Մարտունի ԲԿ-ից Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածների թիվը ավելացել է. նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության

14/06/2021 schedule18:45

Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով Մարտունու բժշկական կենտրոնից Երեւանի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն տեղափոխված անձանց թիվը ավելացել է երկուսով: Այս պահին Ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 14 պացիենտ, որոնցից 13-ը 2-4 տարեկան երեխաներ են, 1-ը՝ մեծահասակ: Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության: Այս մասին «Հայկական ժամանակին» հաղորդեց Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը:

Հարցին՝ վարակի օջախը կրկի՞ն մանկապարտեզն է (վերջերս Երեւանի մանկապարտեզներից մեկի տասնյակ սաներ նույն ախտանշաններով ընդունվել էին Ինֆեկցիոն ազգային կենտրոն, մանկապարտեզի սաների մոտ աղիքային վարակի դեպքեր գրանցվել էին նաեւ Վայքում), Ռոմելա Աբովյանը նշեց, որ այս դեպքում երեխաները տարբեր բնակավայրերից են, բժշկական կազմակերպությունից դուրս նրանք ընդհանրություն չունեն:

Նրա խոսքով՝ աղիքային վարակի պատճառը բացահայտելու ուղղությամբ իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, շրջակա միջավայրից վերցվել են լվացումներ աղիքային խմբի մանրէների և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ, վերցվել են նաեւ ջրի նմուշներ, բաժանմունքում բուժում ստացող պացիենտներից, նաեւ բուժանձնակազմից են նմուշներ վերցրել:  

Նա նշեց, որ աղիքային վարակի ախտորոշում ունեցող երկու երեխաների մոտ հայտնաբերվել է ներհիվանդանոցային վարակի հարուցիչ՝ Կլոստրիդիում դիֆիցիլ: Նրա տեղեկացմամբ՝ հարուցիչը հիմնականում գլուխ է բարձրանում այն ժամանակ, երբ պացիենտները երկարատև անտիբիոտիկ թերապիա են անցնում:

«Հաշվի առնելով, որ մեզ մոտ շատերը կորոնավիրուսի ժամանակահատվածում հակամանրէային դեղերը ոչ նպատակային և ինքնաբուժման ձեւով են օգտագործել, իսկ այդ դեղերը ճնշում են իմունիտետը՝ չի բացառվում, որ նշված հարուցիչը հենց այդ պատճառով է առաջացել: Ուստի հորդորում եմ հակամանրէային դեղերն օգտագործել միմիայն բժշկի ցուցմամբ, ինքնաբուժմամբ չզբաղվել եւ հաճախ լվանալ, ախտահանել ձեռքերը, որովհետեւ վարակը կարող է տարածվել կոնտակտային ճանապարհով: Այս պահին մենք աշխատանքներ ենք իրականացնում՝ բացահայտելու ներհիվանդանոցային վարակի փոխանցման աղբյուրի ջրային կամ կոնտակտային ծագման բնույթը»,- ասաց նա:

Ռոմելա Աբովյանը նշեց, որ աղիքային վարակիչ հիվանդությունների թիվը ամռան ամիսներին շատացել է, քանի որ աղիքային վարակիչ հիվանդություններն ունեն սեզոնայնություն, այսինքն՝ շոգ եղանակներին ընդառաջ հարուցիչներն ակտիվանում են, և կախված նաև հիգիենիայի կանոնները չպահպանելուց՝ աղիքային վարակիչ հիվանդությունների արձանագրման ռիսկը մեծանում է, ուստի պետք է զգոն լինել, պահպանել ձեռքերի հիգիենայի կանոնները, ոչ սառնարանային պայմաններում պահվող սննդամթերքներ չգնել, մասնավորապես՝ թխվածքաբլիթներ, խմորեղեններ, իսկ մրգերն ու բանջարեղենները լվանալ հոսող ջրի տակ, անպայման ստուգել մթերքների պիտանելիության ժամկետը:

Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանն էլ մեր զրույցում նշեց, որ ԲԿ-ում նախնական քննության արդյունքում պարզվել է, որ վարակի փոխանցման աղբյուրը ջուրը չէ: Նրա խոսքով՝ ներհիվանդանոցային վարակի տարածման հավանական վարկածը տորթն է եղել. մանկական բաժանմունքում բուժվող երեխաների մայրիկները միմյանց հյուրասիրել են, հետո մայրիկներից մեկի մոտ ինֆեկցիա է եղել, եւ նրա միջոցով տարածվել է:

Այս վարկածը, սակայն, Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը չհաստատեց՝ նշելով, որ պետք է սպասել հետազոտությունների արդյունքներին:

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունից այսօր հաղորդել էին, որ հունիսի 12-13-ը Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3630 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին