Երևան
12 °C
Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում խնամյալ տարեցներն այսօր առավոտից բողոքի ցույց էին անում, նրանցից 17-ն էլ հացադուլ են հայտարարել ու չեն պատրաստվում դադարեցնել այն:
Պատճառն այն է, որ Կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատը եւ Նորքի տուն-ինտերնատը միավորվելու են: Երեւանի թիվ 1 ինտերնատի բնակիչները դեմ են այլ ինտերնատի հետ միավորմանը, քանի որ անհնար են համարում մի քանի հոգով մեկ փոքր սենյակում ապրելը: Նրանց բողոքի պատճառն է նաեւ նորանշանակ տնօրենը: Ուզում են տնօրենը չփոխվի, բայց նրանց պատասխանել են, որ նախկին տնօրենն ազատվել է պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով:
Մեր այցելության պահին նորանշանակ տնօրենի պաշտոնակատար Կոլյա Մակարյանը տեղում չէր, թիվ 1 տուն-ինտերնատ տանող դարպասներն էլ փակ էին: Պահակներից տեղեկացանք, որ տնօրենի պաշտոնակատարը գնացել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, համավարակով պայմանավորված էլ՝ հրահանգված է արգելել օտար մարդկանց մուտքը տուն-ինտերնատ:
Բակում տեղի ունեցած բողոքի ցույցը մեր այցելության պահին ավարտվել էր: Մի քանի ակտիվ բնակիչներ հավաքվել էին իրենց սենյակների պատշգամբների մոտ, ոմանք պատուհաններից հետեւում էին այդ հատվածում կատարվող անցուդարձին: Հեռվից տեսնելով, որ լրագրողների մուտքն արգելում են՝ տարեցները զայրացան՝ ասելով՝ դրա իրավունքը ոչ ոք չունի, ապա մի քանի զանգ կատարելով ու իրար իմաց տալով` նորից հավաքվեցին տուն-ինտերնատի բակում: Դարպասների ճաղերի միջով բնակիչների հետ զրուցեցինք իրենց մտահոգող հարցերի մասին:


«Իրենց բնակիչներին ուզում են բերել այստեղ, մեր սենյակաները փոքր են, երկու հոգանոց, ուզում են խցկեն մեր սենյակների մեջ, որ 3-4 հոգով ապրենք: Դրված է երկու պահարան, երկու մահճակալ եւ սառնարան, վերջ: Հիմա մտածում ենք՝ 3-րդը որտեղ են դնելու, թե՞ զինվորականների համար նախատեսված «յառուսնի» մահճակալներ են անելու»,- սա ներկայացնելով որպես հացադուլի առաջին պատճառ՝ ասաց տուն-ինտերնատի բնակիչերից տիկին Լիդիան:
Անդրադառնալով նորանշանակ տնօրենի ԺՊ-ին՝ տարեցները բողոքեցին, որ նա անտարբեր է իրենց խնդիրներին եւ եկած օրվանից արդեն ստում է: «Եկած օրվանից խոսում է սուտը ստի վրա: Առավոտը 7-ին եկել է գործի, մտել ճաշարան ու տեղյակ է, որ հաց չենք կերել, բայց ակնհայտ սուտ է ասում: Լրագրողներին ասում էր, որ բոլորն էլ կերել են: Հիմա մտնենք իմ սենյակ, երեկ ոչ ընթրիքին եմ ուտելիք վերցրել, ոչ էլ այսօր»,- ասաց 74-ամյա Լիդիան:
Տարեցների խոսքով՝ տնօրենի ԺՊ-ի մասին ոչինչ չգիտեն, միայն այն, որ անունը Կոլյա է (այդպես է իրենց ներկայացել՝ հեղ.): Բայց իրենք կարծիք են կազմել՝ տեսնելով, որ տնօրենը բացահայտ սուտ է խոսում՝ հայտարարելով, թե ինտերնատում հացադուլ չեն անում:
Մեր զրուցակիցները վստահեցնում են՝ թիվ 1 տուն-ինտերնատում անթերի են իրենց խնամում, բայց կասկածներ ու լուրջ մտահոգություններ ունեն, որ արդեն նախկին տնօրենի հեռանալուց հետո այդպես չի լինելու, զրկվելու են երբեմնի հոգատարությունից ու լավ վերաբերմունքից: «Էն որ մի բանով ուզում էիր հետը կիսվել, կարող էիր մտնել իր սենյակ ու խոսել, կլսեր ու կաջակցեր որպես ցավող հարազատ»,- նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի մասին խոսելով՝ ասացին նրանք: Հավելեցին՝ տնօրինությունն այնքան հոգատար էր, որ անգամ անհրաժեշտ դեղերի սպառվելու դեպքում, որոնք տուն-ինտերնատում են ստանում, շատ հաճախ իր գրպանից էր առնում:
Տուն-ինտերնատի բնակիչները ուրախությամբ փաստում են՝ կորոնավիրուսի պիկ օրերին իրենց մասին այնպես են հոգ տարել, որ անգամ տուն ունենալու դեպքում գուցե այդպիսի հոգատարություն ու խնամք չստանային. «Այդ մարդիկ տուն չեն գնացել, մեզ հետ ապրել են»:
Բնակիչներից Արթուրն էլ անպայման ցանկացավ մի բան պատմել, թե ինչպես է փոխտնօրենը նախորդ տարի իրեն ուրախացրել ու երազանքը կատարել. «Ծնունդս էր, շատ էի ուզում, սիրտս քաշում էր՝ Սեւան գնայինք, տնօրինությունը չմերժեց: Փոխտնօրենը 2 օրում կազմակերպեց, բոլորիս տարավ Սեւան, առավոտից իրիկուն»:
Բնակիչներն ասում էին, որ շարունակելու են իրենց հացադուլը: Նրանց թվում կան բավականին տարիքով անձինք, այդ թվում՝ 85-ամյա տարեց կին, որի մասին խոսելիս նկատեցին՝ կարող է նաեւ չդիմանալ հացադուլին, բայց չի պատրաստվում սնվել:

Բնակիչներից մեկն էլ ներկայացավ, որ 45 տարվա ֆիզկուլտուրայի ուսուցչուհի է. Թերեզա Սարգսյանը հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դասղեկն է եղել ու առաջիկայում պիտի գնա նրան տեղեկացնելու խնդրի մասին: «Անպայման պիտի գնամ մոտը ու հայտնեմ․ իրենք չեն կարող մեզ հետ այդպես վարվել»,- ասաց նա:
Նկատենք՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը, որ այսօր այցելել էր տարեցների խնամքի այս կենտրոն, եւս հերքել էր հացադուլի մասին տեղեկությունները: Ինչ վերբերում է երկու տուն-ինտերնատների միավորելուն, ապա փոխնախարարը նշել էր, որ միայն իրավակազմակերպական ձեւն է փոխվում, եւ բնակիչների տեղափոխություն չի լինելու: «Ոչ ոք չի պատրաստվում Նորքից տեղափոխել այստեղ, այստեղից տանել այնտեղ: Նախագիծը շրջանառվում է, քանի որ մենք գնում ենք համայնքահեն ծառայությունների ներդրմանը, բայց դա չի նշանակում, որ Նորքն ու Թիվ 1-ը փակելու ենք կամ միավորելու ենք: Ստեղծելու ենք նոր հերթերով գոյացած՝ տատիկ-պապիկների համար համայնքահենք ծառայություններ, դա լինելու է փոքր տների մոդելով»,- ասել էր Տաթեւիկ Ստեփանյանը:
Ավելի ուշ էլ նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը ՀԺ-ին հայտնեց, որ աշխատակիցները փորձում են խնդիրը կարգավորել, հասկանալ՝ ով է ներկայացել առավոտվա սնվելու ժամին, ով՝ ոչ:
Հ․Գ. Թիվ 1 տուն-ինտերնատում հացադուլ անողները այսօրվա ճաշից եւս հրաժարվել են՝ չնայած փոխնախարարի հավաստիացումներին, որ երկու ինտերնատների բնակիչների տեղափոխություն ու միավորում չի լինելու: Թերեզա Սարգսյանի խոսքով՝ ինտերնատի բնակիչները արժանահավատ չեն համարում այդ հայտարարությունը: «Հիմա մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում: Խոսակցություններն այս պատերի ներսում ամենուր են, անգամ լսել ենք, որ քննարկում են, որ մի սենյակում 3-4 հոգի են տեղավորելու: Առանց կրակ ծուխ չի լինում: Մենք վստահ ենք, որ դա հենց էդպես էլ անելու են՝ Նորքի տուն-ինտերնատը անպայման փակելու են, այդ մարդկանց էլ բերեն լցնեն, այստեղ»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Թերեզա Սարգսյանը:
Լուսանկարում՝ Թերեզա Սարգսյան

Հիմա էլ պարզվում է՝ հղի կանանց ամուսիններին չի կարելի բերման ենթարկել․ Իոաննիսյան
Հունգարիան նոր ԱԳ նախարար ունի
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է Կարիբյան ծովի Բոնեյրե կղզի այցի ժամանակ
Քննարկվել են միգրացիայի արդյունավետ կառավարման և համագործակցության ընդլայնման հարցերը
Հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը
Խորհրդարանում հյուրընկալված ԵԽԽՎ պատվիրակությունը ծանոթացել է ընտրությունների քարոզարշավին, զարգացումներին
Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն
ՊԵԿ-ի պարզաբանումը Վրաստանի իրավապահների կողմից Սադախլո մաքսային անցակետում առգրավված թմրամիջոցի վերաբերյալ
Գյումրիում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, հայտնվել մայթեզրին
ՌԴ-ն լքեց մեզ, երբ փրկության կարիք ունեինք. ընդդիմությունը փրկիչ է փնտրում սխալ տեղում. Բադալյան. տեսանյութ
Կառավարությունում միջազգային գործընկերների մասնակցությամբ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Փալաս են սրանք, վերջին անբարոյականը. Ծառուկյանը սպանությունով հայտնի որդուն թաքցնում է Բելառուսում. տեսանյութ
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների
Տղայիս հարցրու՝ խի չի գալիս, օրենքի առաջ բոլորը պետք է պատասխան տան․ ամսի 7-ից հետո անպայման կգա․ Ծառուկյան
Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Դատախազությունը 2025-ին Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն
Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ
Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը
Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան
Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր
Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին
ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր
Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ
Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը
Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ
Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ
Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ
Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն
Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT