Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

25/06/2026 schedule17:25

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովում «Արդարադատության համակարգի բարեփոխումը գլոբալ մարտահրավերների պայմաններում. Հայաստանի Հանրապետության փորձը» խորագրի ներքո:

Ինչպես հայտնել են նախարարությունից, Սրբուհի Գալյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ խորհրդարանական ընտրությունները վերահաստատել են երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին։

Ֆորումի ժամանակ նախարարը ներկայացրել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները և ոլորտի զարգացման առաջնահերթությունները.

Մինչև 2 մլն դրամի բռնագանձման պահանջներով գործերի քննությունը պատվիրակվել է նոտարներին, արդյունքում դատարանների ծանրաբեռնվածությունը կրճատվել է։

Քաղաքացիական և վարչական գործերի քննության համար սահմանվել են ողջամիտ ժամկետներ։

Կարևորվել է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը, մասնավորապես ներդրվել է արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտը։ Պարտադիր հաշտարարության ներդրումը նպաստել է դատարաններ մուտք գործող ընտանեկան գործերի թվի զգալի նվազմանը։

Ներկայացվել են արդարադատության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ներառյալ էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրումը, իրավական տեղեկատվական համակարգերի արդիականացումը, թվային ծառայությունների զարգացումն ու նոր էլեկտրոնային բիզնես ռեեստրի գործարկումը։

Նախարարը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին․ ներդվել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր մեխանիզմ, խստացվել են պաշտոնատար անձանց ներկայացվող բարեվարքության պահանջները, ներկայացվել է այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակների կիրառման փորձը, այդ թվում՝ տնային կալանքը և վարչական հսկողությունը։

Ելույթի ավարտին Սրբուհի Գալյանը նշել է, որ արդարադատության համակարգի արդյունավետ բարեփոխումը հնարավոր է ինստիտուցիոնալ փոփոխությունների, թվային լուծումների և միջազգային համագործակցության համադրման միջոցով՝ կարևորելով փորձի փոխանակման և մասնագիտական երկխոսության շարունակական զարգացումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
379 դիտում

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս