Շիրակի մարզում երկու նոր մանկապարտեզ կկառուցվի, մեկը կհիմնանորոգվի

Շիրակի մարզի Հոռոմ համայնքի և Գյումրու «Զանգակ» մանկապարտեզները լինելու են երկհարկանի շենքեր։ Առաջին հարկում կլինեն նախասրահ, հանդերձարան, տնօրենի սենյակ, մեկ խմբի համար սենյակներ (խաղասենյակ, ննջասենյակ, բուֆետ, սանհանգույց), ինչպես նաև անձնակազմի սենյակ՝ իր սանհանգույցով, բժշկի սենյակ, մեկուսարան՝ իր սանհանգույցով, խոհանոց, սննդի պահեստ, ջերմային հանգույց և լվացքատուն։

Երկրորդ հարկում տեղակայված կլինեն նախասրահ, երկու խմբի համար սենյակներ և էվակուացիոն երկու եք։ Կոնստրուկտիվ համակարգերը նախատեսված են քարե կրող պատերով և միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներով: Ծածկերը՝ միաձույլ երկաթբետոնից: Շենքերի տանիքների ծածկույթը՝ գունավոր մետաղակղմինդրից, կրող կոնստրուկցիաները՝ փայտյա:

Նախատեսվում են ջրամատակարարման, կոյուղու և գազամատակարարման արտաքին և ներքին համակարգերի, ինչպես նաև ներքին էլեկտրասնուցման, ջերմամատակարարման, օդափոխության, ավտոմատ հակահրդեհային ազդարարման համակարգերի կառուցում: Ջեռուցումը իրականացվելու է ջերմային հանգույցում տեղադրվող՝ պատի տուրբո երկու կաթսաներով: Տաք ջրամատակարարումն իրականացվելու է արևային ջրատաքացուցիչների միջոցով, որոնք տեղադրվելու են մանկապարտեզների տանիքներում:

Ծրագրով նախատեսվում է նաև տարածքների բարեկարգում ու ցանկապատում, շենքերի շուրջ սալվածքի իրականացում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում: Մանկապարտեզները նախատեսված են 75 երեխայի համար։ Տեղեկացնում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։

Շիրակի մարզի Փանիկ համայնքում նախատեսվում է մանկապարտեզի շենքի սեյսմակայունության ապահովում, հիմնանորոգում՝ նոր հատակագծով։ Մասնավորապես՝ կիրականացվեն հատակի, ներքին և արտաքին հարդարման, դռների և պատուհանների փոխարինման աշխատանքները: Ամբողջովին կփոխարինվեն ներքին և արտաքին ինժեներական ցանցերն ու սարքավորումները:

Վերակառուցվում են ջրամատակարարման և կոյուղու ներքին ու արտաքին համակարգերը, նախատեսվում են օդափոխություն, հակահրդեհային համակարգերի տեղադրում, կփոխվեն ներքին էլեկտրատեխնիկական սարքավորումներն ու մալուխները: Ջեռուցումը կիրականացվի հոսանքով՝ պատի պանելային մարտկոցներով: Տաք ջրամատակարարումը կիրականացվի էլեկտրական ջրատաքացուցիչով: Արտաքին պատերը կջերմամեկուսացվեն, կսվաղվեն և կներկվեն։ Արտաքին պատերի ստորին հատվածները երեսապատվում են բազալտե սալերով: Շենքի պարագծով նախատեսվում է «բրեկչա» տիպի սալվածք: Տարածքն ասֆալտապատվում է: Մանկապարտեզը նախատեսվում է 80 աշակերտի համար։

Մանկապարտեզները կկառուցվեն ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջին բաղադրիչի լրացուցիչ ֆինանսավորմամբ՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով։

Այս պահին ընթանում է մրցույթների արդյունքների գնահատման գործընթացը։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն հուլիսին։ Նույն ծրագրի շրջանակներում Գյումրիում ընթացքի մեջ են «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3649 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին