Քաղաքապետարանը թույլատրել է Քոչարյանի գրքի գովազդային վահանակը տեղադրել Երեւանի փողոցներից մեկում. 2019-ին արգելել էր

Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գիրքը ներկայացնող գովազդային վահանակները հայտնվել են Երեւանի կենտրոնական փողոցներում:

Դա քաղաքացիներից շատերի զայրույթի պատճառն է դարձել: Նրանցից մեկն էլ համացանցում հրապարակել է Կոմիտասի պողոտայում տեղադրված գովազդային վահանակներից մեկն ու կից գրել. «Ուրիշ երկիր գիտե՞ք, որ մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկում հանցագործ մարդասպանի գրքի գովազդ է փակցված»:

2019 թվականին Երեւանի քաղաքապետարանը թույլտվություն չէր տվել, որ Քոչարյանի գրքի գովազդները տեղադրվեն մայրաքաղաքի պոստեռներին: Գրքի հայերեն տարբերակը հրատարակած «Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջով պարտավորեցնել գովազդի թույլտվություն տրամադրելու: «Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը 2020 թվականի դեկտեմբերին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու նշել, որ դատարանը պարտավորեցրել է Երեւանի վարչական շրջաններին Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքի համար տրամադրել գովազդի թույլտվություն։

«ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ Ա. Ծատուրյանի) անվավեր է ճանաչել Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների վարչական ակտերը, որոնցով, ըստ էության, մերժվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդումը: Դատարանը պարտավորեցրել է վարչական շրջաններին տրամադրել գովազդի թույլտվություն»,- ավելի վաղ գրել էր Կոչուբաեւը:

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ չկա: «Առաջին ատյանի դատարանը, հօգուտ հայտատուի, վճիռ է կայացրել, որը բողոքարկվել է երկրորդ ատյանում: Վերաքննիչ ատյանը դեռ նիստ չի գումարել, այդ հարցով վճիռ չի կայացրել»,- ասաց նա:

Միեւնույն ժամանակ, Կարապետյանը հայտնեց, որ 2019 թվականին ներկայացված գովազդ տեղադրելու հայտը իրավաբանորեն թերի է եղել, ոչ ճիշտ ձեւակերպված, դրա համար է քաղաքապետարանը մերժել: «Վերջերս գովազդի տեղադրման այլ ձեւակերպումներով թույլտվության նոր հայտ են ներկայացրել ու ստացել՝ ըստ սահմանված կարգի, այսինքն՝ մերժման հիմքերի բացակայության պայմաններում»,- հավելեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4275 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ