Երևան
12 °C
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության երկու անդամները, որոնք այսօր վերսկսել են հացադուլը, քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքեցին իրենց հասցեին հնչեցված մեղադրանքներին ու քննադատություններին:
Յուրի Ավագյանն անդրադարձավ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությանը, թե ինքը ԵՊՀ ուսանող չէ, եւ հեռացվել է անբավարար առաջադիմության պատճառով:
«Անբավարար առաջադիմությամբ հեռացված ուսանողը հիմա որոշել է գիտության համար պայքարել, ծիծաղելի չէ՞ դա: Նա ընդհանրապես կապ չունի ԵՊՀ-ի հետ: Հիմա, որ գնացել մտել են լսարան, ի՞նչ անեմ: Ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Ավանտյուրա են անում, հիմա ես ի՞նչ անեմ: Կզզվեն իրենց արածից, կթողեն կգնան»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ խոսելով Մայր բուհում հացադուլ անող երիտասարդների մասին:
Ռեկտորին ի պատասխան՝ Յուրի Ավագյանը եթերում պատմեց, որ ստիպված է եղել ընդհատել ուսումը: Չնայած դրան՝ իրեն համարում է ԵՊՀ ուսանող եւ շարժմանն էլ որպես պետհամալսարանի ուսանող է միացել:
«Ես ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան՝ 2013 թվականին, այնուհետեւ զորակոչվել եմ բանակ՝ չստանալով տարկետում: Վերադարձել եմ եւ ուսումս շարունակել առաջին կուրսից: Սովորել եմ երկու կուրս: Երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակում առհասարակ չեմ մասնակցել ոչ մի քննության: Ինչի՞ համար, հարց է առաջանում: Ես ստիպված եմ եղել աշխատել՝ իմ գոյությունը պահպանելու համար, ոնց որ շատ ու շատ ուսանողներ: Մարդիկ կան, որոնք փոխում են հեռակա, մարդիկ կան, որոնք առհասարակ չեն շարունակում ուսումը: Իմ կյանքում այնպիսի իրավիճակ է եղել, որ ես այդ ժամանակ ուղղակի ֆիզիկապես չէի կարող մասնակցել քննություններին, որովհետեւ երկուսից-երեք տեղ էի աշխատում»,- ասաց Յուրի Ավագյանը:
Շարունակելով՝ նա նշեց. «Չներկայանալու պատճառով ինձ զանգահարել են, տեղեկացրել են, որ պետք է հեռացնեն: Ես ասել եմ՝ լավ, թող հեռացումը լինի, ես թեկուզ մի տարի հետ կընկնեմ, կգամ իմ ուսումը կշարունակեմ: Ես հիմա ինչ-որ ասում եմ, օրինական գործընթաց է, ցանկացած ուսանող կարող է մի տարով հետ ընկնել տարբեր պատճառներով: Եթե սա (ռեկտորի հայտարարությունը-խմբ.) ինչ-որ մեսիջ էր, որ այլեւս ուսումս չեմ կարող շարունակել կամ ինչ-որ բան, չգիտեմ: Համենայնդեպս, ես փորձելու եմ շարունակել՝ անկախ ռեկտորի արած հայտարարությունից»:
Յուրի Ավագյանը եղել է սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնի ուսանող:
Նա եւ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր հացադուլ են հայտարարել՝ պահանջելով պահպանել ուսանողներին տրամադրվող ակադեմիական տարկետման իրավունքը: «Զինապարտության մասին» նոր օրենքով դա էապես սահմանափակվում է: Ուսնողներն այդ օրենքի դեմ պայքարի շրջանակներում սկզբում դասադուլ հայտարարեցին, հետո հացադուլ, բայց որոշ ժամանակ անց հրաժարվեցին այդ ծարհահեղ քայլից եւ գնացին իշխանությունների հետ բանակցելու ճանապարհով: Քննարկումներն անարդյունավետ համարելով՝ ուսանողները նորից հացադուլ են սկսել:
Հ.Գ. Դավիթ Պետրոսյանն անդրադարձավ այն հայտարարություններին, ըստ որոնց՝ ուսանողների շարժումն ուղղորդվում է, ինչպես նաեւ ֆինանսավորվում Սորոսի հիմնադրամի կողմից: Դրանց հեղինակը նույնպես օրինակ ԵՊՀ ռեկտորն է: «Ես հասկանում եմ, որ մենք նեղություն ենք տալիս, ուղղակի կարիք կա, որ այդ խոսքերը, որոնք ասվել են մեր հասցեին, հիմնավորվեն: Մենք սպասում ենք այդ հիմնավորումներին: Եթե դրանք չլինեն, սպասում ենք, որ մեզնից ներողություն խնդրեն: Ուղղորդվել, ֆինանսավորվել. սրանք անհիմն վիրավորոնանքեր են, որոնք հարիր չեն մարդկանց»,- ասաց հացադուլ անող ուսանողը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT