Հրայր Թովմասյանին ու Դավիթ Հարությունյանին կարելի էր, իսկ մեզ՝ ո՞չ. փոխնախարարը՝ ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ լինելու մասին

Արդարադատության փոխնախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանն այսօր օրվա երկրորդ կեսին Սահմանադրական դատարան է ներկայացրել իրենց դիրքորոշումը՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ ներկայացված դիմումների մասին:

Վաղը ՍԴ-ում նախատեսված է «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների եւ «Զարթոնք» ու «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումների հիման վրա միավորված գործով առաջին նիստը, եւ Սուրեն Գրիգորյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը դատարանում կներկայացնեն գործով 3-րդ անձ ներգրավված ՔՊ դիրքորոշումները: 

«Հայկական ժամանակը» մի քանի հարց ուղղեց Սուրեն Գրիգորյանին.

- Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշեց ներգրավվել Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով որպես 3-րդ անձ: Ընտրությունների արդյունքները արձանագրել է ԿԸՀ-ն եւ ներկայացված դիմումն էլ, ըստ էության ԿԸՀ դեմ է:

- «Քաղաքացիական պայմանագրի» ներգրավումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի համապատասխան մասով նախատեսվում է, որ այն ուժերը, ում շահերը կարող է շոշափվել, որոնց շահերի վրա կայացված որոշումը տեսականորեն անգամ կարող է ազդեցություն ունենալ, կարող են ներգրավվել գործին: Հիմա քանի որ երկու կուսակցության եւ երկու դաշինքի կողմից ՍԴ-ում վիճարկվում է ԿԸՀ որոշումը եւ  իրենք խնդրում են այդ որոշումը անվավեր ճանաչել (այսինքն ըստ էության ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, իսկ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն այնքան մանդատ է ստացել, որ կարողանա միայնակ ձեւավորել կառավարություն եւ կազմել մեծամասնություն ԱԺ-ում), բնական է որ կուսակցության շահերը կարող են շոշափվել: Այդ հանգամանքները հաշվի առնելով  ՔՊ-ն դիմել է Սահմանադրական դատարանին, Սահմանադրական դատարանն էլ ըստ էության համաձայնելով այս փաստարկներին՝ ՔՊ-ին ներգրավել է որպես երրորդ անձ: «Քաղաքացիական պայմանագրին» ներկայացնելու լիազորագիր ստացել է պարոն Բադասյանը, ստացել եմ ես եւ այսօր ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի կողմից նման լիազորագիր է տրվել նաեւ Վահագն Հովակիմյանին: «Սահամանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն  գործին մասնակցող անձը կարող է ունենալ մինչեւ 3 ներկայացուցիչ:

- Վարչապետի պաշտոնակատարի որոշումից տեղեկանում ենք, որ պարոն Բադասյանը արձակուրդում կլինի վաղվանից մինչեւ հուլիսի 13-ը: Կարծում եք մինչեւ ամսի 13-ը ՍԴ-ն կավարտի՞ գործի քննությունը:

- Իրականում դիմումները ներկայացնելու պահից սկսած 15 օրյա ժամկետում պետք է քննվի գործը: Դիմումները ներկայացվել են հուլիսի 2-ին, ըստ այդմ 15-օրյա ժամկետը լրանում է հուլիսի 17-ին՝ շաբաթ օրը: Այդ ժամկետում պետք է Սահմանադրական դատարանը որոշում կայացնի: Առաջին նիստը նախատեսված է վաղը, բայց հաշվի առնելով փաստաթղթերի այն ծավալը, դիմումատուների թիվը, որոնք բոլորն էլ  պետք է հնարավորություն ունենան պատշաճ դիրքորոշում արտահայտելու (նաեւ  հավանաբար տեղյակ եք, որ հարակից պատասխանողներ են ներգրավված ոստիկանությունը, դատախազությունը), ողջամիտ կանխատեսում ենք անում, որ հնարավոր է գործը զուտ ամսի 9-ի նիստով չավարտվի եւ դատարանը չհեռանա խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, այլ կարող է ավելի երկար ձգվել: Հավանաբար նշվածով պայմանավորված պարոն Բադասյանը մի քիչ ավելի երկար ժամանակով է արձակուրդ վերցրել:

- Դուք է՞լ եք նույնքան ժամանակով արձակուրդ վերցրել:

- Եթե չեմ սխալվում մինչեւ ամսի 12-ն եմ վերցրել, բայց եթե լինի անհրաժեշտություն՝ լրացուցիչ օրեր էլ կվերցնեմ, որպեսզի պատշաճ ներկայացչությունը իրականացվի: Ասեմ ձեզ, որ դե յուրե տառացի ինչ-որ պահանջ չկա՝ պարտադիր արձակուրդում գտնվելու, օրենսդրությունը սեւը սպիտակով չի նախատեսում դա, բայց հաշվի առնելով, որ կարող են լինել համապատասխան շահարկումներ, արձակուրդը վերցրել ենք:

- Երեկ մեր զրույցում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն ասում էր, որ եթե պարզվի, որ  Արդարադատության նախարարն է ներկայացնում  «Քաղաքացիական պայմանագրին», ապա դա եւս կօգտագործվի որպես հիմք՝ վարչական ռեսուրսի չարաշահման իրավիճակը հաստատելու համար: Սա՞ նկատի ունեք՝ շահարկում ասելով:

- Ես ուղղակի պարոն Վարդեւանյանի խոսքը չեմ լսել, իր ասածի վերաբերյալ իմ դիրքորոշումը ներկայացնեմ այնքանով, որքանով դուք  մեջբերեցիք նրա խոսքը: Ասեմ հետեւյալը. նախ, կարծում եմ, պարոն Վարդեւանյանը որպես իրավաբան պետք է վկայակոչի, թե որն է այն իրավական հիմքը, որն արգելում է Արդարադատության նախարարին կամ տեղակալին՝ տվյալ դեպքում ինձ, ովքեր գտնվում են արձակուրդում, իրականացնել ներկայացուցչություն: Սա մեկ: Երկրորդը՝ շատ հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչպես է, որ 2013 թվականին Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը հնարավորություն ունեցել են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը լինել՝ լինելով համապատասխան պաշտոններում, իսկ մեզ չի կարելի: Եթե չեմ սխալվում՝ նրանցից մեկն այդ ժամանակ  զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը: Այդ ի՞նչ օրենսդրական փոփոխություններ  են եղել, որ 2013-ին նույն բանը կարելի էր, 2021-ին՝ ոչ: Եվ վերջինը՝ ճիշտն ասած շատ հետաքրքիր է պարոն Վարդեւանյանի դիրքորոշումը՝ վարչական ռեսուրսի չարաշահման  տեսանկյունից: Նախ՝ ո՞րն է նման պնդման իրավական հիմքը, երկրորդ, մի քիչ դժվար եմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր արդեն իսկ  ավարտված ընտրություններից հետո չարաշահել վարչական ռեսուրս: Մեղմ ասած մի քիչ տարօրինակ է, ճիշտն ասած այդ տեսանկյունից:

- Պարոն Գրիգորյան, ծանոթացե՞լ եք Սահմանադրական դատարան ներկայացված գործի նյութերին: Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը:

- Նախ ասեմ, որ այո, ծանոթացել ենք, եւ շուրջ 10 րոպե առաջ ներկայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը ներկայացված դիմումների վերաբերյալ: Իրատեսական չէ՝ հիմա  բոլոր ներկայացված փաստարկներին անդրադառնալը եւ ներկայացնելը, թե ինչ հակափաստարկներ ենք ներկայացրել: Ընդհանուր առմամբ  ասեմ, որ մեր կարծիքով բացարձակապես անհիմն դիմումներ են ներկայացվել, այսինքն հիմքեր՝ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու համար ներկայցաված  դիրքորոշումների եւ ապացույցների շրջանակներում  համոզված ենք, որ չկա, բայց որոշումը բնականաբար  կայացնելու է Սահմանադրական դատարանը:

- Կարելի՞ է եզրակացնել, որ ձեր կարծիքով Սահմանադրական դատարանը չի բավարարի 2 դաշինքի, 2 կուսակցության կողմից ՍԴ ներկայացված դիմումը:

- Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու լիազորություն ունի, բայց մեր համոզմունքն է, որ առկա չեն  պատշաճ հիմքեր՝ նման որոշում կայացնելու համար:

Հիշեցնենք, ԿԸՀ ամփոփ տվյալներով «Քաղաքացիական պայմանագիր»-ը արտահերթ ընտրություններում ստացել է 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս ձայն: 

Այս արդյունքների վիճարկման վերաբերյալ ՍԴ որոշումից է կախված նոր խորհրդարանի, հետեւաբար նաեւ Կառավարության ձեւավորումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6797 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին