքացի՝ իրավունք ունի հայտնել տարվող քաղաքական կուրսի մասին կարծիք, քաղաքացիական ակտիվ վարքագիծ դրսեւորել Սահմանադրությամբ իրեն հասու մեթոդներով...

Ենթադրենք՝ Բագրատ սրբազանն իր շուրջ հավաքեց 20, 30 կամ տեսականորեն անգամ 100 հազար մարդու...

Էլի խոսեցին, քննարկեցին, դատափետեցին, քառյակներ ու բալլադներ ցիտեցին, նզովեցին, օրհնեցին, շիկացրին մարդկանց՝ առանց այն էլ տաք հույզերը ու մի լավ ձեռքները տաքացրին, լավ արեցին...

Ինձ հետաքրքրում է իրենց հետագա քայլերը.

Կա՞ մեկը, որը տեսել կամ լսել է, թե ի՞նչ օրակարգի շուրջ են հավաքվում ու ի՞նչ քաղաքական պահանջներ են գեներացնելու՝ հուզական բազմաշերտ ֆոնը ու լիրիկական զեղումները հանած...

Պարզ է, որ բողոքի ալիքը բարձրացավ Տավուշի սահմանազատման ֆոնի վրա...

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երեւան հասած հոգեւորականների քարավանի քաղաքական հանգրվանը.

Սահմանազատումը չեղարկե՞լ...

Քաղաքական ռիսկերը ու հետեւանքները հաշվի առե՞լ են...

Հաշվի առե՞լ են, որ էս գործընթացը ողջունում է ԱՄՆ-ը՝ պետքարտուղարի մակարդակով, ՄԱԿ-ը՝ գլխավոր քարտուղարի մակարդակով, ԵՄ-ը՝ Հարավային Կովկասի հարցերի ԵՄ մշտական ներկայացուցչի մակարդակով, Գերմանիան՝ ԱԳՆ-ի մակարդակով, այսինքն՝ արեւմտյան խոշոր դերակատարները, չի ողջունել Ռուսաստանը...

Ինչո՞ւ չի ողջունել, որովհետեւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմաքաղաքական կոնֆլիկտի սառեցումը իրեն վերջնականապես դուրս է մղում Հարավային Կովկասից, իսկ նշածս դերակատարները կոնֆլիկտի սառեցման կողմնակիցներն են... կոնֆլիկտի թեժացումը հղի է վտանգավոր հետեւանքներով, որովհետեւ առնվազն էս փուլում ռազմական էսկալացիան մեզ միայն կորուստներ է տալու՝ թե՛ մարդկային ու թե՛ տարածքային:

Ուղղորդել, հրահրել, սադրել մի ռազմական բախում, որում գիտես, որ մեկ է՝ էս պահին պարտվելու ես, ոչ այլ ինչ է, քան անհեթեթություն ու գլխակերություն.

Կամ էլ էս գործընթացը չողջունող երրորդ կողմի քաղաքական շահերի ձեւակերպում՝ քո սեփական երկրի քաղաքական շահերը տրորելու հաշվին...

Իսկ եթե սահմանազատման չեղարկումը հանենք, տակը կմնա իշխանափոխության պահանջը, որին էլի կողմ է էն կայուն-թաքնված, վերջին գործընթացները չողջունող, Հարավային Կովկասից փասա-փուսեն հավաքող ու դուրս մղվող, «մանթրաշ» երրորդ կողմը, որին ՀՀ օրվա իշխանությունը տեսականորեն վաղուց էլ չի բավարարում...

Բայց եթե նույնիսկ հանենք էս արտաքին հանգամանքները ու երրորդ երկրի գործոնը, ինչը շատ դժվար է՝ հաշվի առնելով, որ հայտարարությունների տեսքով էս շարժմանը միացել են Կրեմլի թաքուն ու բացահայտ բոլոր ֆավորիտ ուժերը, օրինակ՝ Վանեցյան Արթուր, Քոչարյան & Քոչարյան կրտսեր, սերժսարգսյանական բազային դեմքեր, դաշնակցականներ, մի խոսքով «նախկինների» մի հսկա աստղաբույլ, ապա էլի հանգում ենք նրան, որ դրվելու է իշխանափոխության պահանջ:

Տակը մնում է հարցնել արդեն էս պահանջը գեներացնող մարդկանց, թե էդ դեպքում ինչո՞ւ չեն ստիպում Քոչարյանի, Վանեցյանի, Սերժ Սարգսյանի գրպանային պատգամավորներին վայր դնել մանդատները, հասնել խորհրդարանական ճգնաժամի ու գնալ արտահերթ ընտրության, ինչը տեսականորեն ընդդիմության համար ավելի հեշտ ու հասանելի է, քան Նիկոլի հրաժարականը...

Հեշտ է, բայց ձեռնտու չէ...

Մի՞թե էս մարդիկ սա չեն հասկանում, թե՞ հասկանում են, բայց իրենց էլ արտահերթ ընտրությունները ձեռնտու չէ, որովհետեւ այս սցենարով խոշոր քաղաքական բեկում այս պահին տեղի չի էլ ունենալու, ըստ այդմ մի ռադիկալ բան են ուզում անել ուղղակի շրջանցելով ժողովրդի կայուն մեծամասնությանը, ընտրությունների տարբերակը ու սահմանադրությունը...

Էս սցենարն էլ կանխավ տապալված է...

Առանց մեծամասնության օրինական քվե ստանալու ծոծորակները կտեսնեն, իշխանության ղեկ չեն տեսնի...

Քաղաքացիական բախումների վտանգ էլ չեմ տեսնում, եթե հաշվի առնենք, որ դրանք անգամ հետպատերազմյան շրջանում ու Արցախի հայաթափման ֆոնին չեղավ, ու Փառք Աստծո...

Տակը մնալու է հերթական անգամ պետության կենսական շահերը տրորելը ու զգացմունքային ջուրծեծոցին, ոչ մի բան ավել»,- գրել է նա:

Տպել
8997 դիտում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը