Երևան
12 °C
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Իմ քայլ»-ի ընտրական ցուցակը մայիսից շուտ չի հրապարակվելու:
Լիլիթ Մակունցը ընդգծեց, որ իր համար ակնհայտ է, թե ով է գլխավորելու իրենց ցուցակը. «Վերջնական որոշումը կայացնելու է ՔՊ վարչությունը: Իսկ ցուցակի մյուս համարներին մենք մայիսից շուտ չեք անդրադառնալու: Մեխանիզմ կմշակենք, թե ինչ սկզբունքով է որոշվելու ցանկը և կներկայացնենք հանրությանը»: Հարցին նոր անուններ լինելո՞ւ են, Մակունցն ասաց՝ հնարավոր է:
Խոսելով ԸՕ-ի փոփոխությունների մասին՝ Մակունցը նշեց, որ դրանք 2 փուլից են բաղկացած:
«Մի մասը վերաբերում է միայն համամասնական ընտրակարգին, որն արդեն ընդունվել է արտահերթ նիստին, և այն հիմա հանձնված է նախագահի դատին: Ինչ վերաբերում է երկրորդ փաթեթին, երբ կունենանք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիտարկումը, այդ ժամանակ կքննարկենք այն հարցը, թե որ դրույթները կընդունվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Պետք է հաշվի առնենք, թե որքանով է իրատեսական այդ փոփոխություններն իրականացնել ԿԸՀ-ի կողմից, քանի որ մենք որևէ միտում չունենք բարդացնելու գործընթացը»:
Մակունցը շեշտեց՝ խորհրդարանական գործընկերների հետ փորձել են այնքան խորհրդակցություններ անել, որքան անհրաժեշտ է եզրահանգման գալու համար.
«Չնայած այն հանգամանքին, որ ԲՀԿ-ի 2018 թվականի նախընտրական ծրագրի մեջ նշված էր համամասնական ընտրակարգին անցումը, նրանք գերադասեցին ձեռնպահ մնալ այս պահին քվեարկությանը մասնակցելուց: Լսել ենք նաև «Լուսավոր Հայաստան»-ի տեսակետը, ինչը բավականաչափ քննարկվել է»: «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավարը հավելեց, որ ԸՕ-ի փոփոխությունները եղել են իրենց ուժի հանձնառությունը. «Այս ընթացքում մենք բավականին ծավալուն քննարկում ենք ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, ով իր դիտարկումներն արել է ոչ միայն փաթեթում փոփոխություններ անելու առնչությամբ: Ներկայացրել է մոտեցումներ, թե որոնք կարող են ժամանակի առումով խնդիր հանդիսանալ հենց ԿԸՀ-ի համար»:
Տարբեր կազմակերպությունների կողմից արված հարցումների մասին հարցերին Մակունցը չցանկացավ մեկնաբանություն տալ, միայն նշեց, որ իրենց ուժի վարկանիշը բարձր է, իսկ վարչապետի հրաժարականի մասին խոսելիս էլ Լիլիթ Մակունցը հստակ օր չնշեց՝ հավելելով, որ հրաժարականը կլինի ապրիլի վերջին:
Խոսելով ընտրություններից հետո հնարավոր կոալիցիաներ կազմելու մասին՝ խմբակցության ղեկավարն ասաց, որ դեռ վաղ է այդ թեմային անդրադառնալու համար. «Նախ պետք է հասկանալ, թե ինչպես է ձևավորվում խորհրդարանը: Ինչ ուժերից է այն բաղկացած լինելու: Հայտ ներկայացնելը մի բան է, խորհրդարան անցնելը՝ մեկ: Կտեսնենք, թե որ ուժերն են անցնում խորհրդարան, ըստ այդմ, եթե անհրաժեշտություն լինի, կխոսենք»:
Դիտարկմանը, որ կան քննարկումներ՝ իշխող ուժն այս անգամ չի անցի 50 տոկոսի շեմը և չի կազմի մեծամասնություն խորհրդարանում, Լիլիթ Մակունցն ասաց, որ չի ցանկանում ենթադրություններ անել. «Եթե հետևենք սոցիոլոգիական հարցումների, պատկերը մի փոքր այլ է: Սպասենք ու կտեսնենք, թե ինչ որոշում է կայացնում ՀՀ քաղաքացին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT