Երևան
12 °C
Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում խնամվող տարեցները դադարեցրել են հացադուլն ու բողոքի ցույցերը: Նրանք արդեն համեմատաբար ավելի հանգիստ են, քանի որ կենտրոնի ղեկավարությունը վստահեցրել է՝ Նորքի տուն-ինտերնատի հետ միացում չի լինելու: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեցին տուն-ինտերնատի հացադուլ հայտարարած մի քանի բնակիչներ:
Թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչների բողոքի պատճառներից մեկը նաեւ նորանշանակ տնօրենի պաշտոնակատարն էր: Տարեցների խոսքով՝ առանձնապես չեն էլ շփվում տնօրենի պաշտոնակատարի հետ, բայց համակերպվել են՝ հույս ունենալով, որ գոնե կվերադառնան աշխատանքից ազատված փոխտնօրենն ու եւս 14 աշխատակիցները:
«Նոր տնօրենն իր խմբով է եկել այստեղ աշխատելու, գոնե էն աշխատակիցները հետ գան»,- ասացին նրանք:
Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնակատար Կոլյա Մակարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ իր նշանակվելուց հետո կան ազատված մարդիկ, որոնց հրավիրել են աշխատանքի, որոշները ասել են, թե նորից հետ են գալու, բայց կան նաեւ այնպիսիք, որ դիմում են գրել ու գնացել դեռեւս նախկին տնօրենի օրոք: Տուն-ինտերնատի բնակիչները հատկապես ցավագին են տանում փոխտնօրենի ազատումը: Կոլյա Մակարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է փոխտնօրենն ազատվել: «Դիմում է գրել, տնօրենի՝ իր ընկերոջ հետ գնացել»,- ասաց նա:
Թիվ 1 տուն-ինտերնատում կա 138 հաստիքային միավոր: Իսկ դիմում գրած եւ ազատվածների ընդհանուր թիվը, ըստ տնօրենի պաշտոնակատարի, այս պահին մոտավորապես 14-ն է: Տնօրենի պաշտոնակատարից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն են փոխհարաբերությունները տարեցների հետ, քանի որ վերջիններս որոշակի նախատրամադրվածություն ունեին: Տարեցները մտահոգություն էին հայտնել, որ նախկին տնօրենի գնալուց հետո իրենք զրկվելու են երբեմնի հոգատարությունից ու սրտացավ վերաբերմունքից:
Մակարյանը վստահեցրեց, որ երբ տարեցները համոզվել են, որ այլ տուն-ինտերնատի բնակիչներ իրենց հետ չեն միավորվելու, հանդարտվել են. «Ինձ մոտեցել, ժպիտով ասում էին, որ դե նախկին տնօրենի հետ արդեն մտերմացել էին, կապվածություն կար, ու երբ ես գնամ, նույնն էլ ինձ համար են անելու: Կարծում եմ՝ սրանք նորմալ պրոցեսներ են, որովհետեւ սա տուն է, զուր չէ, որ կոչվում է տուն-ինտերնատ»:
Դիտարկմանը, թե տարեցների փոխանցմամբ տնօրենի ԺՊ-ն իր խմբով է գնացել, Մակարյանն ասաց. «Որպեսզի նոր, անփորձ մարդկանց չբերեի, նախարարությունից խնդրել եմ, որ մեզ տրամադրեն աջակցող ժամանակավոր աշխատակիցներ, որոնք նմանատիպ հաստատություններում աշխատելու փորձառություն ունեն: Այս պահին նոր մարդիկ ժամանակավոր փոխլրացնում են ազատվածներին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT