Երևան
12 °C
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները սկսվելու առաջին օրվանից մինչեւ ապրիլի 26-ը «AstraZeneca» և «Sputnik-V» պատվաստանյութերով պատվաստվել է մոտավորապես 2200 քաղաքացի կամ բնակչության 0,07 տոկոսը: Այս մասին տեղեկացանք առողջապահության նախարարությունից:
Քովիդի դեմ պատվաստումները մեզ մոտ սկսվել են դեռևս ապրիլի 13-ից: Առաջին պատվաստվողները բուժաշխատողները եւ ռիսկի խմբի մեջ մտնող 65 տարեկանից բարձր անձինք էին: Այնուհետև պետք է պատվաստվեին տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք, 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները: Սակայն նախարարությունը փոփոխություններ է կատարել պատվաստման խմբերի և ընթացակարգերի մեջ:
Այսուհետեւ կորոնավիրուսային հիվանդության դեմ Հայաստանում կարող են պատվաստվել նաև այն մարդիկ, որոնք ռիսկային խմբում չեն, բայց պատվաստվելու ցանկություն ունեն, ինչպես նաև ռիսկային խումբը ներկայացնող, բայց Հայաստանի քաղաքացիություն չունեցող, այստեղ ապրող ու կացության իրավունք ունեցող մարդիկ:
Բացի այս, եթե նախկինում վիրուսի դեմ պատվաստվելու համար անհրաժեշտ էր, որ քաղաքացիները դիմեն իրենց տարածքային պոլիկլինիկաներ, ապա այժմ կարելի է դիմել ցանկացած պոլիկլինիկա:
Այս ամենին զուգընթաց, սակայն, քաղաքացիներից շատերը կարծես թե այդքան էլ համաձայն չեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելուն: Մեր հարցմանը մասնակցած տարբեր տարիքային խմբի պատկանող 40 քաղաքացիներից 20-ի կարծիքով՝ պատվաստվելու կարիք չկա, որովհետև իրենք հաղթահարել են և կարող են հաղթահարել վիրուսը, 13-ը նշեցին՝ պատվաստանյութերի նկատմամբ դեռ բավարար վստահություն չունեն, նրանց մտահոգում է հատկապես «AstraZeneca» պատվաստանյութը: Մյուս 7-ի խոսքով կպատվաստվեն, բայց ոչ «AstraZeneca» պատվաստանյութով և ոչ հիմա:
Որոշ քաղաքացիներ էլ մեզ հետ զրույցում նշեցին՝ ճիշտ է, իրենց տարածքային պոլիկլինիկաներից պարբերաբար զանգեր և հաղորդագրություններ են ստանում պատվաստվելու վերաբերյալ, սակայն, միևնույն է, պատվաստվել չեն ցանկանում:
«Այդքան բան ենք տեսնում հեռուստացույցներով, այդքան բան ենք լսում: Մեկը ասում է՝ այս պատվաստանյութն է լավը, մյուսը՝ այն: Չես կարողանում կողմնորոշվել: Կպատվաստվեմ, բայց երևի մի քանի ամիս հետո. տեսնեմ՝ էլ ինչ պատվաստանյութ են ներկրում ու ինչ է կատարվում ամբողջ աշխարհում»,- մեր հարցմանը պատասխանելով՝ ասաց 41-ամյա մի կին:
«Ռիսկային խմբում եմ, անընդհատ զանգում են, բայց գնամ պատվաստվելու ինչի՞ համար: Ինչ իմանամ՝ ինձ հետ ինչ կլինի պատվաստվելուց հետո»,- մտավախություն ունի մեկ այլ՝ 65 տարեկան կինը:
«Չեմ ցանկանում պատվաստվել, 29 տարեկան եմ, ճիշտ է, չեմ էլ ուզում վիրուսով վարակվեմ, բայց չեմ գնա պատվաստվելու, եթե գնամ էլ, կցանկանամ «Sputnik-V»-ով պատվաստվել»,- ասաց երիտասարդը:
Չնայած մեզ հանդիպած քաղաքացիների կողմից հնչեցված կարծիքները պատվաստվելու վերաբերյալ բացասական են, բայց պարզվում է, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք ցանկանում են պատվաստվել COVID19-ի դեմ: Ըստ առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի՝ պատվաստման ընթացակարգի մեջ փոփոխությունները արվել են՝ հաշվի առնելով վիրուսի դեմ պատվաստվելու մարդկանց ցանկությունը: Նրա խոսքով՝ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար դիմում են 18 տարեկանից սկսած անձինք:
Հայաստանում պատվաստումների վերաբերյալ չհուսադրող վիճակագրության մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Ըստ նրա՝ տարածաշրջանում ամենաքիչ պատվաստումները արվել են Հայաստանում:
«2021 թվականի ապրիլի 25-ի դրությամբ ամբողջ աշխարհում ներարկվել է պատվաստանյութի շուրջ 1.02 միլիարդ դեղաչափ: Պատվաստումների տեմպը ներկայում կազմում է շուրջ 17,8 մլն դեղաչափ օրական:
ԱՄՆ-ում ներարկվել է 231 մլն դեղաչափ (hամապատասխանում է շուրջ 29 տոկոսին -խմբ.) միջինում՝ շուրջ 2,74 մլն դեղաչափ օրական:
ՌԴ-ում իրացվել է 17,9 մլն դեղաչափ, համապատասխանում է բնակչության շուրջ 9,1%-ին, օրական՝ տեմպը շուրջ 74 հազ. դեղաչափ:
Թուրքիայում՝ 21,1 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 12,7%-ին, օրական՝ տեմպը շուրջ 156 հազ. դեղաչափ:
Ադրբեջանում՝ 1,4 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 7,1%-ին, օրական տեմպը՝ շուրջ 13,8 հազ դեղաչափ:
Իրանում՝ շուրջ 718,5 հազ, համապատասխանում է բնակչության շուրջ 0,4%-ին, օրական տեմպը՝ շուրջ 41,9 հազ. դեղաչափ:
Վրաստանում՝ շուրջ 37,5 հազ մարդ, համապատասխանում է բնակչության շուրջ 0,5%-ին, օրական տեմպը՝ շուրջ 1,2 հազ դեղաչափ:
Իսրայելը պատվաստել է բնակչության շուրջ 62,2%-ին, այդ թվում՝ 70 և բարձր տարիքային խմբի բնակչության 88%-ից ավելիին: Տարեսկզբից COVID-19-ի նոր դեպքերի թիվը Իսրայելում նվազել է շուրջ 70%-ով:
ԵՄ երկրներում իրականացվել է 122,6 մլն պատվաստում: Բնակչության շուրջ 24.2% ստացել է առաջին դեղաչափը, իսկ 8,9%-ը՝ երկրորդը: Դեղաչափերի ներարկման միջև տարբերությունը կազմում է 21-42 օր: Oxford-AstraZeneca պատվաստանյութ ներարկվել է շուրջ 31,68 մլն դեղաչափ, Pfizer-BioNTech՝ 95,1 մլն, Moderna՝ 12,06 մլն, Sputnik V՝ 1,3 մլն»,- գրել է Արմեն Մուրադյանը՝ հավելելով.
«Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում եմ ու հորդորում՝ պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա, դա վտանգավոր է․․․ Այլընտրանք չկա, պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT