Դանիա – Հայաստան 1-0. Իսկ ո՞ւր էր Մխիթարյանը

06/09/2016 schedule15:50

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2018 թվականի ընտրական մրցաշարի առաջին խաղում կիրակի օրը պարտություն կրեց Դանիայից 0-1 հաշվով: «Եթե վնասվածք ստացած ֆուտբոլիստները մեր տրամադրության տակ լինեին, հաշիվը կարող էր լրիվ այլ լինել։ Հատկապես զգացվեց մեր ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը»,- խաղի ավարտից հետո հայտարարել է մեր թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին կայացած Չեխիա - Հայաստան խաղում Հայաստանի ընտրանու ավագ եւ առաջատար Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել: «Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ»,- 2 օր անց տեղեկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, իսկ Դանիայի հետ խաղի նախօրեին ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ հանդես եկավ Մխիթարյանը:

«Վերադառնում եմ Մանչեսթեր՝ բուժզննման եւ հուսով եմ շատ շուտ վերադառնալ: Հայաստանի հավաքականի թիմակիցներիս հաջողություն եմ մաղթում Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկում վաղը Դանիայի հետ կայանալիք խաղում: Որպես ազգային հավաքականի ավագ՝ ակնկալում եմ տեսնել մարտական ոգի եւ վճռականություն. ինչպես միշտ: Սրտով ու հոգով կլինեմ թիմի հետ»,- մասնավորապես գրել էր Մխիթարյանը: Դանիայի հետ խաղի նախօրեին ոտքի ցավերից է սկսել բողոքել մեր թիմի առաջատարներից Կառլեն Մկրտչյանը, իսկ արդեն խաղի ժամանակ Արաս Օզբիլիսը թողեց խաղադաշտը մեկնարկից ընդամենը 40 րոպե անց: Փաստենք, որ Մխիթարյանը, Մկրտչյանը եւ Օզբիլիսը մեր այս հավաքականի ամենահայտնի ֆուտբոլիստներն են, որոնց բացակայությունը ուղղակի չէր կարող չանդրադառնալ Հայաստանի ազգային հավաքականի խաղի վրա:

Իհարկե սպորտը, ֆուտբոլը, զերծ չէ պատահականություններից, ֆուտբոլիստների մոտ վնասվածքներն էլ շատ հաճախակի հանդիպող երեւույթներ են: Ընդ որում, ոտքի ցավերը, «ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդը» կամ ավելի պարզ՝ «մկանային կոնտուզիան» արձանագրվում են գրեթե մշտապես: Հաճախ, ինչպես պնդում են շատ ու շատ ֆուտբոլիստներ, նման վնասվածքները պատճառ չեն հանդիսացել կարեւոր խաղերը բաց թողնելու համար. ցավազրկող են ընդունել, ոտքը կապել եւ խաղացել են: Անկասկած. եթե Մխիթարյանը չի մասնակցել Դանիայի հետ խաղին, ուրեմն վնասվածքը շատ ավելի լուրջ է եղել: Ուղղակի այս դեպքում հարց է ծագում. արդյոք ճիշտ չէ՞ր լինի, եթե թիմի ավագը, ակնհայտ առաջատարը այդ 1 օրը մնար հավաքականի հետ, անձնական ներկայությամբ աջակցեր խաղընկերներին, թիմի հետ լիներ ոչ միայն «սրտով եւ հոգով», այլ նաեւ՝ «մարմնով», հետո նոր մեկներ Մանչեսթեր:

Միգուցե հավաքականի հետ չմնալու՝ Մխիթարյանի որոշումը դարձավ Մկրտչյանի, Օզբիլիսի անհասկանալի ցավերի պատճառ: Ակնհայտ է, որ մեր այս հավաքականը ձեւավորվել, գծագրվել եւ փորձ է արվում կառուցել հենց Մխիթարյանի շուրջ: Նման իրավիճակում թիմը լքելու՝ Մխիթարյանի որոշումը արդյոք ավագի, առաջատարի պահվա՞ծք էր: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում՝ «Եվրո 2016»-ի եզրափակիչում Պորտուգալիայի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն լրջագույն վնասվածք ստանալով՝ փոխարինվեց, բայց իր պահվածքով, պահեստայինների նստարանից ջերմեռանդ աջակցությամբ միգուցե շատ ավելի կարեւոր գործ արեց, քան կարող էր անել դաշտում: Պորտուգալիայի հավաքականի խաղացողները կաշվից դուրս էին գալիս, կրկնակի եռանդով էին խաղում՝ տեսնելով, զգալով իրենց ավագի աննկարագրելի աջակցությունը մի քանի մետրից: «Եթե ոտքերս էլ կոտրած լինեմ, պատրաստ եմ օգնել Պորտուգալիային», - մի անգամ հայտարարել է Ռոնալդուն, եւ դա ապացուցում է իր պահվածքով: Արդյոք մեր «բացակայող» ֆուտբոլիստները եւ առաջին հերթին Մխիթարյանը ունե՞ն նման զգացում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3857 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ