Կապուտիկյանի անվան դպրոցում պահանջում են 18 հազարական դրամ՝ նոր պատուհանների համար

Երեւանի Սիլվա Կապուտիկյանի անվան համար 145 դպրոցի ծնողներից ահազանգում են, որ աշակերտներից պահանջվում է 18 հազարական դրամ՝ պատուհանները փոխելու համար:

«18 հազար դրամ պահանջվում է պատուհանները փոխելու համա՞ր: Ոչ մեկն իրենցից ոչ մի բան չի պահանջել»,- մեր զրույցում մեկնաբանելով ստացված դժգոհությունը՝ հայտարարեց դպրոցի տնօրեն Գայանե Աղասարյանը:  

«Մեզ մոտ երկու դասարանի աշակերտների ծնողները որոշել են պատուհաններ փոխել: Ինձ մոտեցան, ասացին, որ բոլոր հարցերը լուծված են: Դպրոցը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Իրենց նախաձեռնությամբ փոխել են: Ես՝ ինքս, անձամբ մասնակցել եմ մի դասարանում, ասացի՝ համարեք՝ ես էլ եմ աշակերտ: Ես իմ գրպանից գումար տվեցի»,- հավելեց տնօրենը:

Նա հավաստիացրեց, թե տեղյակ չէ՝ աշակերտներից որքան գումար է պահանջվել: Ասաց, որ նախաձեռնությունը եղել է 1-ին եւ 6-րդ դասարանների ծնողներինը, որովհետեւ դասասենյակներում ջերմություն ապահովել հնարավոր չէր լինում, իսկ այժմ արդեն այդ դասարաններից ամեն մեկում +20 աստիճան ջերմություն է:

Գայանե Աղասարյանը նշեց, որ պատուհաններն արդեն իսկ փոխված են, իսկ ուրիշ դասարաններում այդպիսի նպատակ չկա:

«Բայց ծնողները ծնողական ժողով են անցկացրել... Ես իրենց ասացի՝ դա ձեր կամքն է, ուզում եք՝ փոխեք, ուզում եք՝ ոչ: Եթե դեմ մարդ կա, ոչ մեկին չստիպեք: Ես տեսա վեցերորդ դասարանի թիվը քիչ է, ասացի՝ համարեք ես էլ եմ ծնող, 20 հազար դրամ դրեցի սեղանին, ասացի՝ ես էլ մասնակցում եմ որպես աշակերտի մայր»,- շարունակելով՝ ասաց Կապուտիկյանի անվան դպրոցի տնօրենը:  

Այս դպրոցում նաեւ ֆոնդի գումար է հավաքվում՝ ամսական 500 դրամ: Գայանե Աղասարյանը չի հերքում, բայց դարձյալ վստահեցնում է, որ դա կամավորության սկզբունքով է:

«Դա ոչ մեկին չի պարտադրվում, ով ուզում, տալիս է: Եվ շատ անապահով ընտանիքներ մենք ունենք, այնպես որ պարտադրելու ոչ մի բան չկա ընդհանրապես: Գումարը ծախսվում է, օրինակ, ձմեռվա ցելոֆաններ, մաքրող նյութեր ձեռք բերելու համար»,- ասաց նա:

Համար 145 դպրոցում 176 աշակերտ կա: Թե նրանցից քանիսն են վճարում այդ 500 դրամները, կամ ավելի ճիշտ՝ քանիսն են հրաժարվում, տնօրենն ասաց, որ չգիտի:

«Նույնիսկ դասարաններում է մնում այդ հավաքված գումարը: Օրինակ, ջեռուցման մարտկոցները փչացել էին, այդ  գումարներն էլ միացրել ենք, սարքել են: Զոդող ենք կանչել, այդ գումարից ենք տալիս: Դպրոցը ուրիշ ֆոնդ չունի: Եթե դա կա, ծախսում ենք, եթե չէ, մեր՝ ուսուցիչներիս, գրպանից ենք տալիս: Մեծ գումար չի հավաքվում, հավատացեք ինձ: Կոպեկներ են կազմում»,- նշեց Գայանե Աղասարյանը:

Այս դպրոցի վերաբերյալ ահազանգող ծնողներից լրացուցիչ ճշտեցինք, որ խոսքըը վերաբերում է արդեն փոխված պատուհաններ ունեցող դասարաններին: Այսինքն՝ գումարը հավաքվում է՝ արդեն կատարված-ավարտված աշխատանքի համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9307 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ