Ընտրատեղամասերի հոսանքազրկումները դիտավորյալ չեն եղել. ՀԷՑ պաշտոնյա

Երեկ՝ հունիսի 20-ին, ԱԺ արտահերթ ընտրությունների քվեների հաշվարկի ժամանակ Երեւան քաղաքի եւ ՀՀ մի շարք մարզերի որոշ ընտրատարածքներում հոսանքազրկումներ են եղել:

Մասնավորապես հոսանքազրկումներ եղան Լոռու, Շիրակի , Տավուշի մարզերում. ըստ սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների՝ միաժամանակ հոսանքազրկվել էին նաեւ Գյումրին՝ հարակից գյուղերով, Արթիկը, Աշոցքը, Դիլիջանը Սպիտակը, Նոյեմբերյանը, Արագածոտնի մարզում՝ Ապարանը, Արմավիրում՝ Արմավիր քաղաքը, Մեծամորը: Երեկ ահազանգեր էին ստացվել նաեւ, որ հաշվարկի ժամանակ հոսանքազրկվել են Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/32 եւ 7/33 ընտրատեղամասերը, Ավան վարչական շրջանը:

Հոսանքի անջատման մասին գրառում էր կատարել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ,  Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքի բոլոր 8 գյուղերի 10 ընտրատեղամասերը հոսանքազրկված են եղել միջինը 7-8 րոպե: Մկրտչյանը նաեւ գրել էր, որ այդ ընթացքում ՔՊ Օձունի շտաբի անդամներն արագ շտապել են դեպի ընտրատեղամասերի մուտքեր, որպեսզի վերահսկեն իրավիճակը:

Հանրապետությունում, այն էլ՝ ընտրական պրոցեսի ամենաթեժ պահին, անսպասելի հոսանքազրկումը այսքան վայրերում տարատեսակ մեկնաբանությունների ու քննարկման առիթ է դարձել: Բանն  այն է, որ նախորդ տարիներին ընտրությունների ժամանակ, երբ ընտրատեղամասերը հոսանքազրկվում էին, շատերը մտավախություն ունեին, որ դրանով հնարավոր է լցոնումներ լինեն եւ ընտրությունները կեղծվեն: Քաղաքացիները այդ մտավախությունն ունեին նաեւ այս ընտրությունների ժամանակ, նրանք նշում էին, որ նախկինների ձեռագիրը չի փոխվել: Չնայած այս ամենին, հոսանքազրկումների հետեւանքով ընտրախախտումներ, մասնավորապես՝ լցոնումների դեպքեր չեն արձանագրվել:

 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ավելի ուշ պարզաբանում տարածեց՝ նշելով, թե հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից:

Այսօր «Հայկական ժամանակը» ՀԷՑ-ից խնդրեց մասնավորեցնել խնդիրն ու ներկայացնել տարբեր մարզերում երկարատեւ հոսանքազրկման պատճառները: ՀԷՑ-ից ուղղորդեցին հարցի վերաբերյալ մանրամասներ իմանալու համար դիմել «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ին:

«էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի տնօրեն Մնացական Մնացականյանը մեր զրույցում հաստատեց, որ վթարը Հայաստանում տեղի չի ունեցել, այլ Վրաստանում, որտեղից մեր երկիրը պայմանագրով էլեկտրաէներգիա է ներկրում:

«Այդ էլեկտրաէներեգիայով են սնվում Լոռու, Շիրակի մարզերը եւ Արմավիրի ու Արագածոտնի մարզերի մի հատվածը: «Այդ սնող գիծը ռադիալ գալիս է, այսինքն՝ այդ տարածաշրջանների ամբողջ բեռն այդ գծի վրա է ընկած: Գիծն անջատվել էր 21:49 րոպեին, բայց էլի եմ կրկնում՝ վթարը մեզ մոտ չի եղել»,- հավելեց նա:

Տնօրենի խոսքով՝ հոսանքազրկումից 3 րոպե հետո Վրաստանից սնվող մարզերի ամբողջ բեռը տեղափոխել են հայկական էներգոհամակարգի վրա, եքւ խնդիրը կարգավորվել է:

Մեր դիտարկմանը՝ որոշ մարզերում բավականին երկար ժամանակ հոսանք չի եղել, Մնացականյանն ասաց. «Միանգամից միացնել բոլորը հնարավոր չէր, անմիջապես մեր համակարգի վրա տեղափոխելուց հետո սկզբից միացրել ենք Լոռու մարզը, հետո՝ Շիրակը, ապա՝ հաջորդաբար Արմավիրի ու Արագածոտնի մարզերի բնակավայրերը: Եվ հետո, որպեսզի միացումը տեղի ունենա հայկականի վրա, հերթապահ աշխատողը պիտի գնա, բաժանիչը անջատի: Դե մինչեւ հրահանգը ստանում է, գնում, անջատում, մի քանի րոպե էլ դա է տեւում»:

«էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի տնօրենը նաեւ հայտնեց, որ վթարից առնվազն մեկ ժամ հետո Վրաստանը իրենցից սնուցվող գիծը դրել է լարման տակ: Այսինքն՝ հնարավոր է եղել օգտվել Վրաստանից ստացվող էլեկտրաէներգիայից. «Բայց քանի որ մեր երկրում ընտրություններ էին, հաշվարկ էր գնում, որոշում կայացվեց արհեստական խոչընդոտ չառաջացնելու համար միացնել առավոտյան: Մինչեւ առավոտվա 6-ը մեր էներգոհամակագից են սնուցվել այդ բոլոր մարզերը, 6-ից հետո նոր փոխել ենք իրենց գծի վրա»:

Ըստ Մնացականյանի՝ իրենք մշտապես կապի մեջ են եղել Վրաստանի գործընկերների հետ, վերջիններս թերությունը վերացրել են մոտ 30 րոպեի ընթացքում: «Իրենց համակարգում ավտոմատիկաներ են գործել, որն էլ վթարի պատճառ է դարձել: Վթարը Գարդաբանիի հատվածում է եղել, իրենց մոտ էլ՝ Մառնելուին ու որոշ հատվածներ են հոսանքազրկված եղել»:

Մնացականյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ հաճա՞խ են նման խնդիրներ առաջանում վերոնշյալ տարածաշրջաններում: Նա բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ մայիսի 15-ից հետո սա երկրորդն դեպքն էր, երեկվա դեպքը ներառյալ:

Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, որ երեկվա հոսանքազրկումները դիտավորություն էին՝ ՀԷՑ-ի հետ հանցավոր համաձայնությամբ՝ Մնացականյանն ասաց՝ որեւէ դիտավորություն չի եղել, ներկրողը Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն է, որի տարածած հայտարարության համաձայն, համակարգային վթար է եղել, ինչն իսկապես այդպես է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3487 դիտում

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

Պաշտպանն անդրադարձել է համացանցում տարածված ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսանյութին

AMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով

Կկարողանա՞ Նարեկ Կարապետյանը դառնալ վարչապետ. «Մեր ձևով» շարժման սոցհարցումները գովազդում են անհայտ էջեր. FIP

Հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը

Գերեվարված Դավիթ Ալավերդյանը դատապարտվել է 16, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կկայանան. դրանք կհյուրընկալի Օմանը. Արաղչին մանրամասներ է հայտնել

Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Դավիթ Բաբայանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման

Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման

ՊՆ-ն 35 մլն դրամի չափով կֆինանսավորի սպայական կազմի զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը. Սարգսյան

Բաքվի դատարանը Դավիթ Մանուկյանին դատապարտել է ցմահ ազատազրկման

Լևոն Մնացականյանը Բաքվում դատապարտվել է ցմահ ազատազրկման

Բաքվի դատարանը Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման

ՊՆ-ում հյուրընկալել են Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին

Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին. տեսանյութ

Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Վիճաբանություն, դանակահարություն և սպանության փորձ Եղվարդում

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են բանակցությունները Աբու Դաբիում

Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան

Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային. նախաքննության ավարտ

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ և չափաքանակ են սահմանվել

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մեքսին Ուոթերսն ու ֆինանսների քարտուղարը վիճել են նիստի ժամանակ. տեսանյութ

ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում. երկուսն էլ մեր գրպանից է. Իոաննիսյան

Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո. AP

Երևան է ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը՝ TRIPP-ի տեղանքի հետազոտումը սկսելու

Ձնահոսքերի վտանգն ու ձյան տեղումները պահպանվում են. Լարսը շարունակում է փակ մնալ

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի հրավիրած համաժողովին

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Հերթական դղյակը, այս անգամ՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար. Չախոյան

Ծրագրերը դու ես ներկայացնում, տաքսի ինքդ վարում, բուլկի գնում, բա բանավեճի ինչո՞ւ ես ուրիշի ուղարկում. Թունյան

Ջերմուկի խաչմերուկից Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետություններից առաջնորդվող, գործնական տվյալներով հիմնված․ Հովհաննիսյան

Լրատվամիջոցներից եմ իմացել, որ 4,5 մլն դրամ աշխատավարձ եմ ստանում, բայց չգիտեմ՝ որտեղ եմ աշխատում. Փաշինյան

Բախվել են «ԶԻԼ»-ն ու «Մերսեդես»-ը. բեռնատարը կողաշրջվել է. կան տուժածներ

ԲՏԱ նախարարն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համատեղ նախագծերի հնարավորությունը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նոր կեղծիքի մասին