«Տղաները դուրս են եկել, մեքենան են լվացել...». չորս ընկերների հետ վթարի ենթարկված 15-ամյա վարորդը տեղափոխվել է Երեւան

Մարտի 14-ի ողբերգական ավտովթարի 5 մասնակիցներն էլ Արագածոտնի մարզի Թալին քաղաքից են, բոլորը՝ անչափահասներ: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ «Թալին» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ազնիվ Թորոսյանից: Տղաները 5-ն էլ 2006 թվականի ծնվածներ են:

Նշենք, որ վթարի հետեւանքով տղաներից 4-ը մահացել են: Նրանցից միայն մեկի՝ 15-ամյա Արթուր Հ.-ի կյանքն է հաջողվել փրկել, որն էլ եղել է մեքենայի ղեկին:

Փոխտնօրեն Ազնիվ Թորոսյանի փոխանցմամբ՝ տղայի վիճակը գնահատվում է կայուն ծանր, ունի կոնքազդրային ոսկրերի կոտրվածքներ: Նրան «Թալին» ԲԿ-ից տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Հենց նոր եմ խոսել ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ, տղայի վիճակը կայուն է»,- ասաց նա:

Թորոսյանի խոսքով՝ մեքենայի ղեկին եղել է Արթուր Հ.-ն, որ այժմ հիվանդանոցում է: «Նրանք ընկերներ էին: Ըստ մեզ հասած տեղեկատվության՝ տղաները դուրս են եկել, մեքենան են լվացել, միասին գնացել են, բայց թե ուր եւ ինչ նպատակով, պարզ չէ»,- ասաց փոխտնօրենը:

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 19:40-ի սահմաններում, Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ Աշնակ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին եւ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետեւանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Թալին» բժշկական կենտրոն: Ավելի ուշ հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից 4-ը մահացել են, մեկի վիճակն էլ ծայրահեղ ծանր է:

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4633 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ