Տիգրան Արզաքանցյանն ընտրացուցակում չի լինի. ԿԸՀ-ն մերժեց նրա գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովnվն այսօր կայացած նիստում 5 կողմ, 1 դեմ ձայներով որոշել է անվավեր ճանաչել որպես պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը: Արզաքանցյանը գլխավորում էր «Դեմոկրատական կուսակցության» նախընտրական ցուցակը: 

Նրա գրանցումն անվավեր է ճանաչվել ներկայացված փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների, ավելի կոնկրետ՝ հակասություններ պատճառով: 

Արզաքանցյանը չկարողացավ ԿԸՀ-ին ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ փաստաթղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005-ը նա Հայաստանից բացակայել է։

«Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի գրությամբ փաստվում է, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը չի հանդիսանում վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող, հետեւաբար չունի ընտրվելու իրավունք: Նման եզրահանգման է հանգում նաեւ ԿԸՀ-ն՝ սույն վարույթի շրջանակում առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ»,- ասել է Տիգրան Մուկուչյանը:  

Արզաքանցյանն այս բացակայությունը հիմնավորել էր Մոսկվայի Տեղեկատվական տեխնոլոգիական համալսարանում սովորելու վերաբերյալ տեղեկանքով, սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրա եւ Արզաքանցյանի ուսուցման ժամկետները չեն համընկնում:

Ներկայացրած 3 տեղեկանքներում էլ ժամկետների հետ կապված անճշտություններ են եղել: Մոսկովյան բուհի ռեկտորի պարզաբանման մեջ նշվում է, որ Տիգրան Արզաքանցյանն այնտեղ սովորել է 2011-ի սեպտեմբերից մինչեւ 2017-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, որից հետո հեռացվել է համալսարանից` պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:

ԿԸՀ նախագահի փոխանցմամբ, Արզաքանցյանի տրամադրած երրորդ փաստաթղթում կան կնիքի տարբերություններ։ Մուկուչյանն այդ հարցով պարզաբանումներ խնդրեց Արզաքանցյանի ներկայացուցչից, սակայն նա չկարողացավ պարզաբանել՝ խնդրելով 24 ժամ:

ԿԸՀ-ն հրաժարվեց լրացուցիչ ժամկետ տրամադրել՝ դրանց սղությամբ պայմանավորված: Արզաքանցյանի գրանցումը մերժվեց ԿԸՀ-ի կողմից: Այս որոշումը, սակայն կարող է բողոքարկվել:

Տպել
1591 դիտում

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը