Երևան
12 °C
Հայաստանի շուրջ 270 բնակավայրերում ներկայումս նախադպրոցական հաստատություններ չկան, իսկ դա նշանակում է, որ նախադպրոցական տարիքի երեխաների մի մասի համար ապահովված չէ համապատասխան կրթական ծառայության հասանելիությունը: Խնդրի կարգավորման նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է նախադպրոցական հաստատություններ չունեցող բնակավայրերում կրթության այլընտրանքային ծառայություններ հիմնել. այդ նպատակով առաջիկայում կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ:
ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրումը հնարավորություն կընձեռի մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը: Բացի դրանից, այդպիսի հաստատությունները կլինեն ծախսարդյունավետ. մեծ ծախսեր չեն առաջացնի համայնքների համար:
«Մրցույթին կարող են դիմել այն համայնքները, որտեղ նախադպրոցական կրթության որեւէ ծառայություն չի մատուցվում, այսինքն՝ չկան գործող մանկապարտեզներ եւ չկան դպրոցին կից նախակրթարաններ, որոնք հիմնվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ: Համայնքները հնարավորություն կունենան առաջարկվող 8 մոդելային նախագծերից իրենց բնակավայրի համար ընտրել առավել նպատակային տարբերակը: Գործընթացը կընթանա հետևյալ փուլերով՝ համայնքների հայտերի ներկայացում, դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի հատկացում և հաշվետվությունների ընդունում»,- նշեց մասնագետը:
Առաջարկվող 8 մոդելները տարբեր են եւ բազմազան. կան 3.5-4 ժամ տևողությամբ ծառայություններ՝ առանց ցերեկային քնի ապահովման, 4-4.5 ժամ տևողությամբ ծառայություն՝ տվյալ համայնքի համապատասխան պայմաններ ունեցող տանը, դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-6 տարեկանների համար եւ այլն:
Առաջարկվող մոդելային նախագծերում կա նաև շարժական նախադպրոցական ծառայությունների կազմակերպման հնարավորություն: Ի դեպ, խոսքը չի վերաբերում մանկապարտեզ շարժական լինելուն: «Այս ծառայությունից կարող են օգտվել այն համայնքները, որտեղ երեխաների թիվը մինչև 15 է, համայնքում առկա է նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար համապատասխան շինություն, սակայն կա մասնագետների խնդիր: Ձեւավորվելու է մասնագիտական խումբ, որը ժամանակացույց է կազմելու, օրվա ընթացքում շրջելու եւ մասնագիտական ծառայություն է ցուցաբերելու համայնքի մի քանի բնակավայրերում»,- պարզաբանեց Թեհմինե Կարախանյանը:
Նշեց նաեւ, որ նախադպրոցական այլընտրանքային հաստատություններում աշխատող բոլոր մասնագետները պարտադիր անցնելու են մասնագիտական վերապատրաստումներ:
Հարցին, թե ի՞նչ առաջնահերթություններով են ընտրվելու համայնքները, Կարախանյանը պատասխանեց.
«Առաջնահերթություն կտրվի սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում ընդգրկված եւ աղքատության եւ գործազրկության բարձր մակարդակ ունեցող համայնքներին: Առաջնահերթություն կտրվի նաեւ այն համայնքներին, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններով: Քանի որ ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրեր ունենք Արագածոտնի, Արարատի, Շիրակի մարզերում, ուստի հնարավորություն կստեղծվի նաև այդ բնակավայրերի նախադպրոցահասակ երեխաների կրթությունը կազմակերպել վերջիններիս մայրենի լեզվով: Առաջնահերթությունները կտրվեն այն համայնքներին, որոնք ավելի լավ կներկայացնեն ծառայությունների շարունակականության ապահովումը»,- ասաց նախարարության աշխատակիցը՝ հավելելով, որ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներ, որոնք, կարգի համաձայն, կուսումնասիրեն հայտերը եւ կընտրեն համապատասխան համայնքները:
Նշենք, որ 2021 թվականի պետական բյուջեում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովման համար նախատեսված է շուրջ 154 մլն դրամ:
Որոշ համայնքների ղեկավարներից փորձեցինք տեղեկանալ, թե իրենց համայնքում առաջարկվող ծառայությունների ո՞ր մոդելն է ավելի նպատակահարմար իրագործել, սակայն պարզեցինք, որ նրանցից ոմանք նույնիսկ անտեղյակ էին ծրագրից: Մեզնից իմացան եւ սկսեցին հետաքրքրվել ծրագրի նպատակի, նշանակության մասին: Որոշ ղեկավարներ էլ նշեցին, որ նպատակահարմար չեն համարում ծրագրին դիմելը եւ չեն հասկանում փոքրիկ համայնքներում մանկապարտեզների ներդրման գաղափարը:
Նախադպրոցական հաստատություն չունեցող համայնքներից մեկը Արագածոտնի մարզի Ծաղկասարն է: Ըստ համայնքի ղեկավար Հովհաննես Աբաջյանի՝ համայնքը բավականին փոքր է, ընդամենը՝ 8 տուն, եւ մանկապարտեզ ունենալու հեռանկար ինքը չի տեսնում:
«Թեկուզ եթե պետությունն է դրամաշնորհ հատկացնում, դիմելու իմաստ չեմ տեսնում: Ի՞նչ իմաստ ունի գումարները վատնել, եթե համայնքում նախադպրոցական տարիքի ընդամենը 3 երեխա կա, որոնցից մեկը գյուղում հաշվառված է, սակայն ընտանիքով քաղաք են տեղափոխվել: Մյուս երեխան մեկ տարեկան է, իսկ երրորդը՝ մի քանի ամսական: Կան գյուղեր, որտեղ, իրոք, դրանց կարիքը կա, մեր գյուղում անիմաստ է պարզապես»,- նշեց նա:
Նույն մարզի Թլիկ համայնքի ղեկավար Սլավիկ Սալոյանը եւս նպատակահարմար չհամարեց ծրագրին դիմելը:
«Չնայած մենք կիսակառույց մանկապարտեզի տարածք ունենք, սակայն նախադպրոցական տարիքի ընդամենը երկու-երեք երեխա կա համայնքում: Նրանց ծնողներն էլ մեզ մոտ անասնապահությամբ են զբաղվում, 6 ամիս այստեղ են, 4 ամիս՝ Արմավիրում»,- ասաց համայնքի ղեկավարը:
Շիրակի մարզի Հովունի համայնքի ղեկավար Լեւիկ Խաչատրյանն էլ նշեց, որ Հովունիում նախադպրոցական երեխաների թիվը բավականին շատ է: Դպրոցի ներսում նախակրթարան կա, որտեղ միայն 4-6 տարեկան երեխաներն են հաճախում: Իսկ ավելի փոքր տարիքի երեխաների մի մասը մանկապարտեզ է հաճախում քաղաքում, իսկ մյուս մասն էլ պարզապես չի հաճախում:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ իրենք վաղուց էին ցանկանում մշակույթի տունը մանկապարտեզ դարձնել: Ծրագիրը, ըստ նրա, բավականին լավն է, իրենք կհետաքրքրվեն եւ անպայման կդիմեն:
Շիրակի մարզի Կարմրավան համայնքի ղեկավար Ալինա Կարապետյանը եւս մեզ հետ զրույցում տեղեկացավ ծրագրի մասին, սակայն նշեց, որ անպայման կուսումնասիրի տարբերակները եւ համայնքի համար կընտրի համապատասխան տարբերակը, որովհետեւ համայնքի մոտ 30 նախադպրոցական տարիքի երեխաներ զրկված են կրթությունից:
«Երկու-երեք ծնողներ կան, որոնց հնարավորությունները թույլ են տալիս, եւ նրանք երեխաներին տարել են Աշոցքի մանկապարտեզ, սակայն մնացած երեխաները ոչ մի տեղ չեն հաճախում»,- ասաց նա:
Ըստ տիկին Կարապետյանի՝ համայնքում մանկապարտեզ ունենալը որոշակիորեն կլուծի նաեւ աշխատատեղերի խնդիրը, որովհետեւ իրենք շատ մասնագետներ ունեն, որոնք անգործ են:
Արմավիրի մարզի Բերքաշատ համայնքի ղեկավար Հարություն Չվչյանը նշեց, որ համայնքում մոտ 30 նախադպրոցական տարիքի երեխա կա, սակայն համայնքը ոչ մի հնարավորություն չունի կազմակերպելու նրանց կրթությունը.
«Գյուղում ոչ մի տեսակի հնարավորություն չկա: Կանգնած ենք փաստի առաջ. նույնիսկ աշխատողներին չենք կարողանում աշխատավարձ տալ: Ծրագիրն էլ 10 տոկոսով պիտի համայնքը մուծի: Դե, մեզ մոտ հնարավոր չէ դա իրականացնել»,- ասաց նա:
Մարիամ Գևորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT