Բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը մեր տարածաշրջանում տեղի ունեցող խաղաղության գործընթացին․ վարչապետ

26/02/2026 schedule20:10

Բավականին երկար ժամանակ Հայաստանի վարչապետի բարձր մակարդակով, ընդհանրապես՝ բարձրագույն մակարդակով այց չի եղել Լեհաստան: Կարծում եմ այս այցը մի նոր փուլի ազդարարում և արձանագրում է մեր երկկողմ հարաբերություններում: Բայց ինձ համար, պարոն Տուսկ, առանձնակի պատիվ է հրավեր ստանալ Ձեր կողմից և նման ջերմ ընդունելության արժանանալ Ձեր կողմից։

Այս մասին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մենք հանդիպում ենք Ձեզ՝ որպես Լեհաստանի վարչապետ, բայց Հայաստանը Ձեր մասին շատ վառ հիշողություններ ունի և շատ բարձր է գնահատում Ձեր գործունեությունը Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում, որովհետև Հայաստանը միշտ զգացել է Ձեր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին: Եվ իսկապես նաև իմ անձնական փորձն այդ ընթացքում շատ մեծ վստահության պաշար է ստեղծել, և ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար, նաև այն աջակցության համար, որ Լեհաստանը Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերում է ամենատարբեր ուղղություններով և ոլորտներում, այդ թվում՝ Եվրամիության շրջանակներում: Մենք այդ աջակցությունն զգացել ենք։

Ինձ համար և մեր պատվիրակության համար շատ կարևոր էր լսել Ձեր գնահատականները, մասնավորապես՝ նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում ընդունված Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքին և այն քաջալերող խոսքերը, որ Դուք ասացիք, իսկապես, նոր վստահություն են մեզ տալիս, որ մենք ավելի վստահ շարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը, որում մեր առաջնային խնդիրը Հայաստանը եվրոպական և Եվրամիության ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելն է:

Ես չեմ թաքցնի, և Դուք դա գիտեք, իհարկե, ոչ լսելով, որ ժողովրդավարական բարեփոխումները շատ բարդ գործընթաց են: Իրենք իրենց հետ բերում են մարտահրավերներ, իրենք իրենց հետ բերում են կասկածներ, իրենք իրենց հետ բերում են մեղադրանքներ, և մանավանդ այսօրվա աշխարհում երբեմն ընդունված է կամ նույնիսկ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե ժողովրդավարական երկիր նշանակում է լինել թույլ երկիր, ժողովրդավարական երկիր նշանակում է ի վիճակի չլինել ապահովել և պաշտպանել սեփական անվտանգությունը: Եվ ես կարծում եմ, որ Լեհաստանն այդ առումով շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության հետ և, իհարկե, ուժեղ գործընկերության հետ միջազգային ասպարեզում։

Այս առումով ես ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր ավանդական պատմական կապերին ավելանալու է գալիս մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և պիտի արձանագրեմ, որ մենք շատ բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և, իհարկե, խաղաղության այն գործընթացին, որը մեր տարածաշրջանում տեղի է ունենում։

Գիտեք, երբ մենք դեռ նոր էինք հայտարարում խաղաղության ռազմավարություն որդեգրելու ճանապարհը, և ես Հայաստանում՝ մեր խորհրդարանում ներկայացնում էի խաղաղության գործընթացի մասին իմ տեսլականը, ընդդիմության պատգամավորներից մեկն արձագանքեց հետևյալ կերպ՝ ասելով Հարավային Կովկասի մասին խոսում եք այնպես, կարծես՝ Եվրոպայի մասին եք խոսում: Իմ արձագանքը հետևյալն էր՝ ես ասեցի՝ իսկ մենք համոզվա՞ծ ենք, արդյոք, որ լավ գիտենք Եվրոպայի պատմությունը: Եվ Եվրոպան այդ առումով մեզ համար օրինակ է, և ճիշտն ասած, եթե շատ անկեղծ լինեմ՝ նաև խաղաղության գործընթացում հենց Եվրոպայի շատ բարդ, շատ դաժան պատմության օրինակն է, որ մեզ ի վերջո բերել է այն համոզման, որ ինչպես դուք նշեցիք, խաղաղությունն իսկապես ամենակարևորն է, որովհետև միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության: Բայց շատ կարևոր է ունենալ և կարողանալ հենվել այն փաստարկների վրա, որոնք ի ցույց են դնում խաղաղության անայլընտրանք լինելը, ժողովրդավարության անայլընտրանք լինելը և ազատության անայլընտրանք լինելը: Եվ ազատության այն ճանապարհը, որ Լեհաստանն անցել է և ժողովրդավարության, ժողովրդավարական հասարակության կառուցման այս գործընթացը, իհարկե, մեզ համար օրինակելի է։

Կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և, իհարկե, մեծ հաճույքով Ձեզ սպասում եմ մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովին»,- ասաց վարչապետը։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
189 դիտում

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կա ձերբակալված

Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ընթանում է քննություն․ ՊՆ

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ռուսաստանն ամեն քայլի կգնա. փորձում են վերադարձնել իշխանությունը, որ տասնամյակներով ունեցել են․ տեսանյութ

Վարչապետն ու Լեհաստանի Սենատի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և այլ հարցերի շուրջ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ․ լուսանկարներ, տեսանյութ

Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները

Վարչապետը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր

Խաղաղությունը առաջնահերթ կետ է, բարդ ճանապարհ է․ Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել հայտարարություններով

Ցնցումների մեջ են. երբ քաղաքացու թոշակը 17 հազար դրամ էր, ինչո՞ւ որևէ մեկը չէր մտածում բարձրացնել

Բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը մեր տարածաշրջանում տեղի ունեցող խաղաղության գործընթացին․ վարչապետ

Կառավարությունը շահագրգիռ է քննարկել ՀՀ-Ֆրանսիա ներդրումների, առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությունները

Որոշ տարածաշրջաններում ձյուն ու անձրև է․ Տավուշի ավտոճանապարհներին՝ մառախուղ

ՀՀ-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողները

Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-30թթ. ծրագիրը

Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան․ Ավինյանն ասել է՝ երբ և որքանով

Զգուշորեն բաց ենք ԵՄ-ն ընդլայնելու ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը ընտրող երկրների համար

«Կիա»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ տեսանյութ

Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել․ տեսանյութ

Բարի օր, և սիրում ենք բոլորիդ․ սրտիկ՝ Լեհաստանի վարչապետից․ տեսանյութ

Լեհաստանը շահագրգիռ է ՀՀ-ի հետ փոխգործակցության ամրապնդման հարցում․ Փաշինյան-Տուսկ առանձնազրույց է կայացել

Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետի հետ․ տեսանյութ

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի պատասխանատուին է հանձնել հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրի ՀՀ վավերագիրը

Դիմավորման պաշտոնական արարողություն Լեհաստանի վարչապետի կեցավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

80 մլրդ դրամ կհատկացվի թոշակների բարձրացումն ապահովելու համար, գումարն ունենք. Թորոսյան

Երեկոյան ժամերից ցիկլոնը կակտիվանա. կցրտի, սպասվում են տեղումներ ձյան ու ձնախառն անձրևի տեսքով, բուք

Կհստակեցվեն ճանապարհների գովազդային վահանակների պատշաճ տեսքի համար գովազդակիրների պարտականությունները

Կառավարությունը սահմանել է հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի նախագծին

Կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ չանսալ ղազինյանական խեղված ապատեղեկատվությանը. Պետրոսյան

Արաբկիրի «Երևան սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի

Ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին հրկիզած տղամարդկանց

Իրանը հայտարարել է NOTAM՝ փակելով օդային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ սահմանի գոտու ողջ երկայնքով

Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումներն այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի. ֆինանսների նախարար

Սամվել Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու. ո՞ւմ համար է նա փորձում ձայներ հավաքել

ԿԳՄՍ նախարարը և Ղազախստանի դեսպանը քննարկել են սպորտի ոլորտում իրականացված համագործակցության հարցեր

Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան պայմանավորված էր խաղաղություն հաստատելու ձգտմամբ. Բոճորիշվիլի

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ