Մարդիկ սկսել են հանգիստ շնչել. Յուրա Մովսիսյանը՝ իր և Ռուբեն Հայրապետյանի կոնֆլիկտի մասին

20/05/2021 schedule21:18

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը յութուբյան Tete a Tete հաղորդման ժամանակ պատմել է իր և ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կոնֆլիկտի մասին: Մովսիսյանը նաև նշել է, որ ՀՖՖ նախագահի փոփոխությունից հետո հայկական ֆուտբոլում շատ դրական տեղաշարժեր են եղել: 

«Մարդիկ սկսել են հանգիստ շնչել՝ ֆեդերացիայում, տեխնիկական կենտրոնում՝ հավաքների ժամանակ: Ե՞րբ սկսվեց Ռուբեն Հայրապետյանի հետ կոնֆլիկտը: Երևի հենց սկզբից, որովհետև ես այն մարդկանցից չեմ, որ հեշտությամբ ամեն ինչին ենթարկվի: Այդ տարիներին շատ բաներ են տեղի ունեցել: Ինձ համար շատ բաներ տարօրինակ էին: Ես ասում էի՝ ինձ մի ասեք՝ ես երբ քնեմ, երբ արթնանամ, ես պրոֆեսիոնալ եմ, կարիք չկա: Կա՞ր վախի մթնոլորտ Հայրապետյանի ժամանակ: Միանշանակ կար: Եթե մի տեղ նստած լիներ՝ չուզենաս դիմացով գնաս, դա հարգանք չէ, դա վախ է: Ֆուտբոլիստները չէին ուզում նրան տեսնել, որ հանկարծ մի բան չասեր: Չէին ուզում, որ նկատեր իրենց կամ խաղի մասին ինչ-որ բան ասեր: Խիստ լինելը նորմալ է ու ողջունելի, որ նախագահը սրտանց նվիրված է: Իսկ Հայրապետյանը սրտանց նվիրված էր: Բայց երբ տեսնում ես, որ այդ նվիրվածությունն ու էմոցիան 15-16 տարեկան երեխային վախեցնում է... Ամեն մարդ չէ, որ կարող է նման մարդու հետ նորմալ լինել: Ես Հայրապետյանի հետ նորմալ հարաբերություններ եմ ունեցել: 

Ինչու՛ էր մեղադրում խաղ ծախելու մեջ: Համոզված եմ՝ նրան կողքից ստեր են ասել: Կամ, ասում էր՝ չի ուզեցել Ֆրանսիայի հետ խաղալ: Բայց այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն էլ գիտեր ու ես ու Ռոբերտ Արզումանյանը չէինք խաղալու: Ես Հայրապետյանին էլ էի ասել՝ վնասվածք ունեմ, եթե Ֆրանսիայի հետ խաղամ, Ալբանիայի հետ չեմ խաղա: Ֆրանսիայի հետ խաղն ընկերական էր, Ալբանիայի հետ խաղը՝ պաշտոնական: Մեկ էլ, երկու ամիս հետո ասում է՝ թռել են խաղից: Ես վստահ եմ, որ ինքը լավ գիտի՝ ես ինչ մարդ եմ: Գիտի, որ ես չէի թռնի:

Շատ եմ փորձել խոսել հետը, զանգել, ծանոթների միջոցով կապվել: Բայց չի ստացվել: Ոչ ոք չի կարող չգնահատել իր ներդրումը ֆուտբոլում: Համոզված եմ, որ Հայրապետյանը գիտի իմ ունեցած հարգանքն իր նկատմամբ: Գիտեմ, որ այդ ժամանակ էլ մեկի վրա պետք էր մեղքը գցել: Խոսք էր տվել հրաժարական տար, մեկի վրա պետք էր մեղքը գցեր, որ չտար: Բայց ես նրան որտեղ էլ տեսնեմ՝ բաց ճակատով կարող եմ մոտենալ ու ասել՝ ո՞րն էր պատճառը այդ ստերի: Ես միշտ էլ իրեն առողջություն եմ ցանկացել, լավն եմ ցանկացել: Կարևորը՝ ես բաց ճակատով եմ: Ինձ համար ամենակարևորը, որ դիմակ չեմ ունեցել երեսիս»,- նշել է Մովսիսյանը:

Յուրան նաև պատմել է ՀՖՖ ներկայիս ղեկավարության հետ համագործակցությունների մասին:

«Ներկայիս ֆեդերացիայի հետ համագործակցում եմ, այժմ ՀՖՖ-ի դեսպանն եմ Ամերիկայում: Օրեր առաջ խոսեցի ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, հունիսին Շվեդիայում կայանալիք ընկերական հանդիպման ժամանակ երևի կլինեմ այնտեղ, կհանդիպեմ թիմի հետ: Շատ արդյունավետ համագործակցություն կլինի»,- ասել է Մովսիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7043 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ