Գյումրիում բացվեց ՀՀ-ում առաջին «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը. շուտով կգործի նաև «Հայրերի դպրոցը»

17/05/2021 schedule23:58

Այսօր Գյումրիում բացված «Ընտանիքի անկյունը» կծառայի որպես հարթակ երիտասարդ կանանց ու տղամարդկանց համար, որտեղ կանցկացվեն թեմատիկ հանդիպումներ, դասընթացներ և միջոցառումներ՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարման մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։

«Ընտանիքի անկյուն»-ը հիմնադրվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» եռամյա տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդես եկավ տեսաուղերձով, որում կարևորեց Գյումրիում բացված առաջին «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի ստեղծումը։ Ըստ դեսպանի, նման անկյունները երջանիկ և լավ ընտանեկան կյանք ունենալու հնարավորություն են ընձեռում։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, կարևորելով մարզում նման կենտրոնների առկայությունը, բարձր գնահատեց Շիրակի մարզի երիտասարդների, կանանց ու տղամարդկանց դերերի, կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարության մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը միտված ցանկացած նախաձեռնություն. «Ուրախ եմ ներկա գտնվելու նման կենտրոնի բացմանը և պատահական չէ, որ այն համընկել է ընտանիքի միջազգային օրվա հետ, քանի որ միայն ամուր ընտանիք ունենալու դեպքում կարող ենք ունենալ ամուր պետություն, որն էլ ամեն կերպ կաջակցի ամուր ընտանիքներ ունենալուն»,-ասաց մարզպետը:

«Մենք աջակցում ենք կառուցել այնպիսի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր հղիությունը ցանկալի լինի, յուրաքանչյուր ծնունդ լինի անվտանգ, յուրաքանչյուր մարդու կյանքը լինի արժանապատիվ, և յուրաքանչյուրը՝ կին թե տղամարդ, տարեց թե երիտասարդ, կարողանա ինքնադրսևորվել, ներուժը ռեալիզացնել»,-ներկաներին դիմեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը:

Անդրադառնալով «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի ստեղծման նպատակներին՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանն ասաց, լիահույս են, որ «Ընտանիքի անկյունը» լինելու է ապահով և հարմարավետ հարթակ ինչպես երիտասարդ կանանց և տղամարդկանց, այնպես էլ Գյումրիում գործող պետական ու հասարակական կառույցների կողմից տարբեր նախաձեռնություների և միջոցառումների անցկացման համար։ Կգործի է նաև «Հայրերի դպրոցը»:

«Այս եզրույթը հետաքրքիր տրամադրություններ է առաջացնում: Հայրերի դպրոց: Մի բան եմ ուզում պատմել մեր ծնողավարման դասընթացների փորձից:

Ունեինք նորապսակներ, որոնք պլանավորում են երեխա ունենալ։ Այստեղ՝ դասընթացի ժամանակ, կինը մեր փորձագետներին խոստովանեց, որ առաջին անգամ է տեսնում, որ իր ամուսինը կարող է այդքան ռոմանտիկ լինել, երբևէ այդքան շռայլ չի եղել կնոջ նկատմամբ սիրո խոստովանություններում։ Ասացին, որ դա փոխեց իրենց կյանքը, դասընթացների և այս կենտրոն այցելության ընթացքում զգացել են, որ ոչ միայն իրար սիրում են, այլ իրարով ապրում են ու ամենակարևորը՝ հասկանում են միմյանց։ Ու այն ներդաշնակությունը, որին հասել են, անգամ կոնֆլիկտների լուծումն է դարձրել ավելի հեշտ։

Կազմակերպիչներիս համար լավագույնն է լսել և իմանալ, որ մեկնարկային կետում արդեն շոշափելի արդյունքներ կան։ Հատկապես կանայք են փաստում՝  իրենց ամուսինները հիմնականում չեն վախենում կամ խուսափում ասել, որ այո՛, երեխայիս խնամում եմ, կաթ եմ տալիս, հարկ եղած դեպքում տակդիրն եմ փոխում, և, իհարկե, կնոջս աշխատանքի ժամանակ տանն եմ մնում և հոգ եմ տանում երեխայի համար։

Սա կարծրատիպ է, շատերիս համար միգուցե ծիծաղելի, բայց մարզերում մեր բազմաթիվ ուսումնասիրությունները փաստել են, որ սա լուրջ խնդիր է։ Եվ մենք հուսով ենք, որ մեր փոքրիկ աշխատանքով կկարողանանք դրական փոփոխություն մտցնել հասարակության մեջ»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Ըստ Ծովինար Հարությունյանի էլ, թեպետ վերջին տարիներին Հայաստանում հայրերի՝ երեխայի խնամքում ավելի մեծ ներգրավվածության միտում կա, սակայն առկա իրականությունը հեռու է բավարար լինելուց: Անելիքը շատ է։

Բնակչության թվով հարևաններին գերազանցել չենք կարող, սակայն ըստ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի, մարդկային կապիտալի վրա կարող ենք մեծ ներդրումներ անել: Հայ անհատը պետք է դառնա ավելի իրացված ու ավելի կարողունակ։ Այս հարցում մեծ է  կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը։

«Ինքս առիթ եմ ունեցել գնալու տղայիս ծնողական ժողովին ու հայտնաբերել, որ միակ տղամարդն եմ, որը մասնակցում է ծնողական ժողովին։ Ավելին, ուսուցիչները դիմում էին՝ «սիրելի՛ մայրեր» արտահայտությամբ, կարծես թե ծնողը միայն մայրն է», -ասաց փոխնախարարը։

Մինչ տարեվերջ «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոններ կբացվեն նաև Լոռու և Տավուշի մարզերում։

Ռեսուրսային կենտրոնում այս տարվա փետրվար-ապրիլ ամիսներին Վորլդ Վիժն Հայաստանի և ԵՆԿ ՀԿ-ի հետ համագործակցությամբ արդեն իրականացվել է «Հոգատարություն հանուն հավասարության» ծնողավարման երկամսյա դասընթացը, որին մասնակցել է Շիրակի մարզի 18 ներկայացուցիչ՝ երիտասարդ տղաներ և աղջիկներ, կանայք և տղամարդիկ: Ռեսուրս կենտրոնի բացման արարողության ժամանակ նրանք  ծնողավարման երկամսյա դասընթացի իրենց վկայականները ստացան:

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» տարածաշրջանային եռամյա ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում։ Հայաստանում ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ Եվրամիության թիրախ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1629 դիտում

Դատավոր Մեխակ Գևորգյանին խիստ նկատողություն է հայտարարվել․ ԲԴԽ

Վաղը Շենգավիթում ենք, մյուս օրը՝ Արագածոտնում․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել․ տեսանյութ

Սրանց ուղեղը թափած է. Քոչարյանին «արա» ասողը թիրախի տակ է, դեմքը սկան են արել, որ հետևից գնա ոխակալը

Երևանը բաց է՝ տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար

ՔՊ-ի վրա ջուր են լցնում, ու այդ մարդուն տան մեջ չեն սպանում. Պուտինը չի որոշողը, թե ՀՀ-ն ինչ անի. տեսանյութ

Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է․ Ժաննա Անդրեասյան

Անհրաժեշտ է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացել, առանց սահմանափակումների․ Գուտերեշ

Կենսաչափական փաստաթղթերի համակարգը ևս մեկ քայլ է ՀՀ-ն մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը․ նախարար

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 3-4 աստիճանով․ անձրև կտեղա, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ, քրեական վարույթ չի նախաձեռնվել

Քաղաքական թոթովախոսը. «հաղթարշավ» բառը սխալ արտաբերած օլիգարխը «մանթրաժ»-ից ո՞ւմ էր փորձում հայացքով նախատել

«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուի գրանցումը

Ինչպես է 102-րդ ռազմակայանը միջամտում ՀՀ ներքին գործերին, ինչ գործառույթ ունի հայր Տիմոֆեյը․ մանրամասներ

Բոլորը պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի նոր տրամաբանության բանակ․ վարչապետ

Պատրիարքական գահի տեղապահ Շիոն ընտրվել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք

ՇՄ նախարարը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինաշխատանքների ընթացքը

Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել․ նախագահը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

Պարո՛ն վարչապետ, շատ բողոքողները հենց ձեզ են ընտրելու, դա իմացեք․ քաղաքացին՝ Փաշինյանին․ տեսանյութ

Շուկայից հետ են կանչվում ZWILLING ENFINIGY և ENFINIGY PRO մոդելների վտանգավոր թեյնիկներ․ ՇՎՏՄ

Հայաստանը չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել․ Փաշինյան

Պահանջում եմ, որ Վեդիի նման դեպքերում պատասխանատուները վարվեն այնպես, ինչպես իրենց երեխայի դեպքում. վարչապետ

Ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

Ավտովթար Վանաձոր-Երևան ճանապարհին. կա տուժած

Գործուղված դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան ՀՀ. կփոխվի վարձատրության կարգը. նախագիծ

Տնավորվել, տեղավորվել ենք, շնորհակալ ենք. սիրիահայերը՝ վարչապետին

Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ

Իմացի՝ մենք քո կողքին ենք, գալու ենք քեզ ընտրենք. քաղաքացին՝ վարչապետին

Գլխավոր դատախազի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում

ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի 4 պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Երևանում քարոզարշավ անելիս կերթևեկենք հանրային տրանսպորտով․ Նիկոլ Փաշինյան

Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ը

ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը. ինչ է առաջարկվում

«Բարեկամություն» մետրոյից վազքով եկել եմ. կարելի՞ է ձեզ հետ նկարվել. քաղաքացին՝ Փաշինյանին