Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի դեպարտամենտի եւս 23 շրջանավարտ ստացել է դիպլոմ և Տեխասի A&M համալսարանի վկայական

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի դեպարտամենտի 23 շրջանավարտներ այսօր ստացել են ավարտական վկայականներ: Հայտնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվական ծառայությունը։

Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագրի 7 և բակալավրիատի 16 շրջանավարտների ավարտական արարողությանը ներկա է գտնվել և նրանց շնորհավորել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա նշել է, որ Ագրարային համալսարանը ՀՀ կրթական համակարգում հաստատուն քայլերով առաջ է գնում և իրականացնում մի շարք բարեփոխումներ, որոնք համահունչ են ԿԳՄՍ նախարարության քաղաքականությանը: Ըստ փոխնախարարի՝ Էկոնոմիկայի նախարարությունը ևս առաջանցիկ տեմպերով զարգացնում է գյուղատնտեսությունը, և այդ առումով կարևոր է, որ բուհի շրջանավարտների գիտելիքները համապատասխանեն ժամանակակից պահանջներին:

«Որպեսզի կրթությունը մեկ քայլ առաջ լինի տնտեսությունից, անհրաժեշտ է բուհերում ներդնել կրթական տարբեր ծրագրեր: Դրանց շարքում առանձնահատուկ են Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի դերն ու նշանակությունը: ԱՄՆ մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ՝ ի դեմս Տեխասի A&M համալսարանի, այս ծրագրի շրջանակում պատրաստվել են ավելի քան 600 մասնագետներ, որոնք առավել քան պահանջված են աշխատաշուկայում»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ ըստ որոշ հետազոտությունների՝ այդ մասնագետներն այսօր ստանում են միջինից 2 անգամ ավելի բարձր աշխատավարձ և ունեն մոտ 95 տոկոս աշխատանքի անցնելու ցուցանիշ, ինչը մեր երկրում բացառիկ է՝ որևէ այլ մասնագիտության համեմատ:

Արթուր Մարտիրոսյանի հավաստմամբ՝ վերոնշյալ հաջողությունը բուհում ձևավորված եզակի կրթական միջավայրի շնորհիվ է, որը խթանում է նախաձեռնողականությունը, հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա և խրախուսում է ուսանողների մասնակցությունը տարբեր հետազոտական ծրագրերի: Նա շեշտել է, որ ծրագրի շրջանավարտները միայն կրթություն չեն ստանում, այլ ներգրավված են պրակտիկ աշխատանքներում, ինչը ԿԳՄՍՆ առաջնահերթություններից է: Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ բուհերի միջազգայնացման համատեքստում նախարարությունը խրախուսում է դուալ կամ աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրումը նաև բուհական մակարդակում:

«Կրթությունը նաև պաշտպանված և ուժեղ պետություն ունենալու բանալին է, հետևաբար կարևոր է, որ ՀՀ-ում բուհ ավարտած ցանկացած շրջանավարտ ունենա գիտելիքներ ոչ միայն որպես անհատ հաջողության հասնելու, այլև հանրության մեջ իր սոցիալական դերակատարումն ունենալու և հայրենիքի առջև իր պարտքը կատարելու առումով»,- ընդգծել է նախարարի տեղակալը՝ շրջանավարտներին մաղթելով հաջողություններ:

Վերջիններիս շնորհավորել են նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Կոջոյանը, բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ICARE-ի ներկայացուցիչներ Արմեն Ասարյանը և Արթուր Գրիգորյանը:

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնն արդեն 20 տարի է՝ առաջարկում է ագրոբիզնեսի բակալավրիական և մագիստրոսական կրթական ծրագրեր: Ուսուցումն անգլերենով է, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը հիմնված են ԱՄՆ Տեխասի A&M համալսարանի համապատասխան կրթական ծրագրերի վրա: Ավարտելով կենտրոնը՝ ուսանողները ստանում են ՀԱԱՀ  դիպլոմ և Տեխասի A&M համալսարանի վկայական:

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը բարձր որակավորմամբ մասնագետներ է պատրաստում տնտեսագիտության, մարքեթինգի և կառավարման ոլորտներում` անգլերենի գերազանց իմացությամբ և հաղորդակցական ժամանակակից հմտություններով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2080 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ