Երևան
12 °C
Երեւանը կօգտագործի արեւի էներգիան: Քաղաքապետարանի ու Եվրոպական Միության (ԵՄ) համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրն արդեն մեկնարկել է:
«ԵՄ-ն Երեւանի համար. արեւային համայնք» ծրագրի շրջանակներում բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրվում են արեւային ֆոտովոլտային (ՖՎ) կայաններ: Նպատակը՝ ընդհանուր օգտագործման տարածքներում էլեկտրական էներգիայի սպառումը շուրջ 70 տոկոսով նվազեցնելն է:
Ծրագրով նախատեսված է Երեւանի 100 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրել արեւային ֆոտովոլտային համակարգեր, որոնց միջոցով արտադրված էներգիայով սնուցվելու են շենքերի վերելակներն ու ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորման համակարգերը՝ շքամուտքեր, հարկային եւ միջհարկային հարթակներ, աստիճանավանդակներ: Ավելի քան 6000 ընտանիքներ կդառնանան այս ծրագրի շահառուներ:
Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից տեղեկացնում են, ծրագիրը տարածվում է Երեւանի 12 վարչական շրջաններից 11-ի վրա, բացառություն է Նորք Մարաշ վարչական շրջանը, որտեղ չկան բարձրահարկ եւ չափորոշիչներին համապատասխանող շենքեր: Նկատենք՝ մասնագետները նախապես մշակել են շենքերի ընտրության չափորոշիչները, դրանք պետք է ունենան 9-14 հարկայնություն, հարթ տանիքներ, որտեղ չկան այլ կոնստրուկցիաներ, անհրաժեշտ է նաեւ բնակիչ-սեփականատերերի 2/3-ի համաձայնությունը:
«Այս պահին ընթանում են 1-ին փուլի աշխատանքները՝ արեւային ֆոտավոլտային կայանների եւ լուսավորության համակարգեր են տեղադրվում թվով 48 շենքերում»,-մանրամասնել են քաղաքապետարանից:
Երեւանի քաղաքապետարանից նաեւ հայտնում են, որ չկան սահմանափակումներ կամ առավելություններ ըստ հասցեների: Եթե առկա է անհրաժեշտ մակերես, վահանակները 300 անկյան աստիճան թեքությամբ եւ լիարժեք դեպի հարավ տեղադրելու հնարավորությունը, ինչպես նաեւ բացակայում են կայանի աշխատանքը խոչընդոտող գործոններ, օրինակ՝ ստվեր, փոշի եւ հավելյալ ջերմություն, ապա հնարավոր է տվյալ վայրում տեղադրել եւ շահագործել արեւային համակարգ: «Երեւանում տարվա կտրվածքով արեւային օրերը բավական շատ են ու, այս առումով, պետք է պարզապես ճիշտ տեղն ընտրել»,-նկատում են լրատվականից:
Ծրագրի արդյունքում բազմաբնակարան շենքերում բանկվող բնակիչները տնտեսելու են ընդհանուր օգտագործման տարածքներում լուսավորության եւ վերելակների շահագործման համար էլեկտրաէնեգիայի վճարումների 50%-ը: Այսինքն եթե այժմ, օրինակ, վերելակի հոսանքի ծախսի համար բնակիչները վճարում են ամիսը 1000 ՀՀ դրամ, ապա արևային համակարգերի շահագործումից հետո կվճարեն 500 դրամ, որն էլ կփոխանցվի տվյալ շենքի նպատակային հաշվին: Բացի այդ, ՀԷՑ-ին նույնպես արեւային էներգիա կվաճառվի:
«Ամեն շենք ունենալու է իր նպատակային հաշվեհամարը բանկերում, որտեղ հավաքագրվելու է բնակիչների վճարած այդ 50 տոկոս գումարը, ինչպես նաեւ ՀԷՑ ՓԲԸ-ին վաճառված էլեկտրաէներգիայի գումարը: Այդ գումարները կուտակվելուց հետո օրինակ կարող են փոխվել մուտքերի դռները, պատուհանները»,- հայտնում են քաղաքապետարանից:
Նախատեսվում է նաեւ ծրագրում ներառված շենքերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էներգախնայող լուսատուներ՝ լուսադիոդային լամպեր՝ տան էներգասպառումը նվազեցնելու եւ ընտանեկան բյուջեն խնայելու համար:
Ըստ մասնագետների՝ այս ծրագիրը ենթադրում է տարեկան 300 տոննա CO2 գազի արտանետման նվազում:
Ստորեւ ներկայացնում ենք այն հասցեները, որտեղ տեղադրվելու են արեւային ֆոտովոլտային (ՖՎ) կայաններ.
Առաջին փուլում արեւային ֆոտովոլտային (ՖՎ) կայաններ կտեղադրվեն՝ Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի N4 շենքում, 1-ին թաղամասի N9 շենքում, 3-րդ թաղամասի N7 շենքում, 4-րդ թաղամասի N4ա շենքում, 4-րդ թաղամասի N41 շենքում, 2-րդ թաղամասի N10 շենքում, 2-րդ թաղամասի N39 շենքում եւ 4-րդ թաղամասի N17 շենքում:
Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր N19-րդ փողոցի 4-րդ, Տիգրանյան 19/1, Արամ Խաչատրյան 26/1, Մամիկոնյանց 36/1 հասցեներում:
Աջափնյակ վարչական շրջանի՝ Լենինգրադյան 48/2, Շինարարներ 15/2, Բաշինջաղյան 161 Հալաբյան 9/1 Էստոնական 12/1 Մարգարյան 39 հասցեներում: Աճառյան N18, Ավան Առինջ 1-ին միկ. N2/5 շենքում, Դուրյան թաղամասի N28 շենքում, Իսահակյան թաղ. 2/2 շենքում, Իսահակյան թաղ. 3/2 շենքում, Անդրանիկի 78, Օհանովի 36 հասցեում:
Երկրորդ փուլում՝ արեւային կայաններ կտեղադրվեն՝ Դավթաշենի 2-րդ թաղամասի 4ա շենքում, 2-րդ թաղամասի 40 շենքում, 2-րդ թաղամասի 46 շենքում, 3-րդ թաղամասի 15 շենքում, 3-րդ թաղամասի 16 շենքում, 4-րդ թաղամասի 10 շենքում, 4-րդ թաղամասի 11 շենքում, 4-րդ թաղամասի 37 շենքում, 4-րդ թաղամասի 44 շենքում, 4-րդ թաղամասի 45 շենքում: Արաբկիր 21-րդ փողոց N1 շենքում եւ Մամիկոնյանց փողոց 36/1 հասցեում: Ավան Առինջ 2 միկ. 3/3 շենքում, Դանիել Վարուժան թաղամաս 8 շենքում, Դանիել Վարուժան թաղամաս N9 շենքում, Դանիել Վարուժան թաղամաս N10 շենքում, Դուրյան թաղ. N36 շենքում, Դուրյան աղ. N47 շենքում, Աջափնյակ վարչական շրջանի Հովհաննես Շիրազ N 26 շենքում, Շինարարներ N15/1 շենքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT