Երևան
12 °C
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Սաֆարյանը ներկայանալու է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցության ցուցակով, սակայն կուսակցության անդամ չէ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իր՝ քաղաքականությունը չսիրելու, Մարտի 1-ի գործի եւ այլնի մասին ՀԺ-ն զրուցել է Սեդա Սաֆարյանի հետ:
- Տիկին Սաֆարյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել այս ընտրություններին եւ ինչո՞ւ հենց «Հանուն Հանրապետության» կուսակցության ցուցակով: Քննարկումները պարոն Բաբաջանյանի հետ երբվանի՞ց էին սկսվել:
- Մոտ մեկ ամիս է, ինչ քննարկումները սկսվել էին: Ըստ էության, այս իրավիճակում, կոնկրետ ինձ համար ամենահարմար կուսակցությունը «Հանուն Հանրապետությանն» է: Մեր միջեւ երկար քննարկումներ են տեղի ունեցել:
- Ձեզ քաղաքականության մեջ երբեւէ պատկերացրե՞լ եք, ցանկանո՞ւմ էիք զբաղվել քաղաքականությամբ:
- Անկեղծ ասած, ես չէի պատկերացնում ինձ քաղաքականության մեջ: Ես իրավաբան եմ, սիրում եմ իմ մասնագիտությունը, շատ նպատակներ ունեի իմ մասնագիտության ու աշխատանքի հետ կապված՝ իրավունք, պատիժ, պատասխանատվություն... Բայց ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ շատերն ասում էին, որ պետք է լինեմ ԱԺ-ում, խորհրդարանում խայտառակ վիճակ է օրենսդրական բացերի առումով, կա ռեֆորմներ անելու անճարություն, ես կարծում եմ՝ այնտեղ մենք անելիք ունենք: Առավել եւս, եթե մեր խմբում լինեն նաեւ այլ իրավաբաններ: Պետք է գնալ ԱԺ եւ քրտնաջան աշխատել: Բայց ես էլի շարունակելու եմ իմ գործունեությունը, ես քաղաքական գործիչ չեմ:
- Այլ կուսակցություններից ստացե՞լ եք առաջարկներ:
- Այո, ստացել եմ, բայց չեմ կարող հրապարակել, թե որ կուսակցություններից: Չեմ ընդունել հրավերները, քանի որ ինձ հոգեհարազատ չեն եղել:
- «Հանուն Հանրապետություն» կուսակցությունը դաշինք կազմելո՞ւ է, կա՞ն քննարկումներ:
- Լինում են հանդիպումներ պարոն Բաբաջանյանի հետ, բայց չեմ կարող նշել, թե որ ուժերի հետ, քանի որ դա իմ գործառույթը չէ, այդ մասին պետք է Արման Բաբաջանյանը խոսի: Իհարկե, մենք քննարկումներ ունենում ենք, կարծիքներ փոխանակում ենք, բայց դեռեւս ամբողջական պատկեր չկա: Կարծում եմ՝ մինչեւ 10 օրվա մեջ ավելի պարզ կլինի:
- Տիկին Սաֆարյան, ո՞ր ուժերին կցանկանայիք տեսնել «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ մեկ դաշինքում:
- Կուզենայի տեսնել Դավիթ Սանասարյանին, ինչպես նաեւ Նորայր Նորիկյանին իր՝ «Արդար Հայաստան» կուսակցությամբ, ես տեսնում եմ իրենց աշխատանքը:
- Ձեր եղբայրը՝ Ստյոպա Սաֆարյանը, քաղաքական մեկնաբան է, եղել է նաեւ ԱԺ պատգամավոր, այժմ Հանրային խորհրդի նախագահն է: Արդյոք պարոն Սաֆարյանին է՞լ կարող ենք տեսնել նախընտրական ցուցակներում, առաջարկներ ունի՞:
- Այո, ունի առաջարկներ, բայց չեմ կարող ասել, թե նա ինչ կորոշի: Առաջիկա մեկ շաբաթվա մեջ նա էլ կորոշի, թե ինչ է անելու: Ստյոպայի մեջ հոգնածություն ու հիասթափություն կա, ինքն էլ է մտածում, որ պետք է գնա մի տեղ ու բարձրաձայնի հարցեր: Բայց եթե պետք է գնաս, նույն տեղում դոփես, իմաստ չկա: Այնպիսի խմբի հետ պետք է աշխատես, որ կարողանա լուրջ փոփոխություններ մտցնել:
- Քաղաքական գործիչների առօրյայի շատ կարեւոր մաս են կազմում սոցիալական ցանցերը, սակայն Դուք ոչ մի սոցիալական ցանցում չկաք գրանցված: Ապագայում Ձեզ կտեսնե՞նք որեւէ օնլայն հարթակում, թե՞ շարունակելու եք Ձեր գործունեությունը ծավալել օֆլայն տիրույթում:
- Ես գտնում եմ, որ այսօրվա կոնֆլիկտային իրավիճակներում կա սոցցանցերի դերը: Հազար ձեւի լսարան կա, որտեղ դու կարող ես երեւալ, էլ չեմ ասում, որ ավելի լավ է քաղաքական գործիչը երեւա մի հեռավոր գյուղում, քան՝ սոցցանցերում: Ես պետք է գործնական քայլեր անեմ, մարդու հեղինակությունն իր արած գործերով է երեւում:
- Պատգամավոր ընտրվելու դեպքում, ամենայն հավանականությամբ կլինեք Պետաիրավական հարցերի հանձնաժողովում, քանի որ մասնագիտությամբ իրավաբան եք: Արդեն մտածե՞լ եք, թե ի՞նչ նախագծեր եք առաջարկելու:
- Այո, կլինեմ այդ հանձնաժողովում: Ես իրավաբան եմ եւ շատ լավ գիտեմ, թե մեր օրենսդրության մեջ ինչ բացեր կան: Լուրջ աշխատանքները, վերափոխումները պետք է դառնան ծրագիր, եւ այդ ծրագրերը պետք է ներկայացվեն հանրությանը: Վերջերս էլ տեսաք, ինչ նորմի կպանք՝ ասեցին՝ հակասահմանադրական է: Ես գտնում եմ, որ ՀՀ օրենսդրությունը լուրջ վերանայման կարիք ունի ու դրա վերանայման ձեւաչափը մենք կընտրենք:
- Տիկին Սաֆարյան, Դուք Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ եք, ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էիք, որ պատրաստվում եք բողոքարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը: Արդյոք շարունակելո՞ւ եք զբաղվել այդ գործով:
- Ես կհասցնեմ ե՛ւ բողոքարկել ե՛ւ Եվրոպական դատարան դիմել: Պատգամավոր դառնալուց հետո ես, բնականաբար, չեմ կարող դրանով զբաղվել, բայց իմ ուղարկած գործերն արդեն քննության առարկա կդառնան: Ոչինչ չի խոչընդոտում, որ իմ գործը շարունակողի հետ ես խորհրդակցեմ՝ այս գործի հետագա ընթացքի վերաբերյալ, ես չեմ կտրվի այս գործից ու ամեն բան կանեմ, որպեսզի հասնենք արդարության: Ես շատ մեծ պլաններ ունեմ այս մեծ գործընթացի եւ դրա հետագա զարգացումների հետ:
ԱՆՅՈՒՏԱ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT