Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

14/07/2026 schedule17:51

Գլխավոր դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել էր, որ 2005 թվականի օգոստոսի 12-ին օրենքի խախտմամբ կազմակերպվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող, հանգստի համար նախատեսված 2.5 հա մակերեսով հողատարածքի վարձակալության մրցույթ, որի հաղթող է ճանաչվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը:

Դատախազության ներկայացրած վերոնշյալ առաջարկից հետո Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի կամահայտնության արդյունքում մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը լուծվել է հողատարածքի վարձակալության պայմանագիրը։ Այդ նպատակով Կադաստրի կոմիտե են ներկայացվել համապատասխան դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը։

Արդյունքում 2026 թվականի հուլիսի 10-ին ուժը կորցրած է ճանաչվել Կարապետ Գուլոյանի վարձակալության իրավունքի պետական գրանցումը. Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքը, որի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։

Դատախազության նախաձեռնած ուսումնասիրությամբ պարզվել էր նաև, որ վարձակալության պայմանագրի համաձայն՝ հողի կադաստրային արժեքի փոփոխության դեպքում վարձատուն պարտավոր էր նախապես գրավոր տեղեկացնել վարձակալին, որից հետո վարձավճարը պետք է հաշվարկվեր նոր կադաստրային արժեքի հիման վրա։ Մինչդեռ 2021 թվականի հունվարի 1-ին հողամասերի կադաստրային արժեքների աճի հիմքով վարձավճարների փոփոխության պայմաններում վարձավճարների փոփոխության վերաբերյալ ծանուցումը վարձակալին ուղարկվել է 2024 թվականի հուլիսի 29-ին: Արդյունքում 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածի համար չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 2 միլիոն 432 հազար դրամ վարձավճար։ Այս կապակցությամբ դատախազությունը ներկայացրել է հանցանքի մասին հաղորդում։

Նշված տարածքում այլ անձինք արձանագրել են հողազավթման դեպքեր: Ներկայում դատախազությունը, համագործակցելով իրավասու պետական մարմինների հետ, հողն ապօրինի զավթումից ազատելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
786 դիտում

Աղվերանում տևական ժամանակ գազ չի լինի

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը