Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է ԱԱԾ: Նա հաղորդում է ներկայացրել, որ ՈՒԵՖԱ-ն ուսումնասիրություն է ներկայացրել, ըստ որի, կասկածվում է, որ 2017 թ. նոյեմբերի 20-ին կայացած Հայաստանի Առաջին խմբի 2017-18 մրցաշրջանի առաջնության 12-րդ տուրի «Լոռի»-«Էրեբունի» հանդիպման հաշիվը, հնարավոր է, պայմանավորված է եղել: Այդ խաղում «Լոռին» հաղթել է 5:0 հաշվով: ՈՒԵՖԱ-ի մոտ կասկած են առաջացրել հանդիպման վրա արված խաղադրույքները:
«Հայկական ժամանակի»-ին հայտնի է դարձել, որ 2017 թ. դեկտեմբերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի 1-ին կետի 3-րդ մասի հատկանիշներով (Արհեստավարժ մարզամրցումների եւ հանդիսադիր առեւտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը, ինչպես նաեւ հանդիսավոր առեւտրային մրցույթների կազմակերպիչների ու մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամների կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը):
2018-ի հունվարի 8-ի հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին: Քրեական գործի շրջանակներում դեռ կասկածյալներ չկան:
«Լոռի» եւ «Էրեբունի» ֆուտբոլային ակումբերը հերքում են, որ հաշվի շուրջ պայմանավորվել են: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Լոռիի» հիմնադիր-սեփականատեր Թովմաս Գրիգորյանը ընդգծեց, որ իրենց մարզական հաջողությունները բացառապես ազնիվ ջանքերի շնորհիվ են:
«Ինչ վերաբերում է այդ խաղին, «Լոռին» խաղացել է իր ֆուտբոլը, հաղթել է 5:0 հաշվով, եւ «Լոռին» երբեւիցե ոչ մեկի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերել եւ չի բերելու, եւ դա հավաստիացնում եմ: ՈՒԵՖԱ-ի կասկածի պատճառը չեմ կարող ասել՝ ինչն է, ինձ թվում է, մոնիտորինգի արդյունք է: ՈՒԵՖԱ-ն խաղերի վերաբերյալ մոնիտորինգ է անում, եւ խաղադրույքների՝ խելամիտ քանակից ավելի լինելու դեպքում կասկած է առաջանում, ընդհանրապես եմ ասում, այս խաղի վերաբերյալ չեմ ասում, հնարավոր է՝ դրա արդյունքում է»,- ասաց նա:
«Էրեբունու» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը նույնպես հերքեց տեղեկությունը: Նախ՝ նա անակնկալի եկավ, որ նման հաղորդում է եղել, հետո ընդգծեց, որ իր թիմը միշտ խաղում է միայն հաղթանակի համար, եւ երբեք գումարի դիմաց հաղթանակը չէր զիջի:
Այժմ Առաջին խմբի առաջնությունում ձմեռային դադար է: 14 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռին» 32 միավորով: 2-րդ տեղում ընթացող «Արցախին» գերազանցում է 1 միավորով: «Էրեբունին» 6-րդ տեղում է՝ 16 միավորով:
ՀՀ-ում պայմանավորված ֆուտբոլային խաղերի վերաբերյալ սկանդալ էր հասունացել նաեւ 2015 թ. վերջին: Կիզակետում «Ուլիս» ֆուտբոլային ակումբն էր: «Ուլիսի» գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, պաշտպան Հայկ Հունանյանը, «Ուլիս 2»-ի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը ձերբակալվել էին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT