Երևան
12 °C
Ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Դանիա – Հայաստան ազգային հավաքականների հանդիպման ժամանակ, որքան էլ զավեշտալի հնչի՝ մեր թիմի համար արձանագրված միակ դրական գործոնը հաշիվն էր. 1-0 հօգուտ Դանիայի: Մեր թիմի խաղի լավագույն բնութագիրն այս անգամ ոչ թե բառերն են, այլ՝ թվերը: Համաձայն ֆուտբոլային վիճակագրությամբ զբաղվող ամենահայտնի՝ «Opta» համակարգի ներկայացրած տվյալների, Դանիա - Հայաստան խաղի ժամանակ տանտերերի առավելությունը եղել է ակնհայտ բոլոր առումներով:
Գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը եղել է 80-20 (նշեմ, որ «Opta»-ն այս դեպքում հաշվարկում է բացառապես այն րոպեները, երբ գնդակը եղել է խաղի մեջ, ինչը շատ ավելի ճշգրիտ վիճակագրական տվյալ է), հարվածները դարպասին՝ 20-1, փոխանցումները՝ 820-215, փոխանցումների ճշգրտությունը՝ 89 % -59 %, անկյունային հարվածները՝ 13-0 եւ այլն: Դանիան գնդակին տիրել է 4 անգամ ավելի շատ, Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները մոտ 4 անգամ ավելի շատ փոխանցումներ են կատարել, քան մեր ֆուտբոլիստները, Դանիայի ընտրանու հենակետային կիսապաշտպան Վիլիամ Կվիստը գրեթե այնքան ճիշտ փոխանցումներ է կատարել (116), որքան Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները իրար հետ վերցրած (127):
Հավատացեք, նման թվեր չեք կարող գտնել նույնիսկ նման վիճակագրական տվյալներով աշխարհում անգերազանցելի իսպանական «Բարսելոնայի» եւ իսպանական ամենաթույլ թիմերից մեկի հանդիպումների ժամանակ, երբ արձանագրվում է 7-0, 8-0 հաշիվներ: Ընդ որում, Դանիայի հավաքականը հաստատապես «Բարսելոնա» չէ, հետեւաբար մեր թիմի խաղը չի դիմանում ոչ մի քննադատության: Անատամ, անկիրք, անհասկանալի, անմիտք, աննպատակ եւ այլն. «ան» նախածանցով բոլոր բառերի համադրությամբ թերեւս կարելի է բնութագրել Հայաստանի ընտրանու խաղը Դանիայի դեմ: Իհարկե, հիմա կարելի է բազմաթիվ պատճառաբանություններ գտնել՝ հարցեր կան մեր թիմի մեկնարկային կազմի, հավաքական հրավիրված ֆուտբոլիստների, ընտրված մարտավարության եւ այլն, վերաբերյալ:
Բայց գլոբալ առումով նման իրավիճակը բավական սպասելի եւ օրինաչափ էր հայկական ֆուտբոլով հետաքրքրվողների համար, զարմանալի եւ անսպասելի՝ միայն հավաքականի խաղերի ժամանակ մեր ֆուտբոլի մասին հիշող մարզասերների համար: Այնպես է ստացվել, որ մեր ազգային հավաքականի յուրաքանչյուր խաղից առաջ բոլորը մեր թիմի ֆուտբոլիստներից սպասում են ինչ-որ հրաշքի ու հետո հուսահատվում, զայրանում, որ այդ հրաշքը տեղի չունեցավ: Իսկ այդ «հրաշքը» մեր թիմի լավ խաղն է, ֆուտբոլիստների գրագետ գործողությունները, հաղթանակները, կամ թեկուզ ոչ-ոքիները մեզնից շատ ավելի բարձրակարգ թիմերի հետ խաղերում: Իրականում, իհարկե, ֆուտբոլում հրաշքներ լինում են եւ ավելի շատ այն դեպքերում, երբ արժանի ես լինում:
Մոտ 2 տարի՝ 2010-11 թվականներին մեր ընտրանու յուրաքանչյուր խաղ նման էր հրաշքի, հեքիաթի. եվրոպական ֆուտբոլային քարտեզի վրա երբեւէ իր անունը չարձանագրած Հայաստանը իրոք գեղեցիկ ֆուտբոլ էր խաղում, հաղթանակներ տոնում: Այդ ժամանակ մեր երկրում իսկական ֆուտբոլային բում էր. բոլորը ապրում եւ շնչում էին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականով, մեր ֆուտբոլիստները վայելում էին ժողովրդի սերն ու հարգանքը, եւ ամենակարեւորը. բոլորը մեկ նպատակի՝ Հայաստանի ազգային հավաքականի հաջողությունների համար էին ապրում եւ գործում: Այդ տարիներին ֆուտբոլը ամբողջովին պոկվել էր, առաջ էր անցել մեր երկրում տիրող իրավիճակից, ցանկանում էր «ապրել ու գոյատեւել» առանձին եւ գրեթե ստացանք աշխատանքի եւ նվիրումի «վարձը» ֆուտբոլից՝ Հայաստանի ազգային հավաքականը բավական մեծ հեղինակություն նվաճեց աշխարհում:
Հետագա 2 տարիների ընթացքում մեր թիմը դեռ իներցիայով շարունակում էր մեկընդմեջ լավ խաղալ, պահել վաստակած հեղինակությունը: Իսկ ահա 2014-15 թվականների ընտրական մրցաշարում հայկական ֆուտբոլը կրկին նահանջեց. մեր երկրում տիրող իրավիճակից «պոկված» ֆուտբոլը կրկին վերադարձավ, «սոսնձվեց» սեփական հիվանդ մարմնին, իսկ հիմա էլ վերջնականապես վերադարձավ այն տեղը, որը զբաղեցնում էր երկար տարիներ. թույլ, անատամ հավաքական, որի հետ խաղերը մրցակիցների համար պիտի վերածվեն թեթեւ նախավարժանքի:
Պառակտված ֆուտբոլային հանրության, ցանկությունների եւ իրականության ակնհայտ անհամապատասխանության պայմաններում ֆուտբոլը մեզ վերադարձնում է այն, ինչին արժանի ենք: Մեր այսօրվա ֆուտբոլը ներկայիս Հայաստանի, մեր երկրում տիրող մթնոլորտի, սոցիալ-տնտեսական իրավիճակի կատարյալ հայելին է եւ պետք չէ մեղադրել միայն ֆուտբոլիստներին, մարզիչներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT