Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

27/07/2026 schedule13:23

«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից։

«Ռոսսելխոզնադզորի» պետի տեղակալ Կոնստանտին Սավենկովի՝ ծառայության տարածքային վարչությունների և Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարներին ուղղված նամակի համաձայն՝ գործակալությունը դիմել է Հայաստանի սննդի անվտանգության տեսչությանը՝ խնդրելով կասեցնել կաթնամթերքի անասնաբուժական հավաստագրումը բոլոր հայկական ձեռնարկություններից՝ ռուս ստացողներին, 2026 թվականի հուլիսի 27-ից սկսած։

«Ապահովել վերահսկողությունը Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն կաթնամթերքի ներմուծման կանխարգելման նկատմամբ՝ սկսած 2026 թվականի հուլիսի 27-ից»,- ասվում է փաստաթղթում։

«Ռոսսելխոզնադզորը» մամուլի հաղորդագրության մեջ հայտնել է, որ իր մասնագետները հուլիսի 14-21-ը ստուգել են Հայաստանի կաթնամթերքի վերամշակման գործարանները, որոնք Ռուսաստան են մատակարարում արտադրանք՝ հանրապետության անասնաբուժական ծառայության երաշխիքներով, և հայտնաբերել են մի շարք խախտումներ։

Անասնաբուժական ծառայության տվյալներով՝ ստուգման արդյունքում, իբր, բացահայտվել է վարակված անասունների կաթի օգտագործումը Ռուսաստան արտահանվող արտադրանքի արտադրության մեջ։

«Հաստատվել են նաև երրորդ երկրներից հումքի օգտագործման դեպքեր՝ Ռուսաստանի շուկայի համար բարձր յուղայնությամբ արտադրանք արտադրելու համար, չնայած ՀՀ անասնաբուժական ծառայության կողմից նախկինում տրված հավաստիացումներին՝ տեղական հումքի կամ ԵԱՏՄ ձեռնարկություններից ստացված հումքի օգտագործման վերաբերյալ», - ասվում է ծառայության մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվել է նաև, թե հաստատվել են 2023-2024 թվականների ընթացքում գրանցված խախտումներ ևս։ Դրանք վերաբերում են հումքի և պատրաստի արտադրանքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրամադրմանը, ներմուծվող հումքի անասնաբուժական և սանիտարական ստուգումների անցկացմանը, ռիսկերի կառավարման համակարգերի գործունեությանը և արտադրության վերահսկողության ծրագրերի իրականացմանը, ըստ Ռոսսելխոզնադզորի։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում ներկայումս բացակայում է արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ այլ կաթնամթերքի հումքի ծագումը և անվտանգությունը հաստատող համակարգ։

«Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները՝ Ռոսսելխոզնադզորը միջոցներ է ձեռնարկել Ռուսաստան հատկապես վտանգավոր վարակների ներմուծումը և ներքին շուկայում անվտանգ կաթնամթերքի վաճառքը կանխելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Ներկայումս արգելվում է նաև Հայաստանից ձկան և բոլոր տեսակի կարանտինային ապրանքների, այդ թվում՝ ծաղիկների ներմուծումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
268 դիտում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան