Երևան
12 °C
Շաբաթ օրը երեկոյան Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով: «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների եւ «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումը մերժվեց. ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը թողնվեց ուժի մեջ:
Ըստ այդմ՝ նոր՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 107 պատգամավոր, որից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 29-ը՝ «Հայաստան», 7-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքներից:
Թե ՍԴ որ դատավորն ինչպես է քվեարկել ներկայացված դիմումների քննարկման արդյունքում, չի հրապարակվում: Դա գաղտնի տեղեկություն է: Իսկ թե ինչով է պատճառաբանվում նման որոշումը՝ հայտնի կդառնա մինչ վաղը: ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը որոշման հրապարակումից հետո եռօրյա ժամկետ ունի՝ պատճառաբանական մասը հանրայնացնելու համար: Հաշվի առնելով, որ ՍԴ որոշումը հրապարակվել է շաբաթ օրը՝ եռօրյա ժամկետը լրանում է վաղը:
Այս հարցով հատուկ կարծիք դատավորները չէին կարող ներկայացնել՝ հաշվի առնելով, որ ընտրական գործերով նման ընթացակարգ չկա:
Առաջիկա օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կհրավիրի, որի ընթացքում կկազմվի արձանագրություն՝ մանդատները հանձնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացանք ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանից: Նիստի հստակ օրն, ըստ նրա, դեռ հայտնի չէ:
ԿԸՀ-ն մինչեւ հուլիսի 21-ը ժամանակ է տվել քաղաքական ուժերին՝ իրենց ցուցակներում ներգրավված անձանց ինքնաբացարկների դիմումների համար: Ենթադրվում է, որ ԿԸՀ նիստը կհրավիրվի այս ժամկետի լրանալուց հետո:
Սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն՝ մանդատների բաշխմանը հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը կգումարվի ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստը: Նախնական հաշվարկներով առաջին նիստի օրը լինելու է օգոստոսի 2-ը:
Այդ օրը նստաշրջանը կբացի եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը կնախագահի տարիքով ավագ պատգամավորը: Տվյալ դեպքում խոսքը 76-ամյա Կնյազ Հասանովի մասին է, ով ՔՊ ցուցակի երկրորդ հատվածում ընդգրկված է որպես քրդական համայնքի ներկայացուցիչ:
Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները կերդվեն: Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես կհայտարարի Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, կներկայացնի պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը:
Այս գործընթացին կհաջորդի հաշվիչ հանձնախմբի ստեղծումը, որից հետո տեղի կունենա Ազգային ժողովի նախագահի ընտրություն:
ԱԺ նախագահի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն գործող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է: Որոշվել է նաեւ, որ ԱԺ նախագահի տեղակալների թեկնածուներն են լինելու՝ գործող պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը: Այդ մասին մեր զրույցում հայտնեց գործող պատգամավոր, պատգամավորի թեկնածու Վահագն Հովակիմյանը:
Հիշեցնենք, հուլիսի 10-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության եւ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդլայնված նիստում որոշվել էր նաեւ, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու է Հայկ Կոնջորյանը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ Ազգային ժողովի նախագահն ունենում է երեք տեղակալ, որոնցից մեկը՝ ընդդիմադիր խմբակցությունից: Թե որ խմբակցությունից կլինի ԱԺ երրորդ փոխնախագահը՝ կորոշվի քվեարկությամբ: Ըստ էության ԱԺ մեծամասնության ընտրությունից է կախված՝ ԱԺ փոխնախագահներից մեկը կլինի «Հայաստա՞ն», թե՞ «Պատիվ ունեմ» դաշինքներից:
Դեռեւս հստակ չէ նույնիսկ՝ նշված երկու դաշինքները մանդատ վերցնո՞ւմ են, թե՞ ոչ: Ավելի վաղ նրանք հայտարարում էին, այդ թվում մեր զրույցում, որ ՍԴ որոշումից է կախված իրենց այդ որոշումը: Այժմ էլ սպասում են ՍԴ որոշման պատճառաբանական մասին:
Այսօր հրավիրված ասուլիսում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանն ասաց, որ իր համեստ կարծիքով ավելի արդյունավետ է մանդատը վերցնելը, քան չվերցնելը: Նա ընդգծեց՝ երեք օրվա ընթացքում իրենց որոշման մասին կտեղեկացնեն:
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, այս դաշինքի առաջնորդն այսօր ինքնաբացարկ ներկայացրեց՝ տարբեր պատճառների թվում նաեւ հայտարարելով, որ իր տեղը զիջում է մյուսներին: Սա թերեւս ենթադրում է, որ մյուսները վերցնելու են մանդատները:
ԱԺ ղեկավարների ընտրությանը հաջորդելու է մշտական հանձնաժողովների ստեղծումը: ԱԺ-ն կարող է ունենալ առավելագույնը 12 մշտական հանձնաժողով: Դոնթի բանաձեւով, որը կիրառվում է ՀՀ ԱԺ հանձնաժողովների ձեւավորման հարցում, ՔՊ-ին կարող է բաժին հասնել 8 հանձնաժողով:
Հանձնաժողովների ձեւավորման եւ հաջորդիվ արդեն նաեւ վարչապետի ընտրության կարգի վերաբերյալ մանրամասները՝ Վահագն Հովակիմյանի հետ մեր զրույցում.
- Պարոն Հովակիմյան, ինչպե՞ս է որոշվել, որ ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է լինելու:
- Դա քաղաքական որոշում է, կայացվել է վարչության նիստում, վարչությունը որոշում կայացրել է, պոտենցյալ խմբակցությունն էլ համամիտ է որոշման հետ:
- Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը կրկին չի առաջադրվում:
- Ես տեղեկացրի քաղաքական որոշման մասին, մնացածը կարծում եմ կարելի է հետագայում պարզոն Միրզոյանին հարցնել:
- Քննարկե՞լ եք արդեն, թե ովքեր են լինելու հանձնաժողովների ղեկավարներ, քանի հանձնաժողով է ձեւավորվելու:
- Բնականաբար այդ հարցը չի քննարկվել, որովհետեւ կարող է քննարկվել այն դեպքում, երբ Ազգային ժողովը կազմավորված լինի: Առաջիկա 3 օրերին գործադիրում իրենց գործունեությունը շարունակող մեր գործընկերները ինքնաբացարկներ կներկայցնեն ԿԸՀ: Նման դիմումներ հավանաբար կներկայացնեն նաեւ ընդդիմության որոշ թեկնածուներ: Երբ որ այս գործընթացը կավարտվի, երբ որ խորհրդարանի կազմը ԿԸՀ որոշմամբ կհաստատվի, նոր դրանից հետո կսկսվեն մնացած քննարկումները: Ես կարող եմ մի բան ասել. այս պահին խորհրդարանն ունի 11 հանձնաժողով, սահմանադրությամբ նախատեսված է մինչեւ 12 հանձնաժողով: Թե քանի հանձնաժողով կունենա նոր խորհրդարանը՝ կորոշվի քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում, քաղաքական փոքրամասնության հետ համաձայնությամբ: Եթե այս պահի դրությամբ հաշվարկենք՝ Դոնթի բանաձեւով 11 հանձնաժողովի դեպքում ստացվում է, որ 8 հանձնաժողովի նախագահի պաշտոն հասնում է «Քաղաքացիական պայմանագրին», 3-ը՝ «Հայաստան» դաշինքին:
- «Պատիվ ունեմ» դաշինքը չի՞ ունենում հանձնաժողովի նախագահի պաշտոն:
- Դոնթի բանաձեւով «Պատիվ ունեմ» դաշինքին հանձնաժողովի նախագահի պաշտոն չի հասնում:
- Նույն Դոնթի բանաձեւով 2 հանձնաժողովի նախագահի պաշտոն ընտրում է մեծամասնությունը, հետո 1 տեղ՝ 2-րդ տեղը գրաված ուժը, եւս 2՝ մեծամասնությունը, 1՝ փոքրամասնությունը, 3՝ մեծամասնությունը, 1՝ փոքրամասնությունը եւ այսպես, մինչեւ հանձնաժողովների նախագահների տեղերը սպառվեն: Ո՞ր հանձնաժողովների նախագահների պաշտոնն եք ուզում պահել, որը տրամադրել «Հայաստան» դաշինքին:
- Այդ բոլոր հարցերը, հանձնաժողովների նախագահների բաշխվածությունը քննարկվելու է ԱԺ կազմավորումից հետո, երբ որ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացվեն: Դեռ որեւէ բան չի որոշվել:
- Կա՞ որեւէ հանձնաժողով, որն ամենից շատն եք ձգտում պահպանել:
- Բնականաբար հանձնաժողովներից յուրաքանչյուրն իր ոլորտում ունի «կարեւորություն», բայց դա կքննարկվի քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում:
- Վարչապետի ընտրություն տեղի չի՞ ունենալու. Նիկոլ Փաշինյանը ավտոմատ կնշանակվի՞:
- Սահմանադրության 149 հոդվածով կարգավորվում է, որ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Մեծամասնությունը ներկայացնում է վարչապետի թեկնածուին, նախագահը նշանակում է: 2019 թվականին էլ է այդպես եղել. 2019 թվականին, եթե կհիշեք, հունվարի 14-ին գումարվեց խորհրդարանի առաջին նստաշրջանը, նույնը օրը նախագահը վարչապետ նշանակեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով, ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT