Խաղաղությունը առաջնահերթ կետ է, բարդ ճանապարհ է․ Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել հայտարարություններով

26/02/2026 schedule20:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի և Լեհաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:

63347_b.jpg (648 KB)63343_b.jpg (564 KB)

Այն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը:

Այնուհետև երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ասել է․

«Պարոն վարչապետ, իմ բարեկամ, իմ լավ ընկեր Նիկոլ Փաշինյան, շատ ուրախ ենք, որ այսօր կարող ենք Վարշավայում հանդիպել, հստակ հենց այն օրը, երբ Լեհաստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1992 թվականի փետրվարի 26-ին։

Հիշում եմ այդ օրերը, ամիսները, որոնք անհանգստությամբ էին լցված, երբ մենք դիվանագիտական հարաբերություններ էինք հաստատում այն պետությունների հետ, որոնք հանդիսանում էին նախկին խորհրդային պետություններ: Երբ Լեհաստանը մշտապես քաջալերում էր այն պետություններին, որոնք ընտրում էին իրենց անկախությունը: Եվ դա մի ժամանակ էր, երբ շատ լավ էինք ընկալում մեր երկու պետությունների պատմության գործընթացները և այն վտանգները, որոնք մեր երկրներին սպառնում էին։

Այսօր կարող եմ նշել, որ հայ-լեհական հարաբերությունները, ինչպես նաև մեր անձնական հարաբերությունները վերածվել են ընկերության՝ առանց որևէ նախապայմանի: Մենք ունենք նմանատիպ նպատակներ: Լեհաստանում շատ են գնահատում հայերին:

63362_b.jpg (492 KB)

Ես ուզում եմ մատնանշել հենց Ձեր կատարած աշխատանքը: Ես գիտեմ, թե որքան ջանք է անհրաժեշտ եղել իրականացնելու քաղաքական տեսլականը: Դուք պետք է օրինակ հանդիսանաք հենց այդ քաղաքական ուղու վարման համար։ Նաև պետք է ամբողջ հանրությանը ներկայացնել, որ չափազանց կարևոր է խաղաղությունը։ Խաղաղությունն առաջնահերթ կետ է: Թեև դա բարդ ճանապարհ է և պահանջում է մեծ աշխատանք, ինչը շատ գովելի է և գնահատվում է իմ կողմից: Ցանկանում եմ հայ ազգին և անձամբ Ձեզ ամենայն հաջողություն այդ ճանապարհին։

Նաև ուզում եմ ասել, որ շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին: Սա շատ ակտիվ թեմա է քննարկումների համար, թե ինչպես ընդլայնել Եվրամիության մեծ ընտանիքը։ Շատ հետաքրքիր միջադեպ եղավ, երբ երեկ Իսլանդիայի վարչապետն էր այստեղ. մի երկիր, որը աշխարհագրական մեկ այլ ուղղությունից է և շուտով իրենք հանրաքվե են ցանկանում կազմակերպել: Մենք զրուցում էինք և շատ ռեալիստական տեսլական էինք տեսնում, թե ինչպես կարող ենք բացել այդ ճանապարհը Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի դա լինի պրակտիկ պրոցես, ընթացակարգ: Ասեմ, որ բոլորին էլ ձեռնտու է այն հանգամանքը, որ բոլորս միախմբված ենք աշխատում, տարբեր ձայներ ենք ստանում, տարբեր մտքեր են արտահայտվում, բայց, այնուամենայնիվ, մենք հակված ենք ընդունելու այն բոլոր երկրներին, որոնք նույն արժեքների կրողներն են: Ուզում եմ մատնանշել հենց Ձեր ջանքերը, որ Հայաստանը հստակ այդ ուղին ներկայացնող ճանապարհով է գնում: Մենք շատ զգուշությամբ, բայց նաև հստակորեն բաց ենք Եվրամիությունն ընդլայնելու համար այն բոլոր երկրների համար, ովքեր ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը։ Ես վստահ եմ, որ Ձեր վարած քաղաքականությունը հենց այդ ճանապարհով է ընթանում և ուզում եմ ևս մեկ անգամ Ձեր մոտեցման համար խորը երախտագիտությունս հայտնել։

63340_b.jpg (524 KB)

Նախարար Կոշինյակ-Կամիշը շատ է ներգրավվել այդ անվտանգության համագործակցության մեջ: Դա է վկայում այսօրվա հուշագրի ստորագրումը: Հավատում ենք, որ ռազմական համագործակցությունը, որը կտարվի մեր անվտանգության ոլորտում ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլ ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք շատ լավ ենք գիտակցում, թե որքան կարևոր է այդ հանգամանքը: Գիտենք, որ երկու երկրներս էլ, ինչպես նաև երկու վարչապետներս էլ հստակ գիտենք, թե ինչ անել, ինչպես անել, որպեսզի մենակ չլինենք, որպեսզի լինենք միասին և որպեսզի կայուն, անվտանգ անվտանգություն ապահովենք մեր երկրներին, մեր ժողովրդներին։

Շատ շնորհակալ եմ, որ անցել եք այդ երկար ճանապարհը և ուրախ եմ, որ ներկա պահին Ձեր երկիրը գտնվում է այն կետում, որ կետում, որ գտնվում է: Կարծում եմ՝ կշարունակենք անվտանգության մեր համագործակցությունը»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․

«Շնորհակալ եմ, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի ներկաներ, նախ թույլ տվեք արձանագրել, որ ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Լեհաստանում: Բավականին երկար ժամանակ Հայաստանի վարչապետի բարձր մակարդակով, ընդհանրապես՝ բարձրագույն մակարդակով այց չի եղել Լեհաստան: Կարծում եմ այս այցը մի նոր փուլի ազդարարում և արձանագրում է մեր երկկողմ հարաբերություններում: Բայց ինձ համար, պարոն Տուսկ, առանձնակի պատիվ է հրավեր ստանալ Ձեր կողմից և նման ջերմ ընդունելության արժանանալ Ձեր կողմից։

Այսօր մենք հանդիպում ենք Ձեզ՝ որպես Լեհաստանի վարչապետ, բայց Հայաստանը Ձեր մասին շատ վառ հիշողություններ ունի և շատ բարձր է գնահատում Ձեր գործունեությունը Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում, որովհետև Հայաստանը միշտ զգացել է Ձեր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին: Եվ իսկապես նաև իմ անձնական փորձն այդ ընթացքում շատ մեծ վստահության պաշար է ստեղծել, և ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար, նաև այն աջակցության համար, որ Լեհաստանը Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերում է ամենատարբեր ուղղություններով և ոլորտներում, այդ թվում՝ Եվրամիության շրջանակներում: Մենք այդ աջակցությունն զգացել ենք։

63354_b.jpg (531 KB)

Ինձ համար և մեր պատվիրակության համար շատ կարևոր էր լսել Ձեր գնահատականները, մասնավորապես՝ նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում ընդունված Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքին և այն քաջալերող խոսքերը, որ Դուք ասացիք, իսկապես, նոր վստահություն են մեզ տալիս, որ մենք ավելի վստահ շարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը, որում մեր առաջնային խնդիրը Հայաստանը եվրոպական և Եվրամիության ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելն է:

Ես չեմ թաքցնի, և Դուք դա գիտեք, իհարկե, ոչ լսելով, որ ժողովրդավարական բարեփոխումները շատ բարդ գործընթաց են: Իրենք իրենց հետ բերում են մարտահրավերներ, իրենք իրենց հետ բերում են կասկածներ, իրենք իրենց հետ բերում են մեղադրանքներ, և մանավանդ այսօրվա աշխարհում երբեմն ընդունված է կամ նույնիսկ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե ժողովրդավարական երկիր նշանակում է լինել թույլ երկիր, ժողովրդավարական երկիր նշանակում է ի վիճակի չլինել ապահովել և պաշտպանել սեփական անվտանգությունը: Եվ ես կարծում եմ, որ Լեհաստանն այդ առումով շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության հետ և, իհարկե, ուժեղ գործընկերության հետ միջազգային ասպարեզում։

Այս առումով ես ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր ավանդական պատմական կապերին ավելանալու է գալիս մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և պիտի արձանագրեմ, որ մենք շատ բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և, իհարկե, խաղաղության այն գործընթացին, որը մեր տարածաշրջանում տեղի է ունենում։

63361_b.jpg (499 KB)

Գիտեք, երբ մենք դեռ նոր էինք հայտարարում խաղաղության ռազմավարություն որդեգրելու ճանապարհը, և ես Հայաստանում՝ մեր խորհրդարանում ներկայացնում էի խաղաղության գործընթացի մասին իմ տեսլականը, ընդդիմության պատգամավորներից մեկն արձագանքեց հետևյալ կերպ՝ ասելով Հարավային Կովկասի մասին խոսում եք այնպես, կարծես՝ Եվրոպայի մասին եք խոսում: Իմ արձագանքը հետևյալն էր՝ ես ասեցի՝ իսկ մենք համոզվա՞ծ ենք, արդյոք, որ լավ գիտենք Եվրոպայի պատմությունը: Եվ Եվրոպան այդ առումով մեզ համար օրինակ է, և ճիշտն ասած, եթե շատ անկեղծ լինեմ՝ նաև խաղաղության գործընթացում հենց Եվրոպայի շատ բարդ, շատ դաժան պատմության օրինակն է, որ մեզ ի վերջո բերել է այն համոզման, որ ինչպես դուք նշեցիք, խաղաղությունն իսկապես ամենակարևորն է, որովհետև միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության: Բայց շատ կարևոր է ունենալ և կարողանալ հենվել այն փաստարկների վրա, որոնք ի ցույց են դնում խաղաղության անայլընտրանք լինելը, ժողովրդավարության անայլընտրանք լինելը և ազատության անայլընտրանք լինելը: Եվ ազատության այն ճանապարհը, որ Լեհաստանն անցել է և ժողովրդավարության, ժողովրդավարական հասարակության կառուցման այս գործընթացը, իհարկե, մեզ համար օրինակելի է։

63352_b.jpg (902 KB)63351_b.jpg (620 KB)

Կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և, իհարկե, մեծ հաճույքով Ձեզ սպասում եմ մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովին»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
183 դիտում

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կա ձերբակալված

Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ընթանում է քննություն․ ՊՆ

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ռուսաստանն ամեն քայլի կգնա. փորձում են վերադարձնել իշխանությունը, որ տասնամյակներով ունեցել են․ տեսանյութ

Վարչապետն ու Լեհաստանի Սենատի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և այլ հարցերի շուրջ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ․ լուսանկարներ, տեսանյութ

Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները

Վարչապետը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր

Խաղաղությունը առաջնահերթ կետ է, բարդ ճանապարհ է․ Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել հայտարարություններով

Ցնցումների մեջ են. երբ քաղաքացու թոշակը 17 հազար դրամ էր, ինչո՞ւ որևէ մեկը չէր մտածում բարձրացնել

Բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը մեր տարածաշրջանում տեղի ունեցող խաղաղության գործընթացին․ վարչապետ

Կառավարությունը շահագրգիռ է քննարկել ՀՀ-Ֆրանսիա ներդրումների, առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությունները

Որոշ տարածաշրջաններում ձյուն ու անձրև է․ Տավուշի ավտոճանապարհներին՝ մառախուղ

ՀՀ-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողները

Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-30թթ. ծրագիրը

Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան․ Ավինյանն ասել է՝ երբ և որքանով

Զգուշորեն բաց ենք ԵՄ-ն ընդլայնելու ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը ընտրող երկրների համար

«Կիա»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ տեսանյութ

Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել․ տեսանյութ

Բարի օր, և սիրում ենք բոլորիդ․ սրտիկ՝ Լեհաստանի վարչապետից․ տեսանյութ

Լեհաստանը շահագրգիռ է ՀՀ-ի հետ փոխգործակցության ամրապնդման հարցում․ Փաշինյան-Տուսկ առանձնազրույց է կայացել

Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետի հետ․ տեսանյութ

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի պատասխանատուին է հանձնել հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրի ՀՀ վավերագիրը

Դիմավորման պաշտոնական արարողություն Լեհաստանի վարչապետի կեցավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

80 մլրդ դրամ կհատկացվի թոշակների բարձրացումն ապահովելու համար, գումարն ունենք. Թորոսյան

Երեկոյան ժամերից ցիկլոնը կակտիվանա. կցրտի, սպասվում են տեղումներ ձյան ու ձնախառն անձրևի տեսքով, բուք

Կհստակեցվեն ճանապարհների գովազդային վահանակների պատշաճ տեսքի համար գովազդակիրների պարտականությունները

Կառավարությունը սահմանել է հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի նախագծին

Կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ չանսալ ղազինյանական խեղված ապատեղեկատվությանը. Պետրոսյան

Արաբկիրի «Երևան սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի

Ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին հրկիզած տղամարդկանց

Իրանը հայտարարել է NOTAM՝ փակելով օդային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ սահմանի գոտու ողջ երկայնքով

Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումներն այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի. ֆինանսների նախարար

Սամվել Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու. ո՞ւմ համար է նա փորձում ձայներ հավաքել

ԿԳՄՍ նախարարը և Ղազախստանի դեսպանը քննարկել են սպորտի ոլորտում իրականացված համագործակցության հարցեր

Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան պայմանավորված էր խաղաղություն հաստատելու ձգտմամբ. Բոճորիշվիլի

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ