Երևան
12 °C
Թեեւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեղմացվել են ընդունելության պայմանները, մասնավորապես, թույլատրվել է մանկապարտեզներում երեխաների կրթության գործընթացը կազմակերպել առավելագույնը 20 երեխայի համար` 18-ի փոխարեն, սոցիալական հեռավորությունն էլ 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետրը, այնուամենայնիվ շատ ծնողներ դժգոհում են երեխաներին մանկապարտեզ տանելու հնարավորություն չունենալուց՝ համոզված լինելով, որ սահմանված հեռավորությունն էլ շատ դեպքերում ձեւական է:
Չնայած նրանց դժգոհությանը՝ համապատասխան գերատեսչությունները վստահեցնում են, որ իրենց կողմից կատարվող ամենօրյա աշխատանքները, պարբերական ստուգումները, շրջայցերը եւ մանկապարտեզներում կատարվող ամենօրյա վերահսկողությունը միտված է հենց նրան, որ բացահայտվեն առաջացած խնդիրները, ռեալ գնահատական եւ լուծումներ տրվեն խնդիրներին՝ նաեւ հետագա անելիքները ճիշտ կազմակերպելու համար:
Հասկանալու համար, թե վերջին շրջանում ի՞նչ խնդիրներ են բացահայտվում մանկապարտեզներում ստուգումների արդյունքում, եւ առհասարակ ինչքանո՞վ են նախադպրոցական հաստատություններում պահպանվում հակահամաճարակային կանոնները, դիմեցինք Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին:
Մեր հարցմանն ի պատասխան՝ նրանք նշեցին, որ Տեսչական մարմնի կողմից իրականացվում են ամենօրյա պարբերականությամբ ստուգայցեր՝ առանց տնտեսավարողին նախապես զգուշացնելու: Առաջնահերթությունը մանկապարտեզներին տրվում է՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի կողմից ներկայացված նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրված COVID-19 հաստատված դեպքերի մասին տեղեկատվությունը, թեժ գծով, համացանցում տեղադրված նյութերը, ինչպես նաև Տեսչական մարմնի նախաձեռնությամբ։
Անդրադառնալով վերջին երկու շաբաթվա ընթացքում իրենց իրականացրած աշխատանքներին ու դրանց արդյունքներին՝ Տեսչական մարմնից նշեցին, որ ապրիլի 5-16-ը Տեսչական մարմնի կողմից իրականացվել է 38 ստուգայց Երևան քաղաքի 7՝ Շենգավիթ, Կենտրոն, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Նոր-Նորք վարչական շրջաններում գործող մանկապարտեզներում: Պարզվել է, որ մանկապարտեզներում հնարավորինս պահպանվում են հակահամաճարակային անվտանգության կանոնները, թերություններ հայտնաբերելու դեպքում դրանք տեղում վերացվում են։ Սանիտարական կանոնների խախտումներ չեն արձանագրվել։
Համապատասխան 19 ստուգայցեր են կազմակերպվել նաեւ Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Ստուգայցերի ժամանակ հիմնականում արձանագրվել են աշխատակիցների և սաների ջերմաչափման խախտումներ, ախտահանման աշխատանքների գրանցամատյանների թերի վարման դեպքեր։
Ապրիլի 5-ից մինչև ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է թվով 8 ստուգայց ՀՀ Գեղարքունիքի մարզի 6 մանկապարտեզներում: Ստուգայցի ժամանակ Գեղարքունիքի մարզի մանկապարտեզներում խախտումներ չեն արձանագրվել, մանկապարտեզներում ո՛չ աշխատողների, ո՛չ սաների մոտ հիվանդացման դեպքեր չեն արձանագրվել։ Սյունիքի մարզի մանկապարտեզներում իրականացվել է թվով 12 ստուգայց. այդտեղ եւս խախտումներ չեն արձանագրվել։
Ըստ Տեսչական մարմնի տեղեկության՝ 2021 թվականին իրականացված ստուգայցերի ժամանակ խախտումներ են արձանագրվել Նշավան, Աբովյան, Ազատավան, Բաղրամյան համայնքների նախակրթարաններում, Արտաշատի թիվ 4 մանկապարտեզում, անհատ որոշ ձեռնարկատերերին պատկանող մանկապարտեզներում։
Ընդհանուր հանդիպող խախտումներից են ՝ փակվող կափարիչով աղբամանների վրա «Օգտագործված դիմակներ» մակնշման բացակայությունը, պտուտակավոր ծորակներով լվացարանների առկայությունը, խմբասենյակներում և սան.հանգույցներում փակվող աղբամանների բացակայությունը, ախտահանման և ջերմաչափման մատյանների բացակայությունը կամ ձևաչափին անհամապատասխանությունը, գրանցամատյանների թերի լրացումը, որոշ դեպքերում ախտահանիչ միջոցների բացակայությունը, հեռահար ջերմաչափերի բացակայությունը, ինչպես նաև արձանագրվել են դիմակների պարտադիր կրման պահանջի խախտումներ։
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից հատնեցին, որ խախտումների արձանագրման դեպքում կազմակերպության տնօրենին տրվում է հանձնարարական և ժամկետներ՝ խախտումների վերացման համար, որից հետո Տեսչական մարմնի կողմից կատարվում է տրված հանձնարարականի կատարողականի ստուգում։ Խախտումները կրկնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի տնօրենը ենթարկվում է վարչական տույժի (սահմանվում է տուգանք)։ Հավելեցին, որ Տեսչական մարմնի կողմից տուգանքներ չեն սահմանվել, քանի որ ստուգայցերի ժամանակ տնտեսավարող սուբյեկտների կողմից տրված հանձնարարականները կատարվել են սահմանված ժամկետներում։
Ինչ վերաբերում է մանկապարտեզներում սոցիալական հեռավորության պահպանմանը եւ այն հարցին, թե ինչպես կարող են վերահսկել սահմանված սոցիալական 1 մետր հեռավորության պահպանումը, մեզ ասացին, որ սոցիալական հեռավորությունը պահպանվում է տարածքի գծանշումների, ինչպես նաև սեղանների և մահճակալների միջև 1մ հեռավորության պահպանմամբ, եւ ավելացրին,որ այդ առումով՝ խախտումներ չեն հայտնաբերվել։
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT