Դասերը կարող են նորից հեռավար դառնալ, եթե աշխատակիցների 60-70%-ը պատվաստված չլինի. պատվաստված ուսուցիչները քիչ են

Նոր ուսումնական տարում դասերն առկա ձևաչափով և առանց դասարանները խմբերի բաժանելու հնարավոր է՝ թույլ տրվի այն դեպքում, երբ ուսհաստատությունների աշխատակիցների շրջանում պատվաստման մակարդակը լինի առնվազն 60-70%:

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակի քննարկման ժամանակ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում այսպիսի տեսակետ էր հնչել դեռ երկու օր առաջ: Քննարկմանը մասնակցել էին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍՆ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու նպատակով կողմերը բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ընդգծելով, որ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները պետք է փոխօգտավետ լինեն կրթական եւ առողջապահական ոլորտների համար:

Չի բացառվում, սակայն, որ պատվաստման այդ սահմանը չապահովելու դեպքում ուսհաստատություններն անցնեն հեռավար ուսուցման: Դասերի՝ հեռավար եղանակով կազմակերպման մասին դեռ հուլիսի 9-ին խոսել էր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին՝ նա նշել էր, որ կրթական հաստատություններում դասերը կլինեն հեռավար, եթե ուսուցիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատվաստված չլինեն:

ԿԳՄՍՆ-ից փորձեցինք մանրամասներ ճշտել, այդ թվում՝ դասերն առկա անցկացնելու համար ուսուցիչները պարբերաբար բացասական թեստի պատասխա՞ն գուցե պետք է ներկայացնեն:

Կրթության նախարարությունից լրացուցիչ ոչինչ չասացին, միայն նշեցին՝ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ ըստ կորոնավիրուսի դինամիկայի աճի կամ նվազման գնահատման: Առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին, որ ԱՆ-ն կարեւորում է պատվաստումային գործընթացը, եւ սեպտեմբերին նոր ալիքի կամ ալիքի տեմպի չահագնանալու նպատակով շատ կարեւոր է ուսուցիչների պատվաստման հարցը:

Փորձելով հասկանալ, թե դպրոցներում ուսուցիչների կողմից ինչպիսի՞ն է ակտիվությունը պատվաստումների հետ կապված, զանգահարեցինք մի շարք դպրոցների տնօրենների: Նրանց մի մասը, սակայն, պատվաստված ուսուցիչների հստակ թիվ չկարողացավ նշել, որովհետեւ ուսուցիչներն այժմ արձակուրդի մեջ են՝ մինչեւ օգոստոսի 22-ը:

Թիվ 109 ավագ դպրոցի տնօրեն Սամվել Թադևոսյանը մեր զրույցում նշեց, որ որոշ պատվաստվողներ եղել են թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների շրջանում: Նրա խոսքով՝ կոլեկտիվի մեծ մասը տրամադրված է պատվաստվելու, մանավանդ հիմա, երբ կորոնավիրուսի թվերն սկսել են աճել:

Թիվ 118 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանն էլ ընդգծեց՝ առհասարակ, բոլորի մոտ թերահավատություն կա ցանկացած պատվաստման նկատմամբ: Իրենց դպրոցում պատվաստված ուսուցիչներն ու աշակերտները դեռ քիչ են: Տնօրենը, սակայն, հույս ունի, որ արձակուրդից վերադառնալուց հետո ուսուցիչները կպատվաստվեն, որ կարողանան առանց խմբերի բաժանելու՝ բնականոն կերպով ուսումնական գործընթացը կազմակերպել: Նրա կարծիքով՝ կրթության նվիրյալ որեւէ ուսուցիչ չի ցանկանա, որ ուսումնական պարապմունքներն անցկացվեն հեռավար եղանակով, որովհետեւ որքան էլ որ տեխնիկական միջոցներն այսօր հնարավորություն են տալիս ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար եղանակով, միեւնույն է, կենդանի շփումը բոլորովին այլ է: Նաեւ կան մեթոդիկաներ, որոնք հնարավոր չէ կիրառել հեռավար ուսուցման պարագայում, իսկ այդ մեթոդիկաները շատ ավելի արդյունավետ են:

Թիվ 184 դպրոցի տնօրեն Մարիամ Կիրակոսյանն էլ նշեց՝ կոլեկտիվի մի մասն ուզում է, մի մասը դեմ է: Արձակուրդից հետո պարզ կդառնա, թե ինչ որոշում կկայացնեն նրանք, սակայն, տնօրենի կարծիքով՝ պատվաստումն անխուսափելի է, իսկ հեռավար եղանակով ուսուցումը միայն երեխաներին վնասելու է:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18256 դիտում

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան