Երևան
12 °C
Երեւանի Արաբկիր վարչական շրջանի համար 22 «Թիթեռնիկ» մանկապարտեզում սույն թվականի մայիսի 3-ից հիմնանորոգման աշխատանքներ են սկսվելու, եւ հաստատության դռները փակվելու են 18 ամսով։ Այդ պատճառով, ինչպես ծնողներն են պնդում, ավելի քան 160 երեխա մնալու է առանց նախադպրոցական կրթության, աշխատակիցներն էլ մատնվելու են հարկադիր պարապուրդի: Ծնողները, ինչպես նաև մանկապարտեզի աշխատակիցները, այդ ամենի մասին իմացել են ընդամենը երեք օր առաջ։
Ծնողների խոսքով՝ իրենց նախապես ասել են, որ մանկապարտեզը նորոգվելու է, բայց չեն ասել, որ այն հիմնովին է լինելու եւ փակվելու է: Եվ այս դեպքում չեն առաջարկել որեւէ այլընտրանք, միայն ասել են՝ «Գնացեք, դուք Ձեր գլխի ճարը տեսեք»:
Քաղաքապետարանի մոտ բողոքի ցույց անող ծնողների պահանջը կա՛մ տարածք հատկացնելն էր, որ մանկապարտեզի կոլեկտիվը երեխաների հետ տեղափոխվի այդ տարածք եւ շարունակի իր գործունեությունը, կա՛մ՝ երեխաներին տեղավորել վարչական շրջանի այլ մանկապարտեզներում:
«Մեր վարչական շրջանում իրար մոտ կա երկու մանկապարտեզ եւ երկուսն էլ կրկին հիմնանորոգման մեջ են: Մենք կողմ ենք նորոգմանը, բայց ցանկացած լավ գործ խրախուսելի է այն դեպքում, երբ տուժող կողմ չկա: Այս դեպքում տուժողը ազգի կորիզն է՝ երեխաները, քանի որ գտնվում են նախադպրոցական տարիքում, որովհետեւ նրանց պետք է շփումը, կոլեկտիվում ադապտացվելը: Համաձայն եմ ՝ վերանորոգումը լավ բան է, հաջորդ սերունդները ավելի բարեկարգ մանկապարտեզներ կհաճախեն, բայց ոչ մեր երեխաների տուժելու հաշվին»,- նշեց ծնողներից մեկը:
Վրդովված ծնողներին քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանը ներկայացրեց, որ մանկապարտեզներում երեխաների թվի հետ կապված սահմանափակման պատճառով երեխաներին դեռ չեն կարող տեղավորել այլ մանկապարտեզներում: Քաղաքապետարանն արդեն երեք շաբաթ է, ինչ սպասում է Առողջապահության նախարարության կողմից ուղարկվող փաստաթղթին, որում կնշվի, որ մանկապարտեզների խմբերը կարող են ընդլայնվել: Եվ ըստ այդմ էլ՝ իրենք կկարողանան կազմակերպել երեխաների տեղափոխության հարցը այլ մանկապարտեզներ:
Ծնողները, սակայն, աշխատակցից պահանջում էին կոնկրետ պատասխան՝ երեխաներին ուր տանել երկուշաբթի օրը, սակայն Կարեն Սարգսյանը նշեց, որ կոնկրետ պատասխան հիմա չի կարող տալ.
«Երբ առողջապահության նախարարության կողմից հրահանգ լինի, որ մանկապարտեզների խմբերը կարող են ընդլայնվել, այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք երեխաներին տեղավորել վարչական շրջանի այլ մանկապարտեզներ: Մենք երեք շաբաթ այդ փաստաթղթին ենք սպասում, ամեն օր դիմում ենք նախարարություն, նույնիսկ շինարարությունն այդ պատճառով մեկ ամիս հետաձգել ենք»,- ասաց նա,- ապա պատասխանելով ծնողների այն հարցին՝ թե եթե ստանան պաշտոնական փաստաթուղթը, լուծումը ե՞րբ կտրվի, ասաց, որ՝ անմիջապես.
«Հենց մենք այդ փաստաթուղթը ունենանք, մեկ ժամ հետո այդ գործողությունը կկազմակերպվի»:
Ծնողները բազմաթիվ հարցեր հնչեցրին, այդ թվում նշելով, որ թաղապետարանից իրենց տեղեկացրել են, որ նույնիսկ այլ մանկապարտեզներում տեղավորվելու դեպքում՝ առաջնահերթությունն իրենց երեխաներին չի տրվելու, այլ այն երեխաներին, որոնք հերթագրված են եւ սպասում են մանկապարտեզ հաճախելու իրենց հերթին:
Քաղաքապետարանի աշխատակիցը վստահեցրեց, որ այդպես չէ, իրենք հաշվարկ են կատարել, որի արդյունքում՝ այն ծնողների երեխաները, որոնց երեխաները արդեն իսկ հաճախում են, իրենց տրվելու են առաջնահերթություններ:
Ծնողներն առաջարկեցին քննարկել նաեւ այն տարբերակը, որ մի փոքր էլ երկարաձգել հիմնանորոգման ժամկետը, մինչեւ հստակ որեւէ որոշում ունենալը: Նրանք իրենց ստորագրություններն ու խնդրանք-պահանջը փոխանցեցին քաղաքապետարանի աշխատակցին, որը խոստացավ օրվա ընթացքում հնարավորինս շուտ որեւէ լուծում գտնել եւ կապվել նրանց հետ:
Հանդիպումից, սակայն, ծնողներն այդքան էլ գոհ չէին: Նրանց խոսքով ՝ գրեթե նույն պատասխանն իրենց տվել էին նաեւ հեռախոսով, եւ դեռ հարցական է մնացել այն պատասխանը՝ երկուշաբթի օրը ուր պետք է տանեն իրենց երեխաներին:
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է որոշվել հիմնանորոգումը ամբողջովին կատարել, այլ ոչ թե, օրինակ՝ մաս-մաս, որին նա պատասխանեց, որ որոշումը կայացնելիս հաշվարկվել են բոլոր հնարավոր տարբերակները եւ ընդունվել է օպտիմալ տարբերակը:Իսկ մանկապարտեզի կեսը վերանորոգելու ժամանակ եւս կլիներ երեխաներին տեղավորելու խնդիր: Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունը վերջին երկու-երեք տարիների ընթացքում ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում նախադպրոցական կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ շենքային պայմանների բարելավման միջոցով:
«Համայնքային ենթակայության մանկապարտեզների զգալի մասը սովետական տարիներից, այսինքն՝ իրենց կառուցումից ի վեր, չեն հիմնանորոգվել, նախորդ տարիներին շատ ժամանակ կոսմետիկ վերանորոգումներ են եղել, որոնք շենքային պայմանների բարելավման վրա էական ազդեցություն չեն թողել, առավել եւս հարցը առանցքային կարեւորություն ունի երեխաների անվտանգության տեսանկյունից: Քաղաքապետարանը բնականաբար չի կարող ժամանակ կորցնել եւ համայնքային միջոցների ներածին չափով, նաեւ միջազգային գործընկերների շատ նկատելի աջակցությամբ խոշորածավալ հիմնանորոգման աշխատանքներ են արվում: Ինչպես վերջերս քաղաքապետը նշեց՝ անցած տարի 12 մանկապարտեզ է հիմնանորոգվել եւ շահագործման հանձնվել, այս պահի դրությամբ հիմնանորոգվում է 23 մանկապարտեզ:
Եվ բնականաբար, այդ նորոգման աշխատանքները, որի նպատակը երեխայի լավագույն շահն է, որոշակի անհարմարություններ են ստեղծում առանց այդ էլ հերթագրման հետ կապված պրոբլեմատիկ հարցում»,- ասաց նա, ապա հավելեց, որ հայցում է ծնողների ներողամտությունը, սակայն կարծում է՝ նպատակը լիովին արդարացնում է այդ անհարմարությունը:
«Մենք խոսում ենք 160 երեխայի մասին, բայց Երեւանում շուրջ 10 հազար երեխա կա, որ դուրս են մնացել նախադպրոցական կրթությունից կամ հերթի մեջ սպասում են, եւ բնականաբար ցանկացած ծնողի, ցանկացած երեխայի խնդիրը շատ թե քիչ հավասար չափով կարեւոր է: Քաղաքապետարանը նաեւ այլ կառույցների համագործակցությամբ փորձում է այնպես անել, որ բոլոր մանկապարտեզներում հերթագրված երեխաները կարողանան հաճախել այնտեղ: Իսկ ծնողների դիմումը, որ այսօր փոխանցվեց, կքննարկվի եւ ինչ-որ համապատասխան որոշում կկայացվի»,- ասաց Հակոբ Կարապետյանը:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT