Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից խուսափածները կհամաներվեն. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Խորհրդարանն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով նախատեսվում է համաներում հայտարարել մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ զորահավաքային զորակոչից խուսափած եւ ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: 
Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ նախաձեռնության ընդունման հիմքում ընկած են հետպատերազմական հետեւանքների մեղմումը, ինչպես նաեւ մարդասիրության եւ համերաշխության սկզբունքների դրսեւորումը:
Ըստ նրա՝ նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռվում ծառայությունից խուսափած անձանց վերադառնալու հայրենիք եւ սեփական ավանդը ներդնելու մի շարք ոլորտների զարգացման գործում:

Հովհաննիսյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կկատարվեն փոփոխություններ, որոնց համար հիմք են հանդիսացել տեղի ունեցած քննարկումները: Փոփոխությունների արդյունքում ընդլայնվելու է հնարավոր շահառուների շրջանակը: Նախատեսվում է համաներում կիրառել  ՀՀ քրեական օրենսգրքի ոչ միայն 327-րդ հոդվածի 1-ին, այլ նաեւ 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ: 
  
Համաներումը չի կիրառվի 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից, ինչպես նաեւ վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ: 
  
Համաներումը նախատեսվում էր չկիրառել այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում կամ դատապարտվել են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածով: Սակայն քննարկումների արդյունքում որոշվել է մինչեւ երկրորդ ընթերցում հանել այս սահմանափակումը: 
  
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ տեղեկացրեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: 
  
«Հստակ գիտակցելով, որ արտերկրում գտնվող բազմաթիվ հայ երիտասարդներ պատերազմի ընթացքում չկարողացան վերադառնալ հայրենիք եւ իրենց աջակցությունը ցուցաբերել պետությանը՝ ՀՀ կառավարությունը մարդասիրական սկզբունքներով նախաձեռնեց մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու գործընթացը: Դրանով տարբեր պատճառներով հայրենիքից բացակայած երիտասարդներին բացառիկ հնարավորություն է տրվում վերադառնալու եւ հետպատերազմյան շրջանում իրենց ներդրումն ունենալու ՀՀ տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտների զարգացման գործում»,-ընդգծեց Քոչարյանը: 
  
Հարցի քննարկման վերջում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը պատգամավորների հարցերին ի պատասխան ներկայացրեց նախագծի ընդունման դեպքում դրա կիրառման ձեւերը: Ասաց, որ անձինք կամովին պետք է ներկայանան քրեական հետապնդման մարմիններ կամ դատարան: 

«Քաղաքացիները կներկայանան ՀՀ, եւ արագ ընթացակարգերի միջոցով համապատասխան իրավասու մարմինների կողմից կկայացվի քրեական հետապնդումը դադարեցնելու եւ չիրականացնելու որոշումներ: Կստացվի, որ համաներումը կիրառվել է այդ անձի նկատմամբ»,-ասաց փոխնախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1610 դիտում

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն