Երևան
12 °C
Արդեն երեք օր է ինչ Հայաստանում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերը եւս 9 օր ունեն հանրությանը ներկայացնելու իրենց ուժն ու նախընտրական ծրագրերը:
Մենք փոքրիկ հարցման միջոցով փորձեցինք պարզել, թե մարդիկ որքանով են ծանոթ քաղաքական հին ու նոր դեմքերին, լսել են նրանց կուսակցությունների և դաշինքի անվանումները, գիտեն, թե ով է գլխավորում այս կամ այն ուժը: Հարցումն անցկացվել է 37 քաղաքացիների շրջանում:
Նրանցից բոլորը ծանոթ էին միայն համեմատաբար երկար պատմություն ունեցող կուսակցություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», ոմանք էլ հիշում էին կուսակցությունների անվանումները, բայց ոչ ղեկավարներին:
«Պատիվ ունեմ», «Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունների և դաշինքների մասին 55 տարեկան Մովսեսն օրինակ լսել է, բայց չգիտի՝ «Պատիվ ունեմ» դաշինքն ով է գլխավորում. «Արամ Սարգսյանը, չէ՞, Վազգեն Սարգսյանի եղբայրը...վայ չէ, չէ, նա «Հանրապետություն» կուսակցությունն է, «Ազատական» կուսակցության մասին էլ եմ լսել, բայց ո՞վ էր: Հա, Սամվել Բաբայանն էր, Արցախից եկել է էստեղ, լավ մարդ է երևում: Շիրինյան-Բաբաջանյանն էլ շատ հոյակապ մարդ են»,-մեզ հետ զրույցում ասաց նա: Խոսելով նաև նոր կուսակցությունների, օրինակ՝ «Ազատ Հայրենիք», «5165» եւ «Մեր տունը Հայաստանն է» դաշինքի մասին, ասաց որ ծանոթ չէ. «Չէ չեմ հանդիպել, ֆեսբուքում կա՞ն, հեռուստատեսությամբ չեմ տեսել»: Ընտրություններին Մովսեսը մասնակցելու է: Ասում է՝ իր ձայնը տալու է գործող իշխանությանը. «Բա ինչ անեմ բալա ջան, հո Քոչարյանին չեմ տա կամ Սերժ Սարգսյանին: Սարգսյանը «Հայաստան» դաշինքից էր: է՜, խառնեցի: «Հայաստան» դաշինքը Քոչարյանինն է, բայց Սերժ Սարգսյանի դաշինքի կամ կուսակցության անունը չգիտեմ»:
60 տարեկան Լյովա պապն էլ, պատասխանելով մեր հարցին՝ գիտի՞, որ Հայաստանում 26 ուժ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ծանոթ է դրանց և ղեկավարներին, լսել է, թե ինչ են առաջարկում այդ ուժերը, պատասխանեց, որ գրեթե բոլոր ուժերի մասին տեղյակ է, բայց նրանց ղեկավարների անունները չի հիշում. «Ես մենակ մեր հարևան «սվառչիկ» Վոլոդյային եմ անունով հիշում: Կուսակցությունների ու դաշինքի անվանումները համ ինտերնետում են հանդիպում, համ էլ հեսա պաստառները կան (ցույց է տալիս փողոցում նախընտրական գովազդային վահանակները), դժվար էլ մոռանաս, բայց թե ով որն է ղեկավարում, էդ մի բանը չեմ հիշում»: Թե հունիսի 20-ին՝ ընտրությունների օրը, ում կվստահի իր ձայնը, պապը չի թաքցնում՝ «Նիկոլ Փաշինյանին, ես ուրիշ ուժ չեմ տեսնում, համ էլ իրեն մենք ենք ընտրել, ինչու մեր կատարած ընտրությունից հետ կանգնենք»:
59 տարեկան Սամվելն էլ Ապարանից էր եկել Երևան, ասում է՝ ոչ մի ուժից տեղյակ չէ, բացի ներկայիս իշխանությունից: Մեր հարցին, իսկ գիտի արդյոք իշխանության կուսակցության անվանումը, պատասխանեց՝ «Նիկոլ Փաշինյան», դիտարկմանը, որ կուսակցությունը ղեկավարում է Փաշինյանը, բայց կուսակցությունը այլ անվանում ունի՝ «Քաղաքացիական պայմանագիր», մեր զրուցակիցը բարկացավ. «Ես քեզ ասում եմ Նիկոլ Փաշինյան, ինչ քաղաքացիական պայմանագիր, դու ինձ խաբում ես, ես գնալու եմ ընտրեմ 3-րդ համարը՝ Փաշինյանին»:
50 տարեկան Սարգիսն էլ ընրարշավին մասնակցող 26 քաղաքական ուժից գիտի «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների մասին: Հետաքրքրվեցինք՝ իսկ լսել է, օրինակ «Հայաստանի Եվրոպական», «Միասնական Հայրենիք», «Վերելք» կուսակցությունների մասին, արձագանքեց՝ Հայաստանի եվրոպական կուսակցությո՞ւն, ուզում է Հայաստանը Եվրոպացնի՞: «Պատիվ ունեմ» դաշինքը հիշեցի, բայց նա պատիվ ունի՞, որ կուսակցության անունն էլ պատիվ է դրել: Մնացածից տեղյակ չեմ: Ես իմ ձայնը վստահելու եմ Փաշինյանին, միակ ուժն է եղել, որ ո´չ թալանել է, ո´չ գողացել է, ո´չ էլ իր ժամանակ ինչ-որ մեկը քաղաքում վախեցած է ման եկել: Հիմա էլ ասեց՝ իմ տղային կուղարկեմ Բաքու, թող գերիներին հետ տա: Աշոտը իր մինուճար տղեն ա, էդ մարդու ազնվությունը մարդիկ կան, չեն գնահատում»:
43 տարեկան Սոֆյան էլ մեզ հետ զրույցում նշեց՝ «Տեղյակ չեմ ոչ մի նոր կուսակցության մասին, չեմ լսել, ոչ էլ հեռուստացույց եմ դիտում, որ հասկանամ՝ ով-ով է: Ես գնալու եմ ընտրեմ «Բարգավաճ Հայաստանին», դա էլ իմ որոշումն է»: Նրա կողքին կանգնած մի կին արձագանքեց՝ լսել է միայն «Հանրապետություն», «Հայ Ազգային կոնգրես», «5165» կուսակցությունների մասին, բայց իր ձայնը տալու է «Հայաստան» դաշինքին՝ «Ես ընտրելու եմ Քոչարյանին, ինքը կարող է հանել պետությունը այս ճգնաժամից»:
33 տարեկան Արամն էլ 26 քաղաքական ուժից տեղյակ է միայն «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության մասին: Իսկ թե սպասվող ընտրություններում ում կտա իր ձայնը նա չմանրամասնեց: 27-ամյա Լուսինեն մեզ հետ զրույցում նշեց՝ 26 ուժերից ոչ բոլորին գիտի, տեղյակ է օրինակ՝ «5165», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների մասին, բայց իր ձայնը վստահելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ «Էդմոն Մարուքյանի ասած այլընտրանքը համոզիչ է հնչում»,- իր նախընտրությունը բացատրեց նա:
Հետաքրքիր է նաև, որ կային քաղաքացիներ, ովքեր կուսակցության կամ դաշինքի անվանումը չէին հիշում, բայց գիտեին, թե որ համարի օգտին պետք է քվեարկեն: 42 տարեկան Աննան, մեր հարցին՝ տեղյակ է արդյոք բոլոր կուսակցություններից ու դաշինքներից, պատասխանեց որ ոչ, իսկ ընտրություններին իր ձայնը տալու է 24 համարին: Պարզաբանեց, որ այդպիսով Ռոբերտ Քոչարյանին է ընտրելու: Բայց թե որ դաշինքը կամ կուսակցությունն է նա ներկայացնում, քաղաքացին չգիտեր. «Դե գործի տեղն են ասել, որ նա 24 համարն է»: Հետաքրքրվեցինք՝ ձեզ ուղղորդե՞լ են, որ իր օգտին քվեարկեք, թե դուք ձեր ցանկությամբ եք իրեն տալու ձեր ձայնը, սպառնացե՞լ են, որ չքվեարկելու դեպքում ձեզ աշխատանքից կազատեն, մեր այս հարցերին նա միայն պատասխանեց. «Ասել են, որ 24 համարն է, ես քվեարկելու եմ 24 համարին»:
Որ Ռոբետ Քոչարյանը քվեաթերթիկում 24 համարն է, գիտի նաև 56-ամյա Արամը, իր խոսքերով մնացած կուսակցություններից տեղյակ չէ, լսել է Տիգրան Արզաքանցյանի մասին. «Պլակատներն եմ տեսել, հարցազրույցը, խոսել չէր կարողանում»: Իր ընտրությունը նույնպես Ռոբերտ Քոչարյանն է: Իսկ թե որն է Ռոբերտ Քոչարյանի կուսակցության անվանումը այդպես էլ չկարողացավ հիշել՝ «Հանրապետություն», չէ, մի րոպե... «Հայաստան դաշինքը» ՀՅԴ-ն չի՞:
39 տարեկան Սարգիսն ասաց, որ տատանվում է քվեաթերթիկում առկա 3-րդ և 24-րդ համարի կուսակցությունների միջև, դեռևս չգիտի, թե իր ձայնը ում կտա: 26 կուսակցություններից և դաշինքներից տեղյակ է ընդամենը «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցություններից:
Հիշեցնենք՝ հունիսի 27-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու է 26 քաղաքական կուսակցություն ու դաշինք՝ «Հայաստան», «Ազատ Հայրենիք», «Պատիվ ունեմ», «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», «Քաղացիական պայմանագիր», «Արդար Հայաստան», «Հանրապետություն», «Համահայկական ազգային պետականություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայոց Հայրենիք», «Ազգային օրակարգ», «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն, «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական», «Մեր տունը Հայաստանն է», «Ազգային-ժողովրդավարական բևեռ», «Միասնական Հայրենիք», «5165 ազգային պահպանողական շարժում», «Լուսավոր Հայաստան», «Վերելք», «Ազատություն», «Ազատական», «Հայ Ազգային Կոնգրես» , «Ինքնիշխան Հայաստան», «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT