Երևան
12 °C
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում եղել են Երեւանի տարբեր վարչական շրջաններում, Շիրակի, Արագածոտնի եւ Լոռու մարզերում: Կուսակցության վարչապետի թեկնածու Արա Զոհրաբյանը, որը նաեւ Փաստաբանների պալատի նախագահն է, նշում է, որ իրենց կուսակցությունը չի հավակնում ստանալ քվեների մեծամասնությունը, քանի որ նորաստեղծ կուսակցություն է, սակայն «Զարթոնքը» պատրաստ է Ազգային ժողովում պաշտպանել ազգային արժեհամակարգը:
Մեր զրույցը Զոհրաբյանի հետ՝ ստորեւ.
- Պարո՛ն Զոհրաբյան, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ակտիվ քարոզչություն է ծավալում, եւ ամեն անգամ այն սկսվում է եկեղեցու բակից: Ի՞նչու այդպես որոշվեց, ո՞րն է այս մոտեցման խորհուրդը:
- Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի բացառիկ առաքելություն հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ինչպես նաև ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Մեր մոտեցմամբ ընդգծում ենք եկեղեցու կարևորությունը:
- Ըստ քաղաքացիների արձագանքների՝ ինչպե՞ս եք գնահատում խորհրդարան մտնելու ձեր շանսերը:
- Մեր քաղաքացիների մեծ մասը կողմ է ազգային համախմբմանը: Այս պահին դժվար է ԱԺ մտնելու շանսերը գնահատել:
- Փաստաբանների պալատը համարվում է անկախ մարմին, սակայն Դուք՝ որպես պալատի նախագահ, առաջադրվել եք վարչապետի թեկնածու, կուսակցության ներկայացուցիչների մեջ էլ շատ են փաստաբանները: Նման պայմաններում ճի՞շտ եք համարում քաղաքականությամբ զբաղվելը: Լիազորությունները վայր դնելու մտադրություն ունե՞ք:
- Փաստաբանների պալատն ապաքաղաքական է ու այդպես էլ կմնա: Նույնիսկ փաստաբանների պալատի աշխատակազմում կողք կողքի աշխատել եւ աշխատում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, ու դա որևէ կերպ չի խանգարել աշխատանքին կամ գործընկերային հարաբերություններին: Որպես քաղաքացի, փաստաբան, Փաստաբանների պալատի նախագահ՝ երբեք չէի ցանկանա մտնել քաղաքականություն, եթե երկիրս այս վիճակի չհասցնեին: Վտանգի զգացումն է ինձ ստիպել իմ կոմֆորտ զոնայից դուրս գալ եւ մտնել մի միջավայր, որն այսօրվա իշխանությունը ցածրաճաշակ հարթակ է դարձրել:
- Իսկ դատաիրավական համակարգի բարեփոխման ի՞նչ լուծումներ եք առաջարկում:
- Երկու բարեփոխման մասին կնշեմ: Բարձրագույն դատական խորհրդի համամասնությունն անհրաժեշտ է փոփոխել՝ անդամների մեծամասնություն ընտրելու հնարավորությունն ընձեռելով դատավորների միությանը: Նաև անհրաժեշտ է վերականգնել դատավորների անձեռնմխելիությունը նաև ոչ դատավորի լիազորությունների իրականացման առնչությամբ քրեական հետապնդման դեպքերում: Դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը, կալանավորումը կարելի է իրականացնել միայն բարձրագույն դատական խորհրդի թույլտվությամբ:
- Նախընտրական պայքարում աննախադեպ թվով (26) կուսակցությունների մասնակցությունը ավելի շատ չի՞ խճճում ժողովրդին ընտրություն կատարելու հարցում։ Ինչո՞ւ քաղաքացիները պետք է ձեզ ընտրեն:
- Միանշանակ, այս քանակի կուսակցությունները մեր փոքր երկրի համար իրոք խճճող են: Իմ կարծիքով՝ քանակը պայմանավորված է նաև ստեղծված հետպատերազմական վիճակով: Ինչու պետք է մեզ ընտրեն, հարցի պատասխանը սա է. «Զարթոնքը» չի հավակնում ստանալ քվեների մեծամասնությունը, քանի որ նորաստեղծ կուսակցություն է, սակայն «Զարթոնքը» պատրաստ է Ազգային ժողովում պաշտպանել ազգային արժեհամակարգը:
- Քանի որ ձեր կուսակցության ծրագրերում եկեղեցի, ընտանիք, պետության բաղադրիչների առաջնայնությունն է ընդգծված, կարո՞ղ ենք ասել, որ այս սկզբունքի գերակայությամբ եք տեսնում համակարգային բոլոր փոփոխությունների հիմքը:
- Կուսակցության ծրագրին կարող եք ծանոթանալ www.zartonq.am կայքում: Մեր ներկան եւ ապագան պետք է կառուցենք բարոյական 4 առաքինությունների վրա՝ խոհեմության, չափավորության, արդարության և արիության:
- Մեր անվտանգության համակարգի վերաբերյալ տեսակետները երկու հիմնական մասի են բաժանված. ուժերի մի մասը ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ եվրոպական երկրների հետ համագործակցությանն է կողմ, մյուսները, հակառակը, կարծում են, որ ավելի պիտի խորացվի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունը։ Ո՞րն է ձեր մոտեցումը:
- Պատասխանը շատ պարզ է: Այսօր Ռուսաստանն է ապահովում մեր երկրի սահմանների մի մասի անվտանգությունը: ՌԴ-ի հետ պետք է կառուցվեն արժանապատիվ եւ կանխատեսելի հարաբերություններ:
- Ո՞ր ուժերի հետ եք համագործակցության եզրեր տեսնում:
- Մի բան հաստատ կարող եմ նշել. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության որեւէ եզր չեմ տեսնում:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT