«Պողպատյա հիմքեր են պետք՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար». ինչու ՔՊ-ն ներգրավվեց որպես 3-րդ կողմ

Սեփական դիմումի համաձայն եւ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ներգրավվել է որպես երրորդ անձ: Այդ մասին այսօր հայտնեց ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը Սահմանադրական դատարանում կներկայացնեն ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ փոխնախարար Սուրեն Գրիգորյանը: Նույն այդ տեղեկություններով Բադասյանն ու Գրիգորյանը պատրաստվում են այդ նպատակով արձակուրդ վերցնել:

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկող «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը նորմալ է վերաբերվում «Քաղաքացիական պայմանագրի» ներգրավմանը:

«Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն, եթե որեւէ կողմ գտնում է, որ Սահմանադրական դատարանում  գործի քննությունը կարող է ազդել իր իրավունքների, օրինական շահերի վրա, ապա կարող է դիմում ներկայացնել եւ որպես երրորդ անձ ներգրավվել:

Ես տեսա ՍԴ աշխատակարգային որոշումը, փաստորեն հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից է նման դիմում ներկայացվել, որը մերժելու մեխանիզմ չկա»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վարդեւանյանը:

Նա, սակայն, վերապահում ունի մեկ այլ հարցում. եթե ՍԴ-ում «Քաղաքացիական պայմանագրի» շահերը ներկայացնի արդարադատության նախարարը, պետք է ստուգվի՝ արդյոք նա կուսակցակա՞ն է:

«Ես տեղեկություն չունեմ՝ նա ՔՊ անդամ է, թե ոչ, բայց եթե հանդես է գալիս որպես արդարադատության նախարար, դա եւս կօգտագործվի որպես հիմք՝ վարչական ռեսուրսի չարաշահման իրավիճակը հաստատելու համար: Որովհետեւ կարծես թե նա պետք է ունենա իր պարտականությունները որպես նախարար»,- նկատեց Վարդեւանյանը:

Խոսելով ընդամենը 2 օրից ՍԴ-ում սկսվող դիմումի քննությունից՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ այսօր միջնորդությամբ դիմել է Սահմանադրական դատարան, որպեսզի  գործի շրջանակներում հարակից պատասխանող ներգրավվեն նաեւ ՀՀ ԱԱԾ-ն-ն, ՊՆ-ն կամ ԳՇ-ն: Հավելեց՝ դիտարկում են նաեւ վարչապետի աշխատակազմի ներգրավման միջնորդության հնարավորությունը՝ այն նպատակով, որ ստանան ամբողջական տեղեկատվություն մայիսի 10-ից մինչ օրս բոլոր պարգեւատրումների, եւ դրամական օգնությունների դեպքերի վերաբերյալ:

Հարցին, թե պարգեւատրումներն ինչպե՞ս են առնչվում ՍԴ դիմումին՝ Վարդեւանյանն ասաց, որ ընտրական գործընթացի ընթացքում դրամական օգնություն են մարդկանց տրամադրել, ինչը կասկած է առաջացնում, որ սա պետական միջոցներով որոշակի ընտրակաշառքի տարրեր պարունակող երեւույթ է:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ըստ նրա, այս կառույցն էլ պետք է ՍԴ-ում օգնի՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԵԿՏ) միջոցով պարզել՝ եղե՞լ են անձինք, որոնք ՀՀ-ում չեն բնակվում, բայց ընտրողների մատյանում նրանց անվան դիմաց կա ստորագրություն եւ տվյալների լրացում:

Վարդեւանյանը կրկին հիշեցրեց նաեւ ՍԴ-ում իրենց ներկայացրած մեկ այլ տվյալի մասին, ըստ որի՝ 109 հազար ընտրողների դեպքում նույնականացման մեխանիզմը չի գործել: «Միգուցե նրանց մի մասը Հայաստանում չեն եւ ՍԵԿՏ-ով պետք է պարզել նրանց գտնելու վայրը»,- եզրափակեց նա:

«10- 20 տարի  առաջ, երբ նույնականացման այդ մեխանիզմները ընդհանրապես չկային, դա չէր դառնում  ընտրությունների արդյունքը բողոքարկելու հիմք»,- մեր զրույցում հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ նույնականացման խնդիրը կարող է առաջանալ, օրինակ, հին անձնագրերի պարագայում: «Օդանավակայանում ինձ թվում է շատերս բախվել ենք այդ խնդրին, երբ ինքնաշխատ եղանակով փորձ է կատարվում տվյալները ստուգել, չի ստացվում, ձեռքով են տվյալները մուտք անում, որպեսզի ըստ բազայի ստուգեն: Խնդիր կարող է առաջանալ նաեւ բիոմետրիկ անձնագրերի եւ ոչ բիոմետրիկ անձնագրերի դեպքում: Կամ մեծ քանակով օգտագործման հետեւանքով տեխնիկան կարող է խնդիր ունենալ: Ես Բուլղարիայում քվեարկության դիտարկման ժամանակ ականատես եմ եղել, երբ տեխնիկան խնդիրներ առաջացրեց երկար աշխատելուց հետո: Ինչ վերաբերում է ցուցակներին, որ անուններ են բացակայել եւ այլն. դա պետք է հավուր պատշաճի ապացուցել Վարչական դատարանում: Սահմանադրական դատարանը չի կարող իրականացնել ո՛չ քրեական, ո՛չ վարչական արդարադատություն եւ դիմողը պետք է հավուր պատշաճի ջանասիրություն ցուցաբերեր ու ներկայացներ ապացուցված փաստեր: Այլապես մենք չենք կարող սպեկուլյատիվ դատողություների հիման վրա կասկածի տակ դնենք ընտրությունները»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

 Պետաիրավական հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ ընտրությունները դիտարկել են նաեւ միջազգային դիտորդները եւ դրական գնահատել դրանք: Բացի այդ, արդյունքները ընդունվել են ընտրական գործընթացին մասնակից այլ ուժերի կողմից:

Ստացվում է, որ ձեր սպասելիքներով ՍԴ-ն մերժելո՞ւ է ընդդիմության դիմումը. այս հարցին ի պատասխան՝ Վարդանյանն ասաց.

«ՍԴ-ն իր լիազորությունից ելնելով որոշում է կայացնելու, որը մենք պետք է ընդունենք եւ դրանով առաջնորդվենք: Այսինքն ակնկալիքներ չկան կամ չեն կարող լինել, կա մի հստակ տրամաբանություն եւ կանխավարկած, որ այն «չարաշահումները եւ խախտումները», որոնք վկայակոչել  է դիմող կողմը, շատ դեպքերում ենթադրությունների վրա են հիմնված, չեն հիմնավորվում որեւիցե ապացուցողական բազայով: Իսկ որպեսզի ՍԴ-ն որոշում կայացնի եւ անվավեր ճանաչի  ընտրության արդյունքները, դրա համար պողպատյա հիմքեր են պետք, որոնք ըստ էության կարող են վերաբերել զանգվածային խախտումներին, այն տիեզերական խախտումներին, որոնք կարող են էապես փոխել ընտրությունների արդյունքները: Այս պահին ես չեմ տեսնում որեւէ հիմք, որը նույնիսի 0.1 տոկոսով կասկած է առաջացնում առ այն, որ ընտրությունների  արդյունքները պետք է փոփոխության ենթարկվեն»:

Դիտարկմանը, որ տպավորություն կա, թե ՍԴ ներկայացված դիմումի նպատակը ոչ այնքան  ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելն է, որքան ՔՊ որոշ ձայներ փոշիացնելը, որ կուսակցությունը զրկվի ԱԺ-ում մեծամասնություն լինելու կամ  կառավարություն ձեւավորելու իրավունքից, Վլադիմիր Վարդանյանը այսպես պատասխանեց. «Դիմող կողմի ցանկությունները մի բան են, օբյեկտիվ իրականությունը՝ այլ բան: Ես հարգում եմ դիմումատուին, նա օգտվել է իր իրավունքից: Մոտեցումները կարող են լինել տարբեր, բայց դրանք չպետք է ազդեն  սահմանադրական արդարադատության վրա, որովհետեւ սահմանադրական արդարադատությունը պետք է հենվի այն  լիազորությունների վրա, որով սահմանադիրն օժտել է Սահմանադրական դատարանին: ՍԴ-ն պետք է որոշում կայացնի ելնելով այն փաստերից, որոնք ներկայացվել են»:

Հավելենք, որ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով 2 դաշինքների եւ 2 կուսակցությունների (Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներ, «Զարթոնք», «Հայոց Հայրենիք» կուսկացություններ) միավորված դիմումի քննարկումը սկսվելու է հուլիսի 9-ին եւ կարող է շարունակվել մինչեւ հուլիսի 17-ը: Թեեւ վերջնաժամկետը շաբաթ օր է, սակայն հաշվի առնելով, որ հարցի քննության համար սահմանված է օրացուցային 15 օր, ապա հուլիսի 17-ին պետք է ունենանք որոշում՝ կամ մերժման կամ բավարարման մասին:

Հիշեցնենք, որ այս որոշումից է կախված նոր խորհրդարանի, հետեւաբար նաեւ Կառավարության ձեւավորումը: ՍԴ որոշումից հետո երկու շաբաթում ձեւավորվելու է նոր խորհրդարան, որն էլ պետք է ընտրի վարչապետ:

ԿԸՀ ամփոփ տվյալներով «Քաղաքացիական պայմանագիր»-ը արտահերթ ընտրություններում ստացել է 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս ձայն: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3801 դիտում

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը, ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ