Երևան
12 °C
Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ քաղաքական ուժերը փորձում են ընտրողների ուշադրությունը գրավել՝ ներկայացնելով իրենց ծրագրերը:
Այդ ծրագրերի դրույթները, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին, հիմնականում վերաբերում են անվտանգությանը, տնտեսությանը, սոցիալական հարցերին:
ՀԺ-ն «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Գոռ Հակոբյանի հետ զրուցել է կուսակցության տնտեսական ծրագրերի մասին:
- Պարո՛ն Հակոբյան, ձեր նախընտրական թռուցիկների տնտեսությանը վերաբերող մասում նշված է, որ Հայաստանը հումքային կցորդից վերածելու եք վերամշակող արտադրության, ապա արդյունաբերական երկրի. ինչպե՞ս եք դա պատկերացնում:
- Նախ մենք հստակ ձեւակերպում ենք մի պարզ նպատակ, որ երկրի տնտեսական զարգացման հիմքը զարգացած արդյունաբերություն ունենալն է: Դա պետք է հռչակվի որպես քաղաքականություն:
Մեր ծրագրում նշված է նաեւ տարածքների համաչափ զարգացման մասին: Գաղտնիք չէ, որ հիմնական կենտրոնացումը Երեւանում է տեղի ունենում: Պետք է մարզերում որոշակի տնտեսական կլաստերներ ստեղծել ամբողջ ցիկլով: Եթե, օրինակ՝ մի տարածքում առողջարաններ, հիվանդանոցներ, բժշկական ծառայություններ լինեն, այլ հատվածում այդ բժշկական ծառայություններն ապահովող սարքավորումների արտադրություն պետք է լինի, իսկ մեկ այլ հատվածում՝ այդ ամեն ինչի տեխնոլոգիական աջակցությունը:
Ոչ թե պետք է լինի ինչ-որ ձեռնարկություն, որի ամեն ինչը դրսից բերվի, այլ այնպիսի հատված, որ սկզբից մինչեւ վերջ դու կարողանաս արտադրել: Դա նշանակում է, որ սկզբնական շրջանում պետք է ուսումնասիրություններ անել, հասկանալ ամեն տարածաշրջանի համար լավագույն մեկնարկային հնարավորությունները եւ սկսել կամաց-կամաց կառուցել: Դա երկարատեւ գործընթաց է, բայց առանց դրա ամեն ինչ անարդյունավետ կլինի: Օրինակ՝ դու կարող ես ներդրող բերել, որ մի խոշոր ձեռնարկություն բացի, բայց եթե դրան կողքից աջակցող ամեն ինչը չլինի՝ ապա տնտեսական ճգնաժամերի կամ ճանապարհների փակման պարագայում նրանք կլքեն Հայաստանը:
- Ձեր ծրագրերը եւ մոտեցումները սոցիալիստական են, հարկման պրոգրեսիվ մոտեցումներ կան՝ հարուստները պետք է շատ վճարեն, աղքատները՝ քիչ: Այսինքն այս տրամաբանությամբ հարուստին ասում եք, եթե դու հարուստ ես, պետք է ավելի շա՞տ վճարես:
- Մենք առաջնորդվում ենք նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Այլ բան է, որ ոչ մեկը այդ սահմանադրական դրույթը չի պահել: Մենք սոցիալական պետության մեր մեկնաբանությունն ունենք: Այս երկրում մարդու իրավունքները պետք է իրացվեն, յուրաքանչյուր մարդ պետք է իր գլխավերեւում կտուր ունենա, պետք է անվճար եւ որակյալ կրթություն ու առողջապահություն լինի: Սրանք տարրական կենսապահովման պայմաններ են, որ մարդն արժանապատիվ ապրի: Այսինքն՝ արժանապատիվ կյանքի պայմաններ պետք է ստեղծվեն:
Ինչպե՞ս ենք դա անելու. մի քանի ճանապարհ կա, այո, հարկային քաղաքականությունը մեր ծրագրում պրոգրեսիվ է: Պրոգրեսիվ է այնքանով, որ հարուստ մարդիկ պետք է ընդհանուր հանրային բարիքների ծառայության համար ավելի շատ վճարեն: Սա այնպիսի ձեւակերպում է, որ հարուստները պետք է վճարեն շատ, իսկ աղքատները՝ քիչ: Մենք պետք է ասենք՝ սա մեր հանրային տարածքն է, մեր պետությունը մեր հանրային սեփականությունն է՝ աղքատ ես, հարուստ ես, միջին խավ ես, դա մեր բոլորի հանրային սեփականությունն է:
- Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը տասնյակ տարիներ կախում է ունեցել հանքարդյունաբերությունից, իսկ ձեր կուսակցությունն ըստ էության կանաչ տնտեսության կողմնակից է: Եթե հաջողվի իշխանության գալ, ինչպե՞ս եք պատկերացնում տնտեսության այսչափ մեծ կառուցվածքային փոփոխությունը:
- Իրականում, Հայաստանի տնտեսությունը կախված չէ մետաղական հանքարդյունաբերությունից: Դա մի քարոզչական միֆ է, որը տարածվում է: Եկամուտների մեջ զուտ մետաղական հանքարդյունաբերության եկամուտները այնքան քիչ են, որ դա չի կարելի համարել որոշիչ եւ հիմնական: Մետաղական հանքարդյունաբերությունից որոշ չափով կախված է արտաքին առեւտրի դրական սալդո ապահովելու խնդիրը, բայց դա արդեն կառավարման հարց է: Եթե դրան գումարենք նաեւ այն վնասը, որ հանքարդյունաբերությունը տալիս է հանրային մնացած այլ ոլորտներին, դա արդեն անհամեմատելի է:
Հայաստանի նորանկախ հանրապետության մեջ ինչքան նոր հանք է բացվել՝ մեծամասնությունը չեն կարողացել լիարժեք աշխատել. աշխատում են այն հանքերը, որոնք Սովետական Միության ժամանակ են սկսել գործել: Դրանք այն հանքերն են, որոնք հիմնական մետաղական արդյունաբերության խնդիրն են լուծում, մնացած հանքերի մեծ մասը բացվել են, կարճ ժամանակ աշխատել են առանց շահույթի եւ փակվել են: Հայաստանում կան մի քանի տարածքներ, որոնք ուղղակի կախված են հանքարդյունաբերությունից, ինչը խնդիր է եւ ինչ-որ ժամանակ հետո պետք է լուծել:
Մենք փուլային մոտեցում ունենք. առաջին փուլն այն է, որ այս պահից սկսած մետաղական հանքարդյունաբերության որեւէ նոր լիցենզիա չենք տրամադրելու՝ մինչեւ հարկային, բնապահպանական ամբողջ ոլորտը չբարեփոխվի: Հետո արդեն կամաց-կամաց կհասնենք այն կետին, որ Հայաստանում ստեղծվի իրապես կանաչ տնտեսություն:
- Հայաստանի բյուջեի կառուցվածքը ուսումնասիրե՞լ եք, պատկերացում կա՞, թե դրանով հավելյալ ինչ է հնարավոր անել, որն այս պահին չի արվում կամ սխալ է արվում:
- Այստեղ խնդիրը երկարաժամկետ հեռանկարային ծրագրեր ունենալն է: Հայաստանը ռազմավարական զարգացման ծրագիր չունի: 2002 թ. աղքատության հաղթահարման ռազմավարության ծրագիրն է եղել, որը 2008-ին, հետո՝ 2016-ին վերանայվեց: Բայց մեծ հաշվով այդ ծրագիրը չի գործել: Մեր երկիրը ռազմավարական զարգացման՝ 5, 10, 20 տարվա ծրագիր չունի, երբ դու այդ ծրագիրը չես ունենում, դու չես կարող քո ծախսերը ճիշտ ձեւակերպել:
- Սկսել են նախընտրական խոստումները՝ վարկերի ներում, աշխատավարձերի բարձրացում, միլիարդավոր դոլարների ներդրումներ... Դուք էլ խոստանում եք անվճար առողջապահություն, ասում եք յուրաքանչյուրը պետք է տանիք ունենա: Այստեղ պոպուլիզմ չկա՞, հստակ գիտեք, որ 5 տարվա մեջ հասնելո՞ւ եք դրան:
- Գոնե մեր խոսքերում պոպուլիզմ չկա: 25 տարի ՀՀ-ն եղել է սոցիալական պետություն, եկեք տեսնենք, թե ինչ են արել, որ ՀՀ-ն սոցիալական պետություն դառնա՝ բացի նպաստների քաղաքականությունից:
Պաշտոնապես ՀՀ բնակչության 1/4-րդը աղքատ է, բայց ոչ մի Կառավարություն չգիտի, թե այդ աղքատ մարդիկ ովքեր են: Հարցնում ես՝ ովքե՞ր են այդ աղքատները, ի՞նչ խնդիր ունեն, ինչի՞ են աղքատացել՝ չեն կարողանում պատասխանել: Ինչպե՞ս կարող ես սոցիալական քաղաքականություն իրականացնել, երբ չգիտես, թե ովքեր են աղքատները: Դրա համար մեր քաղաքականությունը գուցե առաջին հայացքից պոպուլիզմ թվա, բայց ժամանակի ընթացքում այնպես է դառնալու, որ ամեն մարդու նկատմամբ՝ ով պետական հոգածության կարիք ունի, անհատական մոտեցում լինի: Այդ մարդը կարող է ուղղակի առողջապահական հարց ունի կամ կրթության: Հարցը վճռականության նպատակադրումի մեջ է: Կարող է տնտեսությունն աճել, բայց իրական մարդիկ, ովքեր պետք է դրանից օգտվեն՝ չեն օգտվում: Սա գիծ է եւ երբ ասում ենք՝ երկրում պետք է հաստատվի սոցիալական արդարություն եւ տեղի ունենա արդար վերաբաշխում, հենց դա նկատի ունենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT