Երևան
12 °C
Այսօր՝ Երեւանի ժամանակով 18:00-ին, ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:
Ազգային ժողովում այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում տեղեկացնելով այս մասին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ընդգծեց, որ հարցը լիագումար նիստի օրակարգում ընդգրկվել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության երկարատեւ ու համառ ջանքերից հետո:
Անդրադառնալով Ռուսաստանի պատվիրակների կողմից գերիների հարցը օրակարգում ներառելուն դեմ եւ ձեռնպահ քվեարկելուն՝ Եղոյանն ասաց, որ պետք է լսել պաշտոնական բացատրություն, հետո միայն կարծիք հայտնել այդ մասին:
«Կարեւորն այն է, որ հարցը ընդգրկվել է օրակարգ եւ քննարկվելու է, իսկ քննարկման տեխնիկական դետալների հետ կապված հարցը կարող եք տալ մեր պատվիրակության անդամներին, երբ որ վերադառնան Ստրասբուրգից»,- հավելեց նա:
Եղոյանը կարծում է, որ տարբեր հարթակներում այս խնդիրը պետք է բարձրացվի, որ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում բանեցվի, եւ հարցը լուծվի քաղաքական ճնշմամբ:
«Եթե դուք ինձ հարցնում եք, թե ինչ կտա ԵԽԽՎ լիագումար նիստում այդ հարցի քննարկումը... Այս հարցի դրական հետեւանքներն այնքան են, ինչքան որ հարցը օրակարգում չընդգրկվելու բացասական հետեւանքները»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ԵԽԽՎ-ն դատարան չէ, որ դատի, այլ խորհրդարանական վեհաժողով է:
Անդրադառնալով հարցին՝ բանաձեւ սպասվո՞ւմ է՝ Եղոյանը նշեց, որ, իր իմանալով, այս ընթացակարգով բանաձեւ չի սպասվում, բայց չի բացառվում, որ հաջորդ քայլով հարցն ընդգրկվի այն ընթացակարգերում, որում սպասվում է բանաձեւ.
«ԵԽԽՎ-ն դատարան չէ, եւ նույնիսկ այն հարցերը, որ ավարտվում են բանաձեւով, դրանից չի հետեւում, որ այնտեղ ինչ գրված է, հասցեատերը պետք է նույնությամբ իրականացնի: Ուղղակի բանաձեւը գրավոր ֆիքսված եւ վեհաժողովի կողմից տրված գնահատական է, եւ այսքանով է իր արժեքը ավելին»,- հավելեց նա:
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ պատասխանեց հարցին, թե կան կարծիքներ, որ այդ հարթակում հարցի քննարկումը կարող է վնասել խնդրի լուծմանը.
«Մենք սպասարկում ենք Հայաստանի Հանրապետության շահը: ՀՀ շահերից բխում է, որ բոլոր հնարավոր հարթակներում քննարկվի հայ գերիների հարցը: Այն ժամանակ, երբ տարբեր հարթակներում այս առումով կար լռություն, նույն ուժերը, որ ասում էին՝ դիվանագիտական սխալ է, թե եսիմ ինչ է, ասում էին՝ պետք է բոլոր հարթակներում թմբկահարել գերիների հարցը: Հիմա բոլոր հնարավոր հարթակներում թմբկահարվում է գերիների հարցը, ասում են՝ վա՜յ, թմբկահարվեց գերիների հարցը: Պետք է կողմնորոշվենք՝ ինչ ենք ուզում: Ադրբեջանի վրա պետք է ճնշումներ լինեն, որ մենք կարողանանք օր առաջ մեր քույրերին ու եղբայրներին վերադարձնել»,- ընդգծեց պատգամավորը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ
«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ
Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան
Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք 300.000-ից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը
Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ
Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկներ գործուղվել են մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT