Երևան
12 °C
«Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումներն այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի»:
Այս մասին Կառավարության փետրվարի 26-ի նիստի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը հիշեցրեց՝ նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, և էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը, ներդրվել է հայտարարագրերի ինքնաշխատ ներկայացման համակարգ, մասնավորապես հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա, ֆիզիկական անձը կարող է նախալրացված հայտարարագիրը փոփոխել, իսկ փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված:
«Առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատույց ստացվող ակտիվները, ժառանգության և նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը և դրամական միջոցները»,- նշել է նա:
Սահմանվել է նաև, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող, նվազեցվող եկամուտները: Ընտանիքի անդամներ են համարվում ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները, զավակները, քույրերը, եղբայրները, պապերը, տատերը: Կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ և շեմեր (այս դեպքում խոսքը արդեն ոչ ընտանիքի անդամներից ստացվող եկամուտների մասին է): Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա, նվազեցվող եկամուտների տեսակներ և շեմեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կհստակեցվեն ճանապարհների գովազդային վահանակների պատշաճ տեսքի համար գովազդակիրների պարտականությունները
Կառավարությունը սահմանել է հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի նախագծին
Կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ չանսալ ղազինյանական խեղված ապատեղեկատվությանը. Պետրոսյան
Արաբկիրի «Երևան սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի
Ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին հրկիզած տղամարդկանց
Իրանը հայտարարել է NOTAM՝ փակելով օդային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ սահմանի գոտու ողջ երկայնքով
Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումներն այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի. ֆինանսների նախարար
Սամվել Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու. ո՞ւմ համար է նա փորձում ձայներ հավաքել
ԿԳՄՍ նախարարը և Ղազախստանի դեսպանը քննարկել են սպորտի ոլորտում իրականացված համագործակցության հարցեր
Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան պայմանավորված էր խաղաղություն հաստատելու ձգտմամբ. Բոճորիշվիլի
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ
Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ
Իրանը շարունակում է ներդրումներ անել հեռահար հրթիռների արտադրության մեջ. սա լուրջ սպառնալիք է. Ռուբիո
Վլադիմիր Պուտինի դերը վճռորոշ եղավ հրադադարի հաստատման հարցում. վարչապետ
Ակադեմիական քաղաքի բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել 2027-ից. ԿԳՄՍ նախարար
ՀՀ-ում այսօր կան 700,000 դրամ ստացող ուսուցիչներ և զինվորականներ. վարչապետ
Քննարկում ենք ԵՄ-ի ներգրավվածության ձևը տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում․ Փաշինյան
Վիճաբանություն և դանակահարություն Լոռու մարզում. վնասվածքներով հոսպիտալացվել են եղբայրներ
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապամոնտաժվել է 65 շենք, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի եղբոր կառույցը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորման 34-րդ տարեդարձին
ՀՀ ամենամեծ շինհրապարակում՝ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում, 2-րդ թունելն է փորվել. տեսանյութ
Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Այժմ համաձայնեցնում ենք Թրամփի ուղու իրավական շրջանակն ԱՄՆ-ի հետ․ վարչապետ
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ ֆինանսների քարտուղարության ներկայացուցչի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Ռուսական ռազմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ վարչապետ
Տրամադրությունը տարածաշրջանում փոխվում է, հույս ունենք տեսնել փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում
Բերդ-Ճամբարակ հատվածը դժվարանցանելի է․ ՀՀ որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Վարչապետին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական Ավետարանը․ լուսանկարներ
2025-ն առաջին տարին էր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զոհեր․ հիմա կա իրական խաղաղություն․ վարչապետ
Տևական խաղաղության վերջին քայլը հունիսի 7-ին է տեղի ունենալու, որից հետո խաղաղությունը պետք է լինի անշրջելի
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ
Շատ ջերմություն ստացա մեր տատիկ-պապիկներից և նույնը տվեցի նրանց․ Թորոսյանն այցելել է «Նորք» խնամքի կենտրոն
ՄԱԿ ՄԻԽ նախագահը ծանոթացել է Հայաստանի կողմից ներկայացվելիք ցեղասպանության կանխարգելման բանաձևի մանրամասներին
Հիշել են վարչապետի անցած տարվա ելույթը, բայց լավ չեն հիշել․ ինչ էր ասել Փաշինյանը 3 ամիս առաջ թոշակի մասին
Կրկեսային գործիչների հոգեվարքը. կենսաթոշակների բարձրացման լուրը բավականին ծանր է տարել ընդդիմությունը․ Չախոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT