Երևան
12 °C
«Հանրապետություն» կուսակցության անդամները երեկ օնլայն պատասխանել են քաղաքացիների հարցերին: Նրանց նախընտրական թերթիկների ներքեւի հատվածում քաղաքացիներին հնարավորություն է տրված հարցեր տալ եւ առաջարկներ ներկայացնել կուսակցության ներկայացուցիչներին:
Քաղաքացիները հարցադրումներ են արել ամենատարբեր թեմաներով՝ անվտանգային, տնտեսական ռազմական, սոցիալական: Հետաքրքրվել են, թե հզոր բանակ ունենալու ինչպիսի՞ տեսլական ունի «Հանրապետություն» կուսակցությունը: Առաջարկել իշխանության գալուն պես լուծել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը:
Առաջարկ-խնդրանքներից մեկն էր, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ընտրվելու դեպքում առաջնահերթ լծվի եղբոր՝ Վազգեն Սարգսյանի կիսատ թողած գործին. Վազգենի նման հզոր հայկական բանակ ստեղծի: Ի պատասխան, Արամ Սարգսյանը նկատեց՝ Վազգենի արածն անելը այս փուլում եւ ընդհանրապես շատ դժվար գործ է:
«Այլեւս 1980- 90-ականները չեն, աշխարհը փոխվել է: Խնդիրն այն է, որ այսօր անվտանգության հիմնական բաղադրիչ է հանդիսանում տնտեսությունը. ունես ուժեղ տնտեսություն՝ կունենաս ուժեղ բանակ: Դրա համար էլ դեռ 1990-ականներին, մասնավորապես՝ 1998 թվին, եղբայրս ՊՆ-ից տեղափոխվեց քաղաքականություն, դարձավ վարչապետ, որպեսզի կարողանար պայքարել կոռուպցիայի դեմ, տեղից պոկեր Հայաստանի տնտեսությունը, որովհետեւ հասկանում էր, որ միայն ուժեղ տնտեսությամբ է հնարավոր հասցնել այն սպառազինությունը, որն անհրաժեշտ էր հայկական բանակին»,- ասաց Արամ Սարգսյանը: Նա նաեւ նշեց՝ այսօր էլ այդ խնդիրների լուծման համար իրենք առաջարկում են Հայաստանի տնտեսությունը հզորացնել՝ օգտագործելով հանքարդյունաբերությունը, ջրային ռեսուրսները, ինչպես նաեւ մեր գիտական ու մարդկային պոտենցիալը:
«Հանրապետություն» կուսակցության անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն էլ նկատեց՝ այսօր դժվար է պատկերացնել ջոկատ, որը չունի աերոտիեզերական հետախուզական աջակցություն: «Բնականաբար, դրա համար պետք են մեծ գումարներ, իսկ այդ գումարները մենք պատրաստվում ենք վաստակել ինքներս մեր ունեցած բնական ռեսուրսները շահագործելու հաշվին»,- շեշտեց նա:
Անդրադառնալով քաղաքացիների կողմից արված մեկ այլ հարցադրման, թե որքանո՞վ իրականություն կդառնան «Հանրապետություն» կուսակցության ասածներն ու խոստումները՝ Արամ Սարգսյանը վստահեցրեց՝ ցանկացած քաղաքացու քվեի վերաբերվելու են ամենայն խնամքով:
«Մենք շատ մեծ փորձառություն ունենք թե՛ իշխանության մեջ, թե՛ ընդդիմության: Սիրելի ժողովուրդ, մեզ ընտրելու եք դուք, այլմոլորակայինները մեզ ձայն չեն տալու: Ինչքան քվե տաք, այդքան քվեի չափով մաքսիմալ ծառայելու ենք ձեզ: Մենք ճանապարհ անցած մարդիկ ենք, արդեն բավական հասուն տարիքի, հասկանում ենք՝ ինչ ենք ասում: Մենք պայքարել ենք շա՜տ դժվարին իրավիճակներում: Մենք ապրիլի 12-ի ջարդեր ենք տեսել, մեր գրասենյակի կապարակնքում, մենք 1000-ից ավելի քաղբանտարկյալներ ենք ունեցել, Մարտի 1-ով ենք անցել, «Ելք» դաշինքով ենք անցել»,- նկատեց Սարգսյանը:
Քաղաքացիներից Անահիտ Ավանեսյանն էլ հետաքրքրվել է, թե ընտրվելուց անմիջապես հետո ինչպես է լուծվում գերեվարվածների, բանակի եւ աշխատատեղերի հարցերը:
«Նորից պիտի կրկնեմ, որ 21-րդ դարում պատերազմներում հաղթում են միայն ուժեղ պետությունները: 1994 թվականին Ադրբեջանը ստորագրեց խաղաղության մի փաստաթուղթ, որը կարելի էր նվաստացուցիչ համարել իրենց համար: Կորցրել էին 7 շրջան եւ կորցրել էին իրենց ամենամեծ ինքնավար մարզը: Երեք տարի հետո ՀՀ առաջին նախագահն ասաց, որ աշխարհը մեզ առաջարկում է ընտրություն կատարել վատի ու շատ վատի միջեւ, գրեց «Պատերազմ եւ խաղաղություն» հոդվածը: Այսինքն՝ երեք տարում Ադրբեջանը կարողացավ իր դիվանագիտական եւ տնտեսական պոտենցիալն այնպես օգտագործել, որ պարտված պետությունը քաղաքական առումով դարձավ թելադրող, եւ մենք սկսեցինք մտածել պատերազմի մասին: Եթե Ադրբեջանը կարողացել է, ուրեմն մենք էլ կարող ենք: Հետեւաբար պիտի ոտքի հանենք մեր տնտեսությունն ու ճիշտ դիվանագիտական հարաբերություններ հաստատենք աշխարհի այն երկրների հետ, որոնց շահերն այսօր համընկնում են մերի հետ: Երեք տարի հետո մենք էլ կարող ենք ուժեղի դիրքերից խոսել»,- ասաց Արամ Սարգսյանը:
Անդրադառնալով գերիների հարցին՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ Ժնեւի կոնվենցիայի համաձայն՝ գերիների հարցն արդեն լուծված պիտի լիներ: «Բացի Ժնեւի կոնվենցիայից, նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության կետերից մեկի համաձայն՝ պիտի գերիները վերադարձված լինեին: Բայց Ադրբեջանն այսօր դա չի կատարում, որպեսզի կարողանանք հասնել դրան, պետք է գործարկենք իրավական, քաղաքական եւ դիվանագիտական բոլոր գործիքները, նաեւ պիտի լինենք ուժեղ»,- ասաց Զեյնալյանը:
Քաղաքացիներից մեկն էլ հանձնարարել է «Հանրապետություն» կուսակցությանը ընտրվելուց անմիջապես հետո փոխել Սահմանադրությունը, հիմնն ու զինանշանը:
«Սահմանադրական փոփոխություններ մենք անպայման նախատեսում ենք: Կարեւոր ենք համարում կառավարման մոդելի փոփոխությունը՝ Խորհրդարանական կառավարման ձեւից անցնել նախագահականի: Ոչ թե կիսանախագահականի, այլ ամբողջական նախագահականի»,- ասաց Զեյնալյանը: Իսկ ինչ վերաբերում է հիմնն ու զինանշանը փոխելուն, նկատեց՝ առաջիկայում դա ամենակարեւոր հարցը չէ:
«Հանրապետություն» կուսակցության անդամներին առաջարկվել է ընտրվելուց անմիջապես հետո լուծել ամուսնացած տղամարդկանց խոպան գնալու հարցը: Անդրադառնալով վերոնշյալ խնդրանք-առաջարկին՝ Արամ Սարգսյանը նկատեց՝ դա այսօր մեր գերկարեւոր խնդիրներից մեկն է:
«Պիտի խոստովանենք, որ այստեղ նաեւ բարոյականության խնդիր կա: Այս խնդիրն աչքաթող անելու չէ, որովհետեւ ամուսինները տարով բացակայում են իրենց տնից: Այդ առումով մեր պետության նախկին բոլոր ղեկավարները, ելնելով շուկայական մոտեցումներից, ասել են՝ պետության խնդիրը բիզնեսի հնարավորություն ստեղծելն է, եւ զբաղվածության հարցը պետության խնդիրը չէ: Մենք այդպես չենք կարծում, մենք համարում ենք, որ մեր քաղաքացու զբաղվածության հարցը պետության խնդիրն է: Պետությանը պիտի մտահոգի իր քաղաքացիների աշխատանք ունենալու եւ աշխատատեղերի խնդիրը»,- ասաց Սարգսյանը:
Նա եւ նշեց, որ անչափ կարեւորում են կանանց աշխատատեղերի հարցը: Գտնում են, որ մաքսիմալ աշխատատեղերով կարող են ապահովել միայն ծանր արդյունաբերությանը զարկ տալու պարագայում:
Քաղաքացիներին քաղաքական հարցերից զատ, հետաքրքրում էր նաեւ թե ինչ բրենդ են կրում Արտակ Զեյլանյանն ու Արամ Սարգսյանը: «Ես պահպանողական եմ այդ առումով, մշտապես օգտագործում եմ նույն օծանելիքը՝ «Շանել Էգոիստ»: Ես ամեն ինչի իտալականն եմ սիրում եւ արդեն 15 տարի է՝ իտալական բրենդի հագուստներ եմ կրում»,- ասաց Արամ Սարգսյանը: Իսկ Արտակ Զեյնալյանն ասաց. «Ես հագնում եմ մեր հագուստի պահարանից ինչ պատահի, ինչ այնտեղ կինս կախի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT