Երևան
12 °C
Եվրասիական տնտեսական միության սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ՝ այդ թվում Թուրքիան դուրս կմնան:
Այսօր հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի առաջարկությունը եւ ընդունվել միաձայն: Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի:
Բացի Թուրքիայից այդ երկրների ցանկի մեջ են նաեւ՝ Բրազիլիան, Արգենտինան, Չինաստանը, Հարավային Կորեան եւ այլ երկրներ:
Համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող եւ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Ներկայումս արտոնություններից օգտվում են թվով 103 երկրներ:
Այդ արտոնությունը հետեւյալ կերպ է լինում. վերոնշյալ երկրների ապրանքները ԵԱՏՄ տարածք ներմուծելիս վճարվում է սահմանված մաքսատուրքի 75%-ը, ինչն ըստ էության, ներմուծման արտոնություն է: Սրա վերացման պարագայում մաքսատուրքի 25%-ի չափով կթանկանան այդ երկրների՝ այդ թվում թուրքական ծագմամբ ապրանքների գները ԵԱՏՄ երկրների շուկաներում։
ԵՏՀ երեկ կայացրած որոշման վերաբերյալ «Հայկական ժամանակը» զրուցել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ:
- Պարո՛ն Մանուկյան, 75 երկրներ՝ այդ թվում Թուրքիան, 6 ամսից այլեւս չեն օգտվի ԵԱՏՄ սակագնային արտոնություններից: Ինչպե՞ս եք վերաբերում ԵՏՀ այս որոշմանը:
- Ճիշտն ասած, մի քիչ անակնկալ էր: Գիտեք, որ ԵԱՏՄ-ում միասնական որոշումները կոնսենսուսով են ընդունվում: Ճիշտ է հայկական կողմը դիմել էր, բայց անձամբ ես կարծում էի՝ հնարավոր է, որ գոնե 1 երկիր դեմ լիներ սրան, ենթադրում էի՝ դա կարող էր լինել Ղազախստանը: Տրամադրվող արտոնությունը այդ 75 երկրների (ներառյալ Թուրքիայի) ապրանքներն ավելի մրցունակ էր դարձնում ԵԱՏՄ շրջանակներում: Արտոնությունը որոշվեց հանել, ու այս առումով հաճելի անակնկալ էր, որ ՀՀ նախաձեռնությունը միասնական ձեւով հավանության արժանացավ բոլոր երկրների կողմից: Նախաձեռնման գործընթացի պատճառներն ու հետեւանքները ոչ միայն քաղաքական էին, այլեւ տնտեսական: Պատճառն այն էր, որ այս զարգացող երկրները, որոնց արտոնություն էր տրված, օրինակ՝ Թուրքիան, շատ ավելի բարենպաստ պայմաններ ուներ, քան այն ԵԱՏՄ անդամ երկրները, որոնք որոշակիորեն սուբսիդավորում էին նրանց տնտեսությունը: Այս առումով, կարծում եմ, բավականաչափ կարեւոր քայլ էր, ինչը նոր շուկայական հնարավորություններ է բացում, այդ թվում նաեւ ՀՀ-ի համար:
- Ի՞նչ հիմնավորում է ներկայացրել ՀՀ-ն այս որոշման համար:
- Հիմնավորումներից մեկը տնտեսականն է: Այդ արտոնությունները տրվել էր տարիներ առաջ, եւ 75 երկրներից շատերը, մասնավորապես՝ հենց Թուրքիան, Հարավային Կորեան, Չինաստանը իրենց տնտեսական պոտենցիալով շրջանցել են ԵԱՏՄ անդամ երկրներին: Եթե ԵԱՏՄ տնտեսական տարածքը արտոնություն է տալիս իրենից ավելի բարձր զարգացման տեմպ ունեցող երկրին, դա տնտեսագիտորեն այդքան էլ ճիշտ հիմնավորում չէ: Ողջունելի է այս քայլը, եթե սա չիրականացվեր, կլիներ այնպես, որ դու հավելյալ մրցակցային առավելություններ ես տալիս մի երկրի, որը քեզնից ավելի բարձր տնտեսական զարգացվածություն ունի: Սա չի բխում ԵԱՏՄ տնտեսական հարթակում ընդգրկված երկրների տնտեսական շահերից:
- Ինչպե՞ս կազդի որոշումն այդ 75 երկրների վրա եւ ի՞նչ կերպ կանդրադառնա նաեւ ԵԱՏՄ երկրների վրա:
- Տարբեր երկրներ տարբեր մակարդակի առեւտրային ծավալների համագործակցություն են ունեցել ԵԱՏՄ երկրների հետ: Մասնավորապես՝ Թուրքիան հասկանալի պատճառներով՝ հատկապես գյուղատնտեսական ոլորտում ավելի խորը ինտեգրացիա ունի: ԵԱՏՄ-ի այս որոշումն առավել զգայուն կլինի Թուրքիայի համար, քան օրինակ՝ Հարավային Կորեայի:
Այստեղ չափազանց կարեւոր է ԵԱՏՄ շուկայի ընդհանուր հնարավորությունները: Չմոռանանք, որ ԵԱՏՄ-ն տնտեսական հարթակ է ու այս առումով մրցակցային հավելյալ հնարավորությունների տրամադրման բացառումը ենթադրում է նաեւ, որ որոշակի սեգմենտներում միության անդամ երկրները կարող են մրցակցել: Օրինակ՝ պայմանական ասած, եթե նախկինում Թուրքիայից դեպի ԵԱՏՄ տարածք ներմուծվող ապրանքի մրցունակությունը գնային առումով 20 տոկոս մատչելի էր, այս 25 տոկոս մաքսատուրքի ավելացման պարագայում այդ ապրանքը մրցակցելու է այլ երկրների ապրանքների հետ: Սա նաեւ հնարավորություն է ընձեռում, որ ԵԱՏՄ տարածքում գտնվող ներդրողները այս ուղղությամբ աշխատեն: 6 ամսում կարող են գտնել այն խորշերը, որտեղ այդ հավելյալ 25 տոկոս բեռի ավելացումը հնարավորություն կտա Թուրքիային դուրս մղել կամ առնվազն բարեհաջող կերպով մրցակցել թուրքական ապրանքների հետ:
Չափազանց կարեւոր է նաեւ քաղաքական գործոնը: Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ում բավականաչափ մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանը եւս շահագրգռված կլինի, որ տարածաշրջանում մրցակից համարվող թուրքական ապրանքը փոխարինվի պայմանական ասած բելառուսական, հայկական կամ ղրղըզական ապրանքով:
- Հայաստանն այս որոշմանը հասնելով, ըստ ձեզ, էական վնաս կհասցնի՞ Թուրքիային:
- Մաքսատուրքերի արտոնության վերացումը զգայուն հարված կարող է լինել թուրքական տնտեսության վրա: Թուրքիայի համար այս շուկաները կորցնելու վախն ավելի պետք է մեծանա, քանի որ նախկինում նա ուներ մաքսատուրքերի գծով 25 տոկոս արտոնություն, որն այլեւս չի գործելու: Սա մեծացնում է այլ երկրների հետ նրա մրցակցային առավելության վրա ճնշումը, ինչը նշանակում է, որ նրանց արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ կարող են նվազել: Սա նաեւ խոսում է այն մասին, որ Հայաստանը միայնակ չէ:
- 25 տոկոս մաքսատուրքի ավելացումը այնչափ մե՞ծ է, որ ԵԱՏՄ երկրների ապրանքների մրցունակությունը դրա հաշվին ավելանա:
- Այս պահի դրությամբ դեռ 2020 թվականի տվյալները ամփոփված չեն, որպեսզի ըստ ապրանքային սեգմենտների գնահատենք, բայց այս առումով կցանկանամ ընդհանրական դիտարկում անել:
Եթե դիտարկում ենք Թուրքիան եւ Չինաստանը, ապա պետք է նշել, որ այս երկրների մրցակցային հիմնական առավելությունը գինն է, այնտեղ որակական նոր գաղափարներ չկան: Երբ խոսում ենք արտոնյալ մաքսատուրքերը հանելու մասին, ապա սա առաջին հերթին ազդում է գնի վրա: Ու քանի որ նրանց մրցակցային առավելությունը գինն էր, այլ ոչ թե գաղափարը, ապա ազդեցությունը շատ մեծ կլինի: Օրինակ՝ նրանք «Iphone» չեն արտադրում, որ դրա մաքսատուրքի փոփոխությունը էլի բացառիկ դարձնի այդ ապրանքը, եւ այդ սեգմենտի սպառողն էլի այդ նույն ապրանքը նախընտրի: Կա համեմատաբար ավելի ընդունելի որակ եւ էժան գնի մոտեցումը, իսկ սա այն ուղղությունն է, որը հնարավորություն է ստեղծում նաեւ հենց Հայաստանի համար: Կհիշեք գյուղատնտեսական ապրանքների առումով՝ նույն թուրքական լոլիկների նախկինում եղած պատմությունը, երբ որոշակի խնդիր էին ստեղծել՝ ցածր գնի պատճառով: Այս առումով սա լուրջ հարված է թուրքական տնտեսությանը: Ճիշտ է թուրքական տնտեսությունը դիվերսիֆիկացված է, բայց չմոռանանք, որ այդ դիվերսիֆիկացման ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն էր, մյուսը՝ զբոսաշրջությունը: Կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջության ոլորտը դեռ 2021-ին չի վերականգնվի ու այս զարգացումներն էլ թուրքական տնտեսության վրա բավականաչափ զգալի են ազդում:
- Փորձագետները կարծում էին, որ ԵԱՏՄ անդամ ոչ բոլոր երկրները այս որոշմանը կողմ կլինեն, սակայն, ինչպես տեսնում ենք, այն ընդունվեց. կարելի՞ է համարել, որ սա քաղաքական որոշում էր:
- Կարծում եմ, որ հակառակ տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք: Ես էլ էի կարծում, որ կարող է կոնսենսուս չլինել, բայց չեմ կիսում այն դիտարկումը, թե սա միայն քաղաքական էր: Հակառակ տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք: Եթե ԵԱՏՄ տնտեսական տարածքում դու խթանում ես մի երկրի տնտեսություն, որը քեզնից ավելի հզոր է՝ այ սա է մի փոքր ավելի քաղաքական: Այս քայլով ԵԱՏՄ տնտեսական տարածքում վերականգնվում է տնտեսական տրամաբանությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ 26 և 38 տարեկան երկու տղամարդ է կալանավորվել․ տեսանյութ
Տնտեսվարողներից կաշառք ստանալու համար ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել․ կան ձերբակալվածներ
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ․ վարչապետ
Շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Գեղաքարում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողացել մոտենալ հիվանդին
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 13-ին
«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության համար. վարույթը դատարանում է
13-ամյա անչափահասի միջադեպի մասով խստացրել եմ ՆԳՆ քաղաքականությունը. դպրոցները նման դեպքերում լռում են
Հիմա Հայաստանի վրա նույն սցենարն են փորձում կիրառել․ Սահակյանը ներկայացրել է «2 Սամվելների անալոգիան»
Մեկնարկել է կլոր սեղան-քննարկում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ
Միացյալ Նահանգները չի նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը. Ռուսաստանի ԱԽՔ-ը մտահոգիչ է համարել
Հրդեհ Կոտայքի խանութ սրահներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Սահմանների կառավարման «խելացի» համակարգը քաղաքացիներին թույլ կտա անցնել ավելի արագ և արժանապատիվ․ նախարար
ՆԳՆ-ն արդիականացնում է բնակչության պաշտպանության համակարգը
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով ժամանել են ՀՀ
Հրազենի գործադրմամբ հանցագործությունների բացահայտման մակարդակը էապես աճել է. ՆԳ նախարարը՝ վիճակագրության մասին
Հաշվառման-քննական համակարգն անցնում է առավել ճկուն մոդելի. ՆԳ նախարարը ներկայացրել է ներդրված նոր ստանդարտները
ՀՀ ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի ՌԴ առաջարկներից. հույս ունենք՝ սթափ հաշվարկով որոշում կլինի
2024-2025 թվականներին ՃՏՊ-ների արդյունքում ունեցել ենք 95 խնայված կյանք․ ՆԳ նախարար
2025 թվականին հանցագործությունների թվի 3․2 %-ով նվազում է արձանագրվել․ Արփինե Սարգսյան
ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին
Կառավարման նոր մոդել ունենք ոստիկանությունում՝ կենտրոնանալ առավելագույն հնարավորությունների վրա. նախարար
2025-ին թմրամիջոցների դեմ պայքարում պետությունը որդեգրել է նոր մոտեցում՝ կենտրոնանալով ներմուծման շղթաների վրա
Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել Fast Shift-ի միջոցով
Մակրոնը հայտարարել է ԵՄ-ի՝ ՌԴ-ի հետ միասին բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին
2025-ը շրջադարձային է եղել հատկապես միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար. ՆԳ նախարարը մանրամասնել է
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը
Սամվել Կարապետյանին չի արգելվել հանդես գալ տեսաուղերձով. ՔԿ պարզաբանումը
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հայտարարում է Գորիսի վարչական շենքի մի հատվածի նորոգման աշխատանքների մրցույթ
Խղճուկ և ողորմելի իրավիճակում հայտնվածները հոգեվերլուծության և հոգեբուժության բացառիկ մատերիալ են. Վարդապետյան
Կարո՞ղ է պատերազմի ժամանակ էլ էր Սամվել Կարապետյանի փոխարեն արհեստական բանականությունը կոչ անում. Իոաննիսյան
Հիշե՛ք՝ աշխարհի ճակատագիրը կանխորոշող ամուսինների զգեստապահարանը պարունակում է մեկ տաբատ, վերնաշապիկ և պիջակ
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունների մասին
Աշխարհը հասել է մի շրջադարձային կետի, որը պահանջում է վերանայել ԱՄՆ-ի դերը. հին աշխարհն այլևս չկա. Ռուբիո
Ընթանում է 2026-ի ընտրություններում ՔՊ ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություններ են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT