Երևան
12 °C
Այսօր առավոտյան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն սկսեց իր հացադուլը ԿԸՀ վարչական շենքի դիմաց: Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԿԸՀ-ն իրեն չի տրամադրել սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ ձեւաթուղթը, որով կկարողանային հավաքել 200 հազար քաղաքացու ստորագրություն եւ կնախաձեռնեին հանրաքվեն:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանված կարգով պատասխանել են Պարույր Հայրիկյանի գրությանը, որում նշել են, որ 200 հազար քաղաքացու ստորագրությաբ հանրաքվե կազմակերպելու սահամանդրական դրույթն ուժի մեջ է մտնում 2018 թվականին: Տիգրան Մուկուչյանի խոսքով, մինչեւ նոր նախագահի լիազորությունների մեկնարկը հանրաքվե անցկացնելու ձեւն ու կարգը սահմանված է 2005 թվականի Սահմանադրությամբ:
«Համաձայն ՀՀ գործող Սահմանադրության 202 հոդվածի՝ սահմանվում է, որ Սահամանդրության ընդունման, փոփոխությունների հետ կապված հանրաքվե կարող են նախաձեռնվել եւ նշված են սուբյեկտները: Ընդունվելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող 200 հազար քաղաքացի, այնուհետեւ որոշակի ընթացակարգ: Սակայն պետք է նկատի ունենալ, որ նույն Սահմանադրության մեջ նշված է նաեւ մեկ այլ հոդված: Սահմանադրության 15-րդ գլխի հոդվածներից է, կա նաեւ 209 հոդված, որտեղ շատ հստակ նշվում է, որ նշված իրավադրույթները ուժի մեջ են մտնում նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձման օրը»,- ասաց Տիգրան Մուկուչյանն ու շարունակեց նույն հոդվածն ընթերցելը, ոտեղ նշված է, որ մինչ այդ գործում է 2005 թվական սահամանդրական փոփոխություններով նախատեսված իրավադրույթներով:
Հարցին, թե այս պահին Պարույր Հարիկյանը հացադուլ է իրականացնում, ո՞րն է ձեր կարծիքն այդ ակցիայի վերաբերյալ, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Ես ներկայացրեցի այն իրավանորմերրը, որոնք որ կան: Տրվել է պատասխան: իրավական ճանապարհը մեկն է. եթե այդ պատասխանի վերաբերյալ կա անհամաձայնություն , ապա ԿԸՀ-ի գործողությունները կարող են վիճարկվել դատական կարգով, այսքանը»:
Պարույր Հայրիկյանն անդրադառնալով Տիգրան Մուկուչյանի դիտարկումներին եւ իր հետագա անելիքների վերաբերյալ հարցին՝ ասաց. «Մենք մի քանի տարբերակներ ունենք, այդ թվում՝ կար նաեւ դատարանին դիմելը: Այս պահին կփոխանցենք մեր գրությունը, որպեսզի ինքը կարդալով մի քիչ հասկանա….: Զուհագեռաբար, եթե անձամբ ինձ է ուղղված հարցը, թե ես ինչ կանեմ, դատարան դիմելը ես համարում եմ անհեթհեթ, որովհետեւ գիտեք, դատարանն ինչպես է գործերը քննում ժամանակային իմաստով, բայց չեմ բացառում»:
Armtimes.com-ի հարցին ի պատասխան Հայրիկյանը նշեց, որ հացադուլը շարունակում է: «Ես ուզում եմ հացադուլի մասին շա չխոսենք, դա տասներորդական է, անկեծ եմ ասում: Ես հիմա հացադուլի մեջ եմ, քիչ առաջ Գագիկ Սարուխանյանն ինչ-որ մի լրատվամիջոցի ասաց, որ ես էլ եմ միանում, բայց տեսնենք: Էլի մարդիկ կան, որ ինձ զանագահարել են եւ ասում են, որ ուզում են միանալ, բայց ասում եմ՝ շտապել պետք չի: Այստեղ հացադուլը չէ էական, էականը բացատրելն է, խոսքից ավելի հզոր ուժ չկա, եթե խոսքդ չեն լսում, ուրիշ որեւէ բան չեն կարող հասկանալ»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT