Ովքեր են Իջևանի համայնքապետի թեկնածուները և ինչ կենսագրություն ունեն նրանք

Լուսանկարում՝ Արթուր Ճաղարյան և Վահան Ղազումյան

Սույն թվականի նոյեմբերի 14-ին Տավուշի մարզի Իջևան համայնքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Իջևանում համայնքապետի թեկնածության համար պայքարում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանն է:

Արթուր Ճաղարյանը ծնվել է 1973 թվականի հունիսի 4-ին, Իջևան քաղաքում։

1990-1995 թվականներին ընդունվել և ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետի շինարարության էկոնոմիկա և կառավարում բաժինը։

1996-1998 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես ինժեներասակրավորային դասակի հրամանատար, այնուհետև՝ վաշտի հրամանատար։

1998-1999 թվականներին աշխատել է «Երկաթգիծշին-1» ՓԲԸ-ում՝ որպես աշխղեկ։

2000-2011 թվականներին ՔՊ թեկնածուն աշխատել է ՀՀ անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի Իջևանի տարածքային ստորաբաժանման՝ անշարժ գույքի հաշվառման և կադաստրային գնահատման բաժնի 1-ին կարգի մասնագետ (2-րդ դասի, առաջատար ծառայողի դասային աստիճան)։

2011-2015 թվականներին եղել է Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանման hաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետ (ՀՀ քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան)։

2015-2021 թվականներին Արթուր Ճաղարյանն աշխատել է Իջևանի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի տեղակալ։ 2021 թվականի ապրիլի 8-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ, նշանակվել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Ամուսնացած է, ունի 3 երեխա։

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» թեկնածուն Վահան Ղազումյանն է:

Վահան Ղազումյանը ծնվել է 1984 թվականին, Իջևան քաղաքում:

2002-2004 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի սոցիալ-մշակութային ծառայության եւ զբոսաշրջության բաժինը:

2018 թվականից Իջեւան քաղաքի ավագանու անդամ է:

ՀՅԴ թեկնածուն զբաղվել է անհատ ձեռներեցությամբ. 2021 թվականից «Վ. Ղազումյան» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2343 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին