Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետը ողջունել է տիկին դեսպանին Հայաստանի Հանրապետությունում և շնորհավորել նրան նշանակման առիթով: «Մեր երկրների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունների մասին շատ բան կարելի է ասել և ամբողջը դրական շեշտադրումներով: Երբ մտածում եմ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների մասին ու փորձում եմ պատասխանել հարցին, թե ի՞նչ կարող ենք անել այդ հարաբերությունների համատեքստում, միանշանակ պատասխան եմ ստանում, որ պիտի կարողանանք ուժեղացնել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, որովհետև մնացած ոլորտներում կամ ամեն ինչ արել ենք, կամ ամեն ինչ անելու ճանապարհին ենք:
Եվ սա չափազանց կարևոր եմ համարում մեր քաղաքական հարաբերություններն ամրապնդելու ու ավելի արդյունավետ դարձնելու իմաստով: Ուրախ եմ արձանագրել, որ կարծես այս հարցում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, իմ բարեկամ Էմանուել Մակրոնը նույնպես այդպիսի պատկերացում ունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի դերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության, ԼՂ հարցի ու խաղաղ բանակցությունների արդյունավետության, հակամարտության կարգավորման առումով: «Կրկին ողջունելով Ձեզ՝ հույս ունեմ, որ ահա այս հարցերի համատեքստում նոր ակտիվություն կցուցաբերվի Ձեր նշանակման արդյունքում և նախկինում մեր ունեցած հարուստ օրակարգը նաև կնշանավորվի ու կարժանավորվի նոր ձեռքբերումներով»,- ասել է կառավարության ղեկավարը:
Դեսպան Լույոն շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ հյուրընկալության համար և նշել. «Ֆրանսիայի դեսպանի համար Հայաստանը մի հերթական երկիր չէ: Ինձ համար շատ լուրջ պատասխանատվություն է լինել Ֆրանսիայի դեսպան Հայաստանում՝ հաշվի առնելով ինչպես մեր հարաբերությունների երկարատև բնույթն ու ակտիվությունը, այնպես էլ, պարոն վարչապետ, Ձեր անձնական հարաբերությունը մեր երկրի նախագահի հետ»,- ասել է Անն Լույոն և վարչապետին փոխանցել Էմանուել Մակրոնի ջերմ ողջույնները:
Դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն ինչ՝ մեր երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունները նոր թափով առաջ մղելու համար: Տիկին Լույոն հավելել է, որ նախատեսվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ առաջիկայում մշակել համատեղ գործողությունների ու ծրագրերի «ճանապարհային քարտեզ»:
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ, մասնավորապես տարբեր ենթակառուցվածքային ու ծրագրերում վերջիններիս մասնակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ծրագրային փաթեթի իրականացմանը, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական առաջ մղմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցի կարևորության, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ:





Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Սևակի դեմքը, այլ «Անլռելի զանգակատուն»-ը այնպես, ինչպես ինքն է դա տեսնում
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Օձունում գտնվող հողատարածքի նկատմամբ. վարչապետ
Ավարտվել է բեռնատարում թաքցված 161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու վարույթի նախաքննությունը
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց. ԱԺ-ն ընդունեց օրենքի փոփոխության նախագիծը
Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Պապիկյանը՝ տարածված ապատեղեկատվության մասին
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Էրդողան
Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025-ը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
Պարույր Սևակի՝ քննադատությունների կենտրոնում հայտնված արձանը կապամոնտաժվի
Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակի ղեկավարին՝ ինքնակամ կառուցված կառույցի քանդման վերաբերյալ
Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար
Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նախաձեռնված դրամահավաքը. «Հայաստան» հիմնադրամ
ԵՄ առաջնորդները Զելենսկիի հետ հանդիպելուց հետո ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր ծրագիր
Հայտարարվում է Շամբ ՀԷԿ-ի տանիքի փոխարինման աշխատանքների կատարման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ
Իրանում ուղևորատար ավտոբուս է շրջվել. 13 մարդ զոհվել է, 9-ը՝ վնասվածք ստացել. տեսանյութ
Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Նման քննարկումներ չկան. Ռուբինյանը՝ TRIPP նախագծին ռուսական կողմի հնարավոր ներգրավման մասին
Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ. Կոնջորյանը՝ պետական պարտքի և զենք գնելու մասին
TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբինյանն անդրադարձել է իրանական կողմի մտահոգություններին
Երբ վանդակը գլխումդ է, Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյանը՝ Թաթոյանին
7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել ծնողների նկատմամբ. մանրամասներ՝ Գյումրու ահասարսուռ դեպքից
Գագիկ Սուրենյանը կարևոր հայտարարություն է արել. տեսանյութ
Միքայել Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26.233-ը. ԱՍՀ փոխնախարար
Խոշոր ավտովթար Երևանում․ կան տուժածներ
Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ. տեսանյութ
Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ
Ուկրաինայի կարգավորումն ավելի մոտ է, քան երբևէ. Թրամփ. տեսանյութ
Դաժան սպանություն Գյումրիում. հոգեկան խնդիրներ ունեցող որդին սպանել է հորն ու մորը
Սարսափ ֆիլմ հիշեցնող կադրերում Վաղատինի նախկին դպրոցն է. Չախոյանը տեսանյութ է հրապարակել
Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 7 մարդ. տեսանյութ
Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտի հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը
Օգոստոսից մինչ այժմ քանի արձանագրություն է կազմվել Երևանում հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար
Մարզերում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր. դրանք կասեցվել են, նշանակվել են տուգանքներ
Սուտ է. Թորոսյանը՝ կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ շահարկումների մասին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Լոնդոն
Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի հետ. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Թրամփի ուղի» նախագիծը
Վերին Լարսի անցակետում 2500 բեռնատար սպասում է անցման հերթին
Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի ասածն ապատեղեկատվություն է և ՀՀ-ի դեմ տեղեկատվական գրոհի փորձ. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT