Երևան
12 °C
Երեկ տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել Հանրապետության նախագահին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ:
Մինչ այս պահը նախագահը դեռ չի ստորագրել Դավթյանի նշանակման հրամանագրի նախագիծը:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ Հանրապետության նախագահը կարո՞ղ է չստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու վարչապետի միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե սպասում է օրենքի սահմանադրականության հարցով իր դիմումի ընթացքին:
«Փոխկապակցվածություն այս գործընթացների միջեւ չկա՝ մեկ, երկրորդ, ԳՇ պետի նշանակման հարցում գործում է նույն ընթացակարգը, ինչ ազատման, այսինքն՝ նախագահը կա՛մ պետք է ստորագրի, կա՛մ իր առարկությունները ուղարկի վարչապետի աշխատակազմ, վարչապետի աշխատակազմը կա՛մ այդ առարկությունները պետք է ընդունի, կա՛մ չհամաձայնի այդ առարկությունների հետ, խնդիրը վերադառնա նախագահի դաշտ, եւ նախագահը ունի ժամկետ, որի շրջանակներում կա՛մ պետք է ստորագրի այդ հրամանագիրը, կա՛մ դիմի ՍԴ՝ վիճարկելով դրա սահմանադրականությունը»,- պատասխանեց նա:
Վարդանյանին խնդրեցինք պարզաբանել նաեւ՝ նախագահի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հետագա հնարավոր ընթացքը:
Հարցին՝ պրակտիկայում կա՞ նման դեպք, երբ ամբողջ օրենքի սահմանադրականությունն է վիճարկվում, Վարդանյանը պատասխանեց, որ նախ դեռ չի տեսել նախագահի դիմումը, ուստի տեղյակ չէ՝ ամբողջ օրե՞նք է վիճարկվում, թե՞ առանձին նորմ, ապա հավելեց, որ որեւէ սահմանափակում չկա Սահմանադրական դատարանում ամբողջ իրավական ակտը վիճարկելու հետ կապված: «Որպես կանոն՝ վիճարկվում է օրենքի այս կամ այն դրույթը, բայց սահմանափակում չկա որպես էդպիսին»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով մեր հարցին, թե արդյոք կարո՞ղ է լինել իրավիճակ, որ ՍԴ-ում նախագահի դիմումի քննության արդյունքում Օնիկ Գասպարյանը վերականգնվի իր պաշտոնում՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Սահմանադրական դատարանը այս դիմումի քննության ընթացքում կարող է կայացնել հետեւյալ որոշումներից մեկը՝ նորմը համապատասխանում է Սահմանադրությանը՝ ՍԴ տված մեկնաբանությունների շրջանակներում, եւ նորմը չի համապատասխանում Սահմանադրությանը: Ինչ վերաբերում է հետագա գործընթացներին, դրանք այս կանոնակարգման հետ կապ չունեն: Սահմանադրական դատարանի լիազորությունները ամրագրված են Սահմանադրության մեջ, եւ ՍԴ-ն այս գործառույթի իրականացման շրջանակներում չի կարող եւ իրավասություն էլ չունի պատասխանել, թե այս կամ այն անձի նշանակումը կամ ազատումը այս կամ այն պաշտոնին իրավաչա՞փ է, թե՞ ոչ»:
Մեր զրույցի մանրամասները՝ տեսանյութում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ
Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է
ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար
Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից
Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ
Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT